Կեղծիքների տեղատարափ ընտրությունների վերաբերյալ
Google-ի, Microsoft-ի և OpenAI-ի կողմից արտադրված չաթ-բոտերը կիսվել են որոշ կեղծ տեղեկություններով եվրոպական ընտրությունների մասին հարյուր միլիոնավոր մարդկանց քվեարկությունից երկու ամիս առաջ։ Այդ վերլուծությունը տեսել է POLITICO լրատվականը։
Թեև արհեստական բանականաության գործիքները մնում էին քաղաքականապես չեզոք, դրանք հակված էին վերադարձնել ընտրությունների սխալ տվյալներ և տեղեկություններ, թե ինչպես կարելի է քվեարկել, ասում է Democracy Reporting International՝ Բեռլինում գործող հասարակական կազմակերպությունը, որն իրականացրել է հետազոտությունը մարտին:
«Մենք չզարմացանք, երբ սխալ տեղեկություններ հայտնաբերեցինք եվրոպական ընտրությունների դետալների մասին, քանի որ հայտնի է, որ չաթ-բոտերը փաստեր են հորինում պատասխաններ տալու համար․ մի երևույթ, որը հայտնի է որպես հալյուցինացիա», — ասում է «Democracy Reporting International»-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Միշել Մեյեր-Ռեզենդեն: .
Հետազոտողները նշել են, որ ԱԲ չաթ-բոտերը դինամիկ են, ինչը դժվարացնում է փորձի կրկնօրինակումը: Երեքշաբթի POLITICO-ի կողմից իրականացված նմանատիպ հարցերով տասնյակ թեստերի ընթացքում չաթ-բոտերը կա՛մ ամբողջությամբ հրաժարվեցին պատասխանել, կա՛մ թարմացված պատասխաններ ունեին հղումներով, որոնք օգտատերերին ուղղորդում էին դեպի ԵՄ կառույցների կայքերը:
Տեքստ, աուդիո և վիդեո ստեղծող և հեշտ օգտագործվող ԱԲ գործիքների արագ ի հայտ գալը մտահոգություն է առաջացրել ապատեղեկատվության աճի վերաբերյալ ԵՄ-ում, Միացյալ Նահանգներում, Միացյալ Թագավորությունում և Հնդկաստանում այս տարի անցկացվելիք վճռորոշ ընտրությունների համատեսքտում: