Իրան


Պետության պաշտոնական անվանումը — Իրանի Իսլամական Հանրապետություն

Տարածքը — 1.648.195 քկմ

Տարածքի մեծությամբ աշխարհում 18-րդ երկիրն է:

Ցամաքային սահմանները —  5.894 կմ

Իրաք – 1,599 կմ,

Թուրքմենստան — 1,148 կմ,

Պակիստան — 959 կմ,

Աֆղանստան — 921 կմ,

Ադրբեջան և Արցախ – 689 կմ,

Թուրքիա – 534 կմ,

Հայաստան – 44 կմ:

Բնակչությունը – 82.801.633 (2016 թ. հուլիս)

Բնակչությամբ աշխարհում 17-րդ երկիրն է:

ՀՆԱ (համախառն ներքին արդյունք)

1.459 տրլն դոլար (2016 թ. աշխարհում 19-րդ երկիրն է)

1.397 տրլն դոլար (2015 թ.)

1.391 տրլն դոլար (2014 թ.)

ՀՆԱ (անվանական)

412.3 մլրդ դոլար (2016 թ.)

Պետական բյուջեն.

Եկամուտներ – 65.87 մլրդ դոլար

Ծախսեր — 72.29 մլրդ դոլար (2016 թ.)

Պակասուրդ – ՀՆԱ-ի 1.6 %-ը

Արտահանումների ծավալը.

87.52 մլրդ դոլար (2016 թ.)

64.6 մլրդ դոլար (2015 թ.)

Ներմուծումների ծավալը.

62.12 մլրդ դոլար (2016 թ.)

52.42 մլրդ դոլար (2015 թ.)

Արտահանման գործընկերները.

Չինաստան — 22.4%, Հնդկաստան — 8.7%, Թուրքիա — 8.5%, Ճապոնիա — 4.5% (2015 թ.):

Ներմուծման գործընկերները.

ԱՄԷ —  39.5%, Չինաստան — 22.3%, Հարավային Կորեա — 4.7%, Թուրքիա — 4.6% (2015 թ.):

Արտարժույթի և ոսկու պահուստները.

135.5 մլրդ դոլար (2016թ. դեկտեմբերի 31. աշխարհում 17-րդ երկիրն է)

110 մլրդ դոլար (2015 թ. դեկտեմբերի 31)

Արտաքին պարտքը

7.116 մլրդ դոլար (2016թ. դեկտեմբերի 31. աշխարհում 123-րդ երկիրն է)

5.348 մլրդ դոլար (2015 թ. դեկտեմբերի 31)


ՀԱՅԱՍՏԱՆ — ԻՐԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի անկախացումից հետո Իրանի հետ աստիճանաբար սկսեցին հաստատվել սերտ, բարիդրացիական հարաբերություններ բոլոր բնագավառներում:

Արդյունավետ համագործակցություն ծավալվեց էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, մշակույթի բնագավառներում, ինչպես նաեւ միջմարզային գործակցության ոլորտում:

Սկսեցին կյանքի կոչվել ռազմավարական բնույթի նախագծեր: 1995թ. ստորագրվեց Իրան-Հայաստան գազատարի կառուցման վերաբերյալ համաձայնագիրը:

1995թ-ին գումարվեց հայ-իրանական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը:

1996թ. շահագործման հանձնվեց Իրան-Հայաստան Արաքս գետի վրա կառուցված կամուրջը:

2005թ. ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի` ԻԻՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում իրանական կողմի հետ քննարկվեցին Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության հնարավորությունները: Այսօր հարցը գտնվում է փորձագիտական ուսումնասիրությունների փուլում, եւ աշխատանքներ են տարվում նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման եւ ֆինանսական հարցերի հստակեցման ուղղությամբ:

