Մեզ նոր սառը պատերազմ է սպասվո՞ւմ
«Եվրոպան երեքից հինգ տարի ունի նախապատրաստվելու ռազմական ներուժի ամբողջական վերականգնմանը Ռուսաստանի, որը լուրջ սպառնալիք կդառնա ՆԱՏՕ-ի արևելյան թևի համար, ներառյալ Էստոնիայի արևելյան սահմանը», — բրիտանական The Times թերթին տված հարցազրույցում ասել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը: Այս մասին գրում է լեհական լրատվամիջոցը:
Կալլասը ընդգծել է, որ այս գնահատականները հիմնված են էստոնական հետախուզության վերլուծության վրա: Կանխատեսվում է, որ ռուսական բանակի վերականգնումը կտևի երեքից հինգ տարի։
«Մեր հետախուզությունը կարծում է, որ կտևի երեքից հինգ տարի, բայց շատ բան կախված է նրանից, թե արդյոք մեզ կհաջողվի պահպանել միասնությունը Ուկրաինայի վերաբերյալ»,- նշել է վարչապետը։
Ռուսաստանը ուժեր է կուտակում
«Ռուսաստանը ցանկանում է ընդմիջում, և այդ ընդմիջումն ուղղված է ռեսուրսների և ուժի կուտակմանը: Թուլությունը հրահրում է ագրեսորներին, թուլությունը հրահրում է Ռուսաստանին»,- հավելեց նա:
Հարցազրույցում Կալլասը խոստովանել է, որ ՆԱՏՕ-ի միասնության պահպանումը գնալով դժվարանում է, և որոշ արևմտյան երկրներ հակամարտությունից հոգնածության նշաններ են ցույց տալիս։ Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին Դոնալդ Թրամփի վերադարձի հավանականությունը թուլացնում է ՆԱՏՕ-ի զսպման էֆեկտիվությունը»։
Էստոնիայի վարչապետը նաև ընդգծել է, որ երկարաժամկետ հեռանկարում ՆԱՏՕ-ն պետք է որդեգրի սառը պատերազմի ձևով զսպման ռազմավարություն Ռուսաստանի դեմ՝ արևմտյան երկրների համար տարեկան ՀՆԱ-ի առնվազն 2,5% պաշտպանական ծախսերով: