Հայաստան

Ամերիկյան ԿՀՎ-ը, որպես առաջատար հետախուզական ծառայություն, աշխարհի բոլոր երկրների մասին ունի համակողմանի տեղեկություններ, որոնց հիմքով ձևավորվում է «The World Factbook» անվանումով շտեմարանը:  

*Տվյալները ներկայացված են առանց խմբագրման, համապատասխանում է ԱՄՆ պաշտոնական դիրքորոշմանը:


ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՎՅԱԼՆԵՐ.

Հայաստանը հպարտանում է, որ պետականորեն քրիստոնեությունը ճանաչած առաջին երկիրն է (4-րդ դար): Ինքնիշխանության կորստից հետո Հայաստանը տարբեր կայսությունների (Հռոմեական, Բյուզանդական, Արաբական, Պարսկական, Օսմանյան) լծի տակ է եղել: Առաջին աշխարհամարտին Արևմտյան Հայաստանում՝ Օսմանյան կայսրությունում  առնվազն 1 մլն հայեր են սպանվել: Արևելյան Հայաստանը 1828 թվականին նվաճվել է Ռուսաստանի կողմից, որտեղ և 1918 թվականին հռչակվել է երկրի անկախությունը, սակայն արդեն 1920 թվականին գրավվել է Խորհրդային կարմիր բանակի  կողմից:

1920-ականներին հիմնականում հայաբնակ Լեռնային Ղարաբաղը Մոսվկայի որոշմամբ տրվելէ Խորհրդային Ադրբեջանին: Այդ տարածքի համար Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմ են սկսել 1988 թվականին, մարտերը թեժացել են 1991 թվականից, երբ երկու երկիրն էլ ԽՍՀՄ-ից անկախություն են ստացել: 1994 թ. մայիսին զինադադար է կնքվել,  հայկական ուժերն իրենց վերահսկողություն են հաստատել ոչ միան Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից 7 շրջանի՝ մոտավորապես Ադրբեջանի տարածքի 14 տոկոսի նկատմամբ:  Խաղաղության հանգելու ուղղությամբ նշանակալի առաջընթաց չունենալու պատճառով երկու երկրների տնտեսություններն էլ զգալիորեն տուժել են:

1993 թվականին Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը՝ ի աջակցություն Ադրբեջանին արցախյան հակամարտության մեջ, ինչը ևս Հայաստանի տնտեսության զարգացման համար հավելյալ խոչընդոտ է դարձել: 2009 թվականին Հայաստանը մեկնարկ է տրվել Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականությանը՝ նպատակ ունենալ բացել սահմանը, սակայն Թուրքիան դեռ չի վավերացրել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման Արձանագրությունները:

2015 թ. հունվարին Հայաստանը միացել է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Եվրասիական տնտեսական միությանը:

 

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ.

Աշխարհագրական դիրքը.

Հայաստանը գտնվում է Հարավարևմտյան Ասիայում՝ Թուրքիայի (արևմուտք) և Ադրբեջանի (արևելք) միջև:

Հայաստանն իրեն համարում է Եվրոպայի մի մաս, աշխարհաքաղաքական տեսանկյունից այն կարող է դասակարգվել և՛ որպես Եվրոպա, և՛ որպես Մերձավոր Արևելք, և՛ երկուսը միաժամանակ:

Տարածքը — 29.743 քկմ

Ցամաքային — 28.203 քկմ

Ջրային — 1.540 քկմ (չունի ելք դեպի ծով)

Տարածքի մեծությամբ Հայաստանն աշխարհում 143-րդ երկիրն է:

Ցամաքային սահմանները —  1.570 կմ

Ադրբեջան – 996 կմ (ներառված են նաև Հայաստան-Արցախ սահմանային գոտին),

Թուրքիա – 311 կմ,

Վրաստան – 219 կմ,

Իրան – 44 կմ:

Բարձրությունը (ծովի մակարդակից).

Միջին — 1.792 մետր

Ամենացածր կետը  — 400 մետր (Դեբեդ գետ)

Ամենաբարձր կետը – 4.090 մետր (Արագած լեռնագագաթ)

Բնական ռեսուրսներ.

Ոսկու, պղնձի, մոլիբդենի, ցինկի, բոքսիտի փոքր պաշարներ:

Հողի կիրառությունը.

Գյուղատնտեսական հողեր – 59,7 % (վարելահող՝ 15.8 %, մշակաբույսեր՝ 1,9 %, արոտավայրեր՝ 42 %)

Անտառ – 9.1 %

Այլ – 31.2 % (2011 թ.)

Ոռոգելի հողատարածքներ – 2.740 քկմ (2012 թ.)

 

ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ

Բնակչությունը – 3051250 (2016 թ. հուլիս)

Բնակչությամբ Հայաստանն աշխարհում 136-րդ երկիրն է:

Էթնիկ խմբերը.

Հայեր – 98.1%

Եզդի – 1,1 %

Այլ – 0,7 % (2011 թ.)

Կրոնը.

Հայ առաքելական – 92.6 %, Ավետարանական — 1%, այլ -2,4 %, ոչ մի – 1,1 %, չհստակեցած – 2,9 % (2011 թ.)

Տարիքային կազմը.

0-14 տարեկան – 19 % (ար. – 308.701, իգ. – 271.028)

15-24 տարեկան – 13.58 % (ար. 213.203, իգ. — 201.291)

25-54 տարեկան – 43.46 % (ար. – 640.070, իգ. – 685.958)

55-64 տարեկան – 12.96 % (ար. – 180.700, իգ. – 214.834)

65 և բարձր – 10.99 % (ար. – 134.330, իգ. – 201.135) (2016 թ.)

Բնակչության միջին տարիքը՝ 34.6 տարեկան

Արական սեռ – 32.8

Իգական սեռ – 36.5

Ժողովրդագրական ցուցանիշները (2016 թ.)

Ծնելիության մակարդակը (1000 մարդու հաշվարկով)՝ 13,3 մարդ (150-րդ աշխարհում)

Ծնելիության մակարդակը (1000 մարդու հաշվարկով)՝  9,4 մարդ (57-րդ աշխարհում)

Միգրացիոն հոսքը (1000 մարդու հաշվարկով)՝ -5,7 մարդ (արտագաղթ) (198-րդ աշխարհում)

Բնակչությանն աճը՝ -0.18 % (2016 թ.)

Կյանքի միջին տևողությունը — 74.6 տարեկան

Գրագիտությունը – 99.7 %

Քաղաքային բնակչությունը – 62.7 % (2015 թ.)

 

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Կառավարման ձևով Հայաստանը կիսանախագահական հանրապետություն է (2015 թ. դեկտեմբերի սահմանադրական հանրաքվեի արդյունքում 2018 թվականից երկիրը կանցնի խորհրդարանական կառավարման ձևի):

Գործադիր իշխանություն

Պետության գլուխը՝ նախագահ Սերժ Սարգսյան (2008 թ. ապրիլի 9-ից)

Կառավարության ղեկավարը՝ վարչապետ Կարեն Կարապետյան (2016 թ. սեպտեմբերի 13-ից)

Կառավարությունը ձևավորվում է վարչապետի կողմից

Օրենսդիր իշխանություն.

Միապալատ խորհրդարանն Ազգային ժողովն է, որը սահմանադրական փոփոխություններով կազմված է առնվազն 101 պատգամավորից, ովքեր ընտրվում են համամասնական ընտրակարգով, 5 տարի ժամկետով:

Առաջիկա ընտրությունները տեղի կունենա 2017 թվականի ապրիլի 2-ին:

Վերջին ընտրությունները (հին ընտրակարգով) տեղի  են ունեցել 2012 թ. մայիսի 6-ին: Կուսակցությունների ստացած քվեներն են. ՀՀԿ – 44%, ԲՀԿ – 30,1%, ՀԱԿ – 7,1%, Ժառանգություն — 5,8%, ՀՅԴ — 5,7%, Օրինաց երկիր — 5,5%:

Դատական իշխանություն.

Սահմանադրական, Վճռաբեկ, Վերաքննիչ և Առաջին ատյանի դատարաններ:

Ազգային խորհրդանիշները.

Արարատ լեռը, առյուծ, արծիվ,

Ազգային եռագույնը՝ կարմիր, կապույտ, ծիրանի:

Օրհներգը՝ «Մեր հայրենիք»

 

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ.

Խորհրդային պլանային տնտեսական համակարգի պայմաններում Հայաստանում զարգացել էր արդյունաբերությունը, որը  քույր հանրապետություններ էր մատակարարում սարքավորում, տեքստիլ և այլ ապրանքներ: Անկախությունից հետո այդ կապը դադարել է, տնտեսությունն անկում է արձանագրել:

2003 թվականին Հայաստանը միացել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը: Կառավարությունը մաքսային և հարկային ոլորտներում ձեռնարկել է որոշ վերափոխումներ վերջին տարիներին, սակայն հակակոռուպցիոն միջոցները արդյունավետ չեն եղել: Երկիրը կարիք ունի հավելյալ տնտեսական բարեփոխումների:

ՀՆԱ (համախառն ներքին արդյունք)

26,56 մլրդ դոլար (2016 թ.)

25,73 մլրդ դոլար (2015 թ.)

24,97 մլրդ դոլար (2014 թ.)

ՀՆԱ (անվանական)

10,75 մլրդ դոլար (2015 թ.)

ՀՆԱըստ ոլորտների.

Գյուղատնտեսություն – 19,6%

Արդյունաբերություն – 29,1%

Ծառայություններ – 51,3 % (2016 թ.)

Աշխատուժը.

Մարդաքանակը — 1,559 մլն (2016 թ.)

Գյուղատնտեսություն – 39%

Ադրյունաբերություն — 17%

Ծառայություններ — 44% (2011 թ.)

Գործազրկություն – 18,1 % (2016 թ.)

Աղքատություն — 32% (2011 թ.)

Պետական բյուջեն.

Եկամուտներ – 2,445 մլրդ դոլար

Ծախսեր — 2,969 մլրդ դոլար (2016 թ.)

Պակասուրդ – ՀՆԱ-ի 4,9%-ը

Պետական պարտքը.

ՀՆԱ-ի 53,4% (2016 թ.)

ՀՆԱ-ի 48,8% (2015 թ.)

Դրամի արժեզրկումը.

-0,4% (2016 թ.)

3,7% (2015 թ.)

Կենտրոնական բանկի դիսկոնտային տոկոսադրույքը.

10,5 % (2015 թ. փետր.10)

8 % (2012 թ. հունվարի 11)

Արտահանումների ծավալը.

1,678 մլրդ դոլար (2016 թ.)

1,626 մլրդ դոլար (2015 թ.)

Ներմուծումների ծավալը.

2,638 մլրդ դոլար (2016 թ.)

2,78 մլրդ դոլար (2015 թ.)

Արտահանման գործընկերները.

Ռուսաստան – 15,2%, Չինաստան – 11,1%, Գերմանիա – 9,8%, Իրաք — 8,8%, Վրաստան — 7,8%, Կանադա – 7,6%, Բուլղարիա – 5,3%, Իրան -5,3% (2015 թ.):

Ներմուծման գործընկերները.

Ռուսաստան – 29,1%, Չինաստան – 9,7%, Գերմանիա — 6,2%, Իրան -6,1%, Իտալիա -4,6%, Թուրքիա – 4,2% (2015 թ.):

Արտարժույթի և ոսկու պահուստները.

1,512 մլրդ դոլար (2016թ. դեկտեմբերի 31)

1,775 մլրդ դոլար (2015 թ. դեկտեմբերի 31)

Արտաքին պարտքը

8,365 մլրդ դոլար (2016 թ. դեկտեմբերի 31)

8,554 մլրդ դոլար (2015 թ. դեկտեմբերի 31)

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱ

Էլեկտրաէներգիա

Արտադրություն — 7,3 մլրդ կվտ (2014 թ.)

Սպառում – 5,1 մլրդ կվտ (2014 թ.)

Արտահանում – 1,3 մլրդ կվտ (2014 թ.)

Ներմուծում – 26 մլն կվտ (2014 թ.)

Նավթամթերքի ներմուծում ու սպառում – 8000 բարրել օրական (2014 թ.)

Բնական գազի սպառում – 2,5 մլրդ խմ (2014 թ.)

ԿԱՊ

Հեռահաղորդակցություն

Ֆիքսված հեռախոսային գծեր – 551.336 (2015 թ.)

Բջջային հեռախոսներ – 3,442 մլն (2015 թ.)

Համացանցի օգտատերեր – 1,78 մլն (2015 թ.)

Օդանավակայանների թիվը – 11 հատ (2013 թ.)

Թռիչքուղղու երկարությունը.

Ավելի քան 3047 մետր – 2 հատ

2438-3047 մետր – 2 հատ

1524-2437 մետր – 4 հատ

914-1523 մետր – 2 հատ, կա ևս մեկ օդանավակայան, որը սակայն չունի կոշտ ծածկույթ (2013 թ.)

Գազամուղերի երկարությունը – 2233 կմ (2013 թ.)

Երկաթուղու երկարությունը – 780 կմ, որից գործում է 726 կմ-ը (2014թ.)

Ավտոճանապարհների երկարությունը – 7792 կմ (2013 թ.)