Թայվանի հնարավոր հակամարտությունն ամենաշատը կհարվածի այս 3 երկրներին
Economist Intelligence Unit-ի զեկույցում ասվում է, որ Ճապոնիան, Հարավային Կորեան և Ֆիլիպինները ամենաշատն են տուժելու Թայվանի և Չինաստանի միջև հակամարտության դեպքում: Այս մասին հայտնում է CNBC-ին:
EIU-ն հակամարտությունը սահմանում է որպես «լիարժեք կոնֆլիկտային սցենար, որը ներառում է Չինաստանի, Թայվանի և ԱՄՆ-ի անմիջական ռազմական մասնակցությունը» — և հիմնվելով Չինաստանի կողմից էսկալացիայի կանխավարկածի վրա:
Հստակ լինելու համար, EIU-ն Թայվանի վրա չինական ուղղակի ռազմական հարձակման ռիսկը գնահատում է որպես «շատ քիչ հավանական»: Բայց եթե տեղի ունենա, երեք տնտեսությունները «ամենախոցելի» կլինեն Թայվանի նեղուցի հարևանության և Չինաստանի հետ բազմաշերտ առևտրային կապերի պատճառով, բայց ավելի կարևոր է այն, որ այս երեք երկրները ԱՄՆ պայմանագրային դաշնակիցներն են:
Չինաստանը ինքնավար Թայվանը տեսնում է որպես անջատված նահանգ, որը պետք է վերամիավորվի մայրցամաքի հետ: Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ավելի վաղ հայտարարել էր, որ Չինաստանը «ձգտելու է խաղաղ վերամիավորման հեռանկարին», բայց «երբեք չի խոստանա հրաժարվել ուժի կիրառումից»:
Թայվանն իրեն տեսնում է որպես ինքնիշխան պետություն և անջատ Չինաստանից: Լարվածությունը Թայվանի և Չինաստանի կառավարությունների միջև տարիների ընթացքում աճել է, և ԱՄՆ բարձր մակարդակի քաղաքական գործիչների այցերը Թայվան առաջացրել են Պեկինի զայրույթը:
Զեկույցում նշվում է, որ Ճապոնիայում, Հարավային Կորեայում և Ֆիլիպիններում առկա են ամերիկյան բազաներ, ինչը ընդգծում է նրանց խոցելիությունը չինական կանխարգելիչ հարձակման նկատմամբ, եթե Չինաստանը ընտրի գնալ պատերազմի:
«Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ-ի մասնակցությունը՝ ակտիվացնելու այդ երկրի տարածաշրջանային անվտանգության դաշինքները՝ կրելով ուղղակի հետևանքներ Ավստրալիայի, Ճապոնիայի, Նոր Զելանդիայի, Ֆիլիպինների և Հարավային Կորեայի համար (ինչպես նաև այլ երկրների, որոնք հյուրընկալում են ԱՄՆ բազաները, ինչպիսիք են Թաիլանդը և Սինգապուրը):
ԱՄՆ-ը Թայվանի հետ փոխադարձ պաշտպանության պայմանագիր չունի և պարտավոր չէ պաշտպանել կղզին։ Այնուամենայնիվ, 1979 թվականի Թայվանի հարաբերությունների մասին ակտը(Taiwan Relations Act )նշում է, որ ԱՄՆ-ը «Թայվանին հասանելի կդարձնի այնպիսի պաշտպանական հոդվածներ և պաշտպանական ծառայություններ», որոնք կարող են անհրաժեշտ լինել` «հնարավորություն ընձեռելու Թայվանին պահպանել բավարար ինքնապաշտպանական կարողություններ»(“enable Taiwan to maintain sufficient self-defense capabilities”):
Թայվանը և չիպերի համաշխարհային արդյունաբերությունը
Թայվանը, լինելով այդ ամենի կենտրոնում գտնվող տնտեսությունը, կստանա ամենածանր հետևանքները միջնեղուցային հակամարտությունների դեպքում՝ ցնցումներ ուղարկելով, որոնք կտարածվեն կիսահաղորդիչների համաշխարհային արդյունաբերության մեջ:
The Economist-ը մարտին գնահատեց, որ Թայվանն արտադրում է աշխարհի կիսահաղորդչային չիպերի 60%-ը և ամենաառաջադեմ չիպերի 90%-ը:
EIU-ն ասում է, որ հակամարտությունը կդադարեցնի Թայվանի գործարանները, և լավագույն դեպքում օդային և ծովային կապերը կխաթարվեն: Վատագույն դեպքում Թայվանի չիպերի արտադրության օբյեկտներն ամբողջությամբ կկործանվեն։
Երկու դեպքում էլ ազդեցությունը կզգացվի ինչպես հոսանքն ի վեր, այնպես էլ ներքև:
Չիպերի արտադրության առաջադեմ սարքավորումներ արտադրողները չեն կարողանա իրենց ապրանքները տեղափոխել Թայվանի ձուլարաններ, իսկ պատրաստի չիպերը հնարավոր չի լինի արտահանել Թայվանից, ինչը կազդի այն հաճախորդների վրա, ովքեր ապավինում են այդ պատրաստի չիպերին իրենց արտադրանքի համար, ինչպիսիք են սմարթֆոնները և ավտոմեքենաները:
Թայվանի շուրջ հակամարտությունը կազդի այլ շուկաների վրա ևս: