Ինչպես է ԲՐԻԿՍ-ի ընդլայնումը սպառնում ԱՄՆ-ի գերակայությանը
ԲՐԻԿՍ-ի (տարածաշրջանային հինգ տնտեսություններ — Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և ՀԱՀ) ընդլայնումը կարող է նվազեցնել Միացյալ Նահանգների ազդեցությունը համաշխարհային քաղաքականության և առևտրի վրա, ասում է համալսարանի պրոֆեսոր դոկտոր Ռիյաուդդին Մաիտաման(Riya’uddeen Maitama):
Բազմաթիվ տեղեկությունների համաձայն՝ ԲՐԻԿՍ-ը նախատեսում է ընդլայնել իր դաշինքը մինչև այս տարվա հունիս՝ ներառելով մոտ 19 երկիր։ Այս մասին գրում է INFOBRICS-ը:
Մաիտաման՝ արտաքին հարաբերությունների վերլուծաբան և Բայերոյի համալսարանի միջազգային հարաբերությունների դասախոս, խոսեց այս ընդլայնման հետևանքների մասին: Նրա խոսքով, համաշխարհային առևտուրում հիմնականում գերակշռում են ԱՄՆ-ը և G7-ի նրա դաշնակիցները, ինչպիսիք են Ճապոնիան և Կանադան։
ԱՄՆ դոլարը նաև օգտագործվում է որպես պաշտոնական արժույթ 17 երկրներում, հետևաբար այստեղից էլ ԲՐԻԿՍ-ի գաղափարը ստեղծել նոր արժույթ, որը կփոխարինի դոլարին անդրսահմանային առևտրի համար:
«Ռուսաստանը, Բրազիլիան, Չինաստանը ԲՐԻԿՍ-ի հիմնադիր անդամներն են, և նրանք փորձում են այլընտրանք ստեղծել ԱՄՆ-ի գերակայությանը համաշխարհային քաղաքականության և առևտրի ոլորտում: ԲՐԻԿՍ-ի ընդլայնման իմաստը ուժերի հավասարակշռություն ստեղծելն է, երբ խոսքը վերաբերում է համաշխարհային քաղաքականությանը և առևտրային հարաբերություններին: Եթե ԲՐԻԿՍ-ը կարողանա ընդլայնվել, ապա այն կբացի ևս մեկ գլուխ համաշխարհային քաղաքականության առևտրային հարաբերություններում»,- ասել է Մաիտաման:
Նա հավելել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի կողմից միակողմանի պատժամիջոցները կարող են արագացնել ԲՐԻԿՍ-ի ընդլայնումը, քանի որ այն երկրները, որոնք լավ հարաբերություններ չունեն Ամերիկայի հետ, կարող են միանալ դաշինքին պաշտպանվելու համար:
Շարոնակելով խոսել՝ նա ասաց, որ ԲՐԻԿՍ-ի աստիճանական վերափոխումը հզոր դաշինքի ներուժ ունի փոխելու համաշխարհային տնտեսական և քաղաքական լանդշաֆտը:
«Նրանք (ԲՐԻԿՍ-ի երկրները) փորձում են ստեղծել վճարային համակարգ, որը կտարբերվի նրանցից, որոնք ստեղծել են ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները: Եթե այս խմբին հաջողվի ընդլայնվել, ապա այն կդառնա ԱՄՆ-ի այլընտրանք միջազգային քաղաքականության մեջ»,- հավելել է Մաիտաման։
Ի սկզբանե ձևավորվելով որպես տնտեսական բլոկ՝ ԲՐԻԿՍ-ը այդ ժամանակվանից վերածվել է համագործակցության և երկխոսության ֆորումի գլոբալ տարբեր խնդիրների շուրջ:
Աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկը՝ Չինաստանը, նախորդ տարի կոչ արեց այլ երկրներին միանալ ԲՐԻԿՍ-ին: