Պատերազմի նոր փուլ Մերձավոր Արևելքում
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ պատերազմը տարածաշրջանում «նոր փուլ» է մտնում՝ իսրայելական զորքերը երկրի հյուսիս կտեղափոխվելու և Լիբանանում պայթյունների երկրորդ ալիքի մասին հայտարարությունից ժամեր անց: Այս մասին գրում է POLITICO-ն։
«Ռամաթ Դեյվիդ բազայի ռազմաօդային ուժերի անձնակազմի հետ զրույցում ես ընդգծել եմ. «Մենք պատերազմի նոր փուլ ենք բացում»,- չորեքշաբթի ասել է Գալանտը սոցիալական ցանցերում տարածած հայտարարության մեջ:
«Ծանրության կենտրոնը շարժվում է դեպի հյուսիս՝ ուժերի և ռեսուրսների դիվերսիայի միջոցով», — ավելացրել է նա: Հյուսիսային Իսրայելը սահմանակից է Լիբանանին, որտեղ գտնվում է Հեզբոլլահ շարժումը, որի հետ վերջին մեկ տարվա ընթացքում Իսրայելը գրեթե ամեն օր հրթիռակոծել է:
Այս շաբաթ, փեյջերները և վոքի-թոլքիները(walkie-talkies), որոնցից մի քանիսը պատկանում էին Հեզբոլլահի անդամներին, պայթեցին բարդ, հեռակա համակարգված հարձակման արդյունքում՝ սպանելով ավելի քան մեկ տասնյակ մարդկանց, այդ թվում՝ երեխաներին և վիրավորելով հազարավորներին:
Լիբանանի Կարմիր Խաչը հայտարարել է, որ արձագանքում է «տարբեր շրջաններում բազմաթիվ պայթյուններին» և շարունակում է բարձր զգոնության ռեժիմը:
Հեզբոլլահը մեղադրել է Իսրայելին արյունահեղության համար, որը լայնորեն դատապարտվել է, այդ թվում՝ ԵՄ բարձրաստիճան դիվանագետ Խոսեպ Բորելի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կողմից:
Լիբանանի վարչապետը հարձակումները որակել է որպես «լիբանանյան ինքնիշխանության լուրջ խախտում և հանցագործություն բոլոր չափանիշներով»:
ՄԱԿ-ում Սլովենիայի դեսպան Սամուել Ժբոգարը, ով ներկայումս նախագահում է 15 անդամներից բաղկացած Անվտանգության խորհուրդը, ասաց, որ մարմինը կհանդիպի ուրբաթ օրը՝ քննարկելու փեյջերի պայթյունները:
Բռնության նոր փուլը սրել է Իսրայելի և Հըզբոլլահի միջև առանց այն էլ բարձր լարվածությունը և մտավախություն է առաջացրել ավելի լայն տարածաշրջանային հակամարտության վերաբերյալ: