Արդյոք եկե՞լ է դոլարի գերակայության ավարտը
Թերևս սա կարող էր լինել այն շաբաթը, որը կոտրեց դոլարը: Այս մասին գրում է BLOOMBERG-ը:
Սա դոլարի փոխարժեքի ամենալուրջ անկումն էր նախորդ նոյեմբերից ի վեր, և, հետևաբար, շատ ստրատեգներ և ներդրողներ սկսեցին խոսել աշխարհի հիմնական պահուստային արժույթի բեկումնային կետի մոտենալու մասին: Եթե նրանք ճիշտ են, համաշխարհային տնտեսությունը և ֆինանսական շուկաները բախվում են հեռուն գնացող հետևանքների:
Ամերիկյան արժույթը անկում է ապրում վերջին մեկ տարվա ընթացքում: Գնաճի թուլացման նախանշաններով՝ խոսվում էր այն մասին, որ Դաշնային պահուստը կդադարեցնի տոկոսադրույքների բարձրացումը մոտ ապագայում։ Դոլարային «արջերը» նույնպես ավելի հեռուն են նայում՝ խոսելով տոկոսադրույքների անխուսափելի նվազեցման մասին։ Նրանցից շատերը կարծում են, որ այն տեղի կունենա ինչ-որ պահի 2024 թվականին։
«Դոլարի բազմամյա նվազման միտումի մեր կանխատեսումը մասամբ հիմնված է այն փաստի վրա, որ դրամավարկային քաղաքականության խստացման ցիկլը կփոխարինվի թուլացման ցիկլով, և սա կնվազեցնի դոլարը, քանի որ այլ կենտրոնական բանկեր նույնպես սկսում են նվազեցնել տոկոսադրույքները», — իր հուշագրում նշել է Standart Bank-ի G-10 ռազմավարության ղեկավար Սթիվեն Բարրոուն(Steven Barrow):
Երկուշաբթի Ասիայի աճուրդներում դոլարի ցուցանիշները աննշան են փոխվել։ Նախորդ շաբաթ այն նվազել է 2%-ով, ինչը ամենաբարձր շաբաթական անկումն է նոյեմբերի 11-ից ի վեր:
Դոլարի երկարաժամկետ անկման հնարավոր ազդեցությունը դժվար է գերագնահատել: Սա կնվազեցնի ներմուծման գները զարգացող երկրների համար և կօգնի նրանց՝ նվազեցնելու գնաճային բեռը: Այն նաև կհանգեցնի արժույթների ամրապնդմանը նման իենին, որը մի քանի ամիս շարունակ նվազման միտում ունի, և հիմնովին կփոխի հանրաճանաչ առևտրային ռազմավարությունները, որոնք կապված են թույլ իենի հետ: Իսկ ընդհանուր առմամբ, ամերիկյան արժույթի թուլացումը կհանգեցնի ԱՄՆ-ից արտահանման աճի՝ ի վնաս եվրոպական, ասիական և այլ ֆիրմաների։
Նախորդ շաբաթ Bloomberg-ի դոլարի ինդեքսի 2% անկումը նաև նպաստեց այնպիսի ապրանքների գների բարձրացմանը, ինչպիսիք են նավթը և ոսկին, որոնք սահմանվում են ԱՄՆ դոլարով:
«Ամենահավանական հեռանկարն այն է, որ դոլարը թույլ կմնա առաջիկա ամիսներին», — ասել է BNP Paribas Asset Management հիմնադրամի կառավարիչ Պիտեր Վասալոն( (Peter Vassallo): Նա խաղադրույք է կատարում այնպիսի արժույթների արժևորման վրա, ինչպիսիք են ավստրալիական դոլարը, նորզելանդական դոլարը և նորվեգական կրոնը։
Ի՞նչ են ասում Bloomberg-ի ստրատեգները.
Մակրոէկոնոմիկայի ստրատեգ Սայմոն Ուայթ(Simon White).
«Դոլարի նկատմամբ գերակշռող նվազման միտումը կշարունակվի, և իրական եկամտաբերության կորը կհարթվի: Իրական եկամտաբերության կորը, օրինակ, դոլարի լավագույն և առաջատար ցուցանիշներից մեկն է: Ինտուիտիվ կարելի է ասել, որ դոլարը պայմանավորված է իրական եկամուտներով օտարերկրյա ներդրողների, որոնք ներդրումներ են կատարում ԱՄՆ արժեթղթերում»:
Իհարկե, կա երկար պատմություն, որը ցույց է տալիս, թե ինչպես են այրվում ներդրողները՝ խաղադրույք կատարելով տոկոդադրույքների վաղաժամ իջեցման վրա Fed- կողմից, որը պետք է խորտակեր դոլարը: Այդպես էր տարեսկզբին, երբ ամերիկյան արժույթը շարունակական նվազման շեմին էր։ Բայց հետո այն կայունացավ, քանի որ ԱՄՆ-ի տնտեսական տվյալները ցույց տվեցին, որ Դաշնային պահուստային համակարգը չի պատրաստվում դադարեցնել տոկոսադրույքների բարձրացումը:
Արջերի համար սպառնալիքն այն է, որ դինամիկան կրկնվում է, հատկապես այն դեպքում, երբ Fed-ը, ամենայն հավանականությամբ, այս ամիս ավելի կխստացնի քաղաքականությունը:
ԱՄՆ-ի տնտեսության ճկունությունն է պատճառը, որ Goldman Sachs-ի ֆինանսական վերլուծաբան Մայքլ Քեհիլը կարծում է, որ դոլարի նվազման միտումն այնքան ուժեղ չի լինի, որքան նախորդ ցիկլերում: Բայց դոլարի ողնաշարը կարող է փլուզվել, եթե Fed-ը դադարեցնի գնաճի դեմ պայքարը, մինչդեռ Եվրոպական կենտրոնական բանկը ստիպված լինի բարձրացնել տոկոսադրույքները ավելի երկար ժամանակով: