Ֆինանսական պատասխան տնտեսական հարկադրանքին. Ինչպես է ԵՄ-ն օգնում Հայաստանին մեղմել ՌԴ սահմանափակումների ազդեցությունը

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստում է 50 միլիոն եվրոյի (58.1 միլիոն դոլար) սկզբնական տնտեսական աջակցության փաթեթ Հայաստանի համար, այն բանից հետո, երբ Ռուսաստանը որոշ առևտրային սահմանափակումներ է կիրառել Հայաստանի նկատմամբ։
«Այսօր ես խոսեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ վերջերս կիրառված սահմանափակումների մասին։ Սա ոչ այլ ինչ է, քան տնտեսական հարկադրանք, և դա անընդունելի է», — ասել է ֆոն դեր Լեյենը։
«Երկարաձգելով հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները՝ Մոսկվան տնտեսական հարաբերությունները զենք է օգտագործում քաղաքական ճնշման համար։ Մենք այս ձեռնարկը շատ լավ գիտենք։ Ահա թե ինչու Եվրոպան ամուր կանգնած է Հայաստանի կողքին։ Մենք պատրաստում ենք ԵՄ աջակցության փաթեթ»։