2007թ. մարտի 19-ին ՀՀ եւ ԻԻՀ նախագահների մասնակցությամբ տեղի ունեցավ գազատարի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը: Նույն օրը` գազատարի բացման հանդիսավոր արարողությունից հետո ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջեւ Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու եւ շահագործելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը: Հայ-իրանական էներգետիկ համագործակցության հեռանկարային ծրագրերից են Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարությունը եւ Իրան-Հայաստան նավթամթերքի խողովակաշարի կառուցումը:

2007թ. հոկտեմբեր ամսին տեղի ունեցավ ԻԻՀ Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի պաշտոնական այցը ՀՀ, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք խնդիրներ, մասնավորապես` Իրան-Հայաստան գազատարի շինարարության շարունակումը, Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը, Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի  եւ Իրան-Հայաստան նավթամթերքի խողովակաշարի կառուցումը:

2007թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ Նախագահի մասնակցությամբ տեղի ունեցավ Իրան-Հայաստան /Կապան-Մեղրի/ այլընտրանքային ճանապարհի բացման արարողությունը: Մեղրի — Կապան էապես ավելի էժան ինքնարժեք ունեցող նոր ճանապարհի երկարությունը 91կմ է:

2008թ. նոյեմբերի վերջին ավարտվեցին Իրան-Հայաստան գազատարի երկրորդ հատվածի շինարարարական աշխատանքները:

2010թ. հունվարի 27-ին Երեւանում գումարվեց հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստը, որի արդյունքում ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր: Այդ հուշագրով պայմանավորվածություններ ձեռք բերվեցին առեւտրատնտեսական, բանկային, տրանսպորտի եւ կապի, գյուղատնտեսության, առողջապահության եւ մյուս բնագավառներում: Ներկայումս հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովը լուրջ դերակատարություն ունի հայ-իրանական տնտեսական հարաբերություններում:

Հայ-իրանական առեւտրատնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ քննարկվեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` 2010 թ. հոկտեմբերի 25-26-ը Թեհրան կատարած այցի շրջանակներում /ՀՀ վարչապետի մակարդակով վերջին այցը ԻԻՀ տեղի է ունեցել 1995 թվականին/: Էներգետիկ եւ առեւտրատնտեսական հարաբերությունների շուրջ քննարկումներն ամփոփվեցին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ ԻԻՀ էներգետիկայի նախարարության միջեւ, ինչպես նաեւ Փոխըմբռնման հուշագիր ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ ԻԻՀ առեւտրի նախարարության միջեւ կնքված Փոխըմբռնման հուշագրերով:

Միջկառավարական եւ միջգերատեսչական տասնյակ փաստաթղթերով կարգավորվում են հարաբերությունները ՀՀ եւ ԻԻՀ նախարարությունների, պետական այլ կառույցների միջեւ: Հաճախակի են տարբեր մակարդակի փոխայցելությունները:

 

Հայաստանի եւ Իրանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալները /հազար ԱՄՆ դոլար/

Տարեթիվ արտահանում /հազ.ԱՄՆ դոլար/ ներմուծում /հազ. ԱՄՆ դոլար/ ընդհանուր ծավալ /հազ.ԱՄՆ դոլար/
2008թ. 25056,3 202991,2 228047,5
2009թ. 33.025.9 162398.0 195423.9
2010թ. 84831.2 199884.7 284715.9
2011թ. 106254.2 217156.6 323410
2012թ. 108512.1 219413.1 327925.2
2013թ. 94955.2 198492.0 293447.2

Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ

  • կենդանիներ
  • սննդամթերք
  • հանքահումքային արտադրանք
  • մոլիբդեն
  • էլեկտրաէներգիա
  • քիմիկատներ
  • իրեր` քարից
  • գիպսից
  • ցեմենտից
  • ավտոմեքենաներ
  • սարքավորումներ
  • արդյունաբերական ապրանքներ

Արտահանվող հիմնական ապրանքատեսակներ

  • հանքահումքային արտադրանք
  • փայտ
  • սննդամթերք
  • էլեկտրաէներգիա