Ուշագրավ տեղեկատվություն ԱՄՆ նախագահական ընտրությունների վերաբերյալ
Ըստ CNBC-ի նոր հետազոտության տվյալների, հանրապետականների ֆավորիտ թեկնածու Դոնալդ Թրամփը, ըստ երևույթին, զգալի առավելություն ունի նախագահ Ջո Բայդենի նկատմամբ լատինաամերիկացի ընտրողների շրջանում: Այս մասին հայտնում է CNBC-ին:
Երեքշաբթի հրապարակված «CNBC All-America Economic Survey»-ը պարզել է, որ հիպոթետիկ առճակատման արդյունքում Թրամփը 5 միավորով առաջ է անցել Բայդենից լատինաամերիկացի ընտրողների շրջանում:
Թիվն ուշագրավ է, քանի որ երեք ամիս առաջ՝ հոկտեմբերին, նույն հարցման արդյունքում Բայդենը 7 միավորով առաջ էր Թրամփից լատինամերիկացի ընտրողների շրջանում։
Բայդենի պերֆորմանսը լատինաամերիկացի ընտրողների հետ ոչ միայն զիջում է Թրամփին, այլ ընդհանուր առմամբ նվազման միտում ունի: Դեկտեմբերին լատինաամերիկացի մեծահասակների 28%-ը հավանություն է տվել Բայդենին որպես նախագահ (հոկտեմբերին այս թիվը 35% էր):
Բայդենի վարկանիշի նվազումը լատինաամերիկացիների շրջանում նոր նախազգուշացում է դեմոկրատների համար, որ կուսակցությունը կարող է կորցնել իր դիրքը քվեարկության առանցքային բլոկի վրա, որն օգնեց Բայդենին ընտրվել 2020 թվականին: Ըստ հետազոտության արդյունքների, Բայդենի աջակցությունը երիտասարդ կանանց և անկախ մարդկանց շրջանում նույնպես ընկել է:
Բոլոր հարցվածների շրջանում հարցման արդյունքները ցույց են տվել, որ Թրամփը կհաղթի Բայդենին 48-42 հաշվով, ինչը ավելի մեծ տարբերություն է, քան Թրամփի առաջատարութունը հոկտեմբերյան հարցման Ժամանակ (46-42):
Դեկտեմբերի 8-ից 12-ն ընկած ժամանակահատվածում անցկացված հարցումը եղել է 1002 ամերիկացիների շրջանում, +/-3,1% սխալի սահմաններում: