Սարկոզիի հարցազրույցը, որը մեծ ռեզոնանս է առաջացրել
Ֆրանսիայում վրդովմունքի խոսքերը չեն դադարում նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի տված հարցազրույցից հետո Le Figaro Magazine շաբաթաթերթի համար։ Նա դեմ է եղել Ուկրաինային ՆԱՏՕ-ի և Եվրամիության կազմում ընդգրկելուն և կողմ է հանրաքվեներ կազմակերպելուն Ռուսաստանին տարածքային զիջումների վերաբերյալ։ Այս մասին գրում է լեհական լրատվամիջոցը:
«Մեզ պետք է Ռուսաստանը, իսկ մենք՝ նրան» այսպես է վերնագրված Նիկոլա Սարկոզիի հարցազրույցը, որը հրապարակվել է Le Figaro-ի շաբաթաթերթի հավելվածում։ Ֆրանսիայում այն լայն արձագանք գտավ։ Ֆրանսիայի նախկին նախագահը դեմ է արտահայտվել Ուկրաինային ՆԱՏՕ-ի և Եվրամիության կազմում ընդգրկելուն և կողմ հանրաքվեներ կազմակերպելու օգտին Ռուսաստանին տարածքային զիջումների վերաբերյալ։ Մեկնաբանների մեծ մասը չի թաքցնում իր վրդովմունքը երկրի նախկին ղեկավարի խոսքերից։
«Այս խոսքերը ամոթալի են: Լսելով դրանք՝ կարող եք ընկնել ձեր աթոռից: Սա արժանի չէ հանրապետության նախկին նախագահին», — այսպես մեկնաբանեց Նիկոլա Սարկոզիի խոքերը նրա նախկին գործընկեր և ֆրանսիական հետախուզական ծառայությունների նախկին փոխհամակարգող Ժերոմ Պուարոն(Jérôme Poirot) LCI եթերում: «Սա ցույց է տալիս, որ Սարկոզին չի գիտակցել, թե ինչ է արել»,- ավելացնում է Ժերոմ Պուարոն՝ քննադատելով նախկին նախագահի հայտարարությունն այն մասին, որ Ուկրաինայի հետ պետք է վարվել այնպես, ինչպես Վրաստանի»:
Նախագահի պաշտպանությամբ հանդես եկավ աջերի մի հատվածը:
«Ֆրանսիայում հանրության մեծ մասը կիսում է նրա կարծիքը», — ասում է Le Figaro-ի լրագրող Ջուդիթ Ուայնթրաուբը((Judith Waintraub)։ «Քաղաքական հարթությունում սա տաբու թեմա է, որը շոշափում են միայն ծայրահեղական կազմավորումները, սակայն ճակատում իրավիճակի զարգացումը կարող է հանգեցնել նրան, որ նրա ձայնը լսելի կլինի»,- հավելեց լրագրողը։
Մի քանի ամիս առաջ աջ քաղաքական գործիչներից ոմանք առաջարկեցին Նիկոլա Սարկոզիին նշանակել Եվրամիության միջնորդ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցություններում։
Նիկոլա Սարկոզին Ֆրանսիայի նախագահ է եղել 2007-2012 թվականներին։