Խնդի՞ր ԱՄՆ-Բրիտանիա հարաբերություններում
Բրիտանական կառավարության աղբյուրները նշում են, որ Ջո Բայդենը «արջի ծառայություն է մատուցել» Մեծ Բրիտանիային՝ արգելափակելով ՆԱՏՕ-ն ղեկավարեկու Բեն Ուոլեսի թեկնածությունը։ Այս մասին գրում է The Telegraph-ը։
Պաշտպանության նախարարը համարվում էր ՆԱՏՕ-ի շատ անդամների ֆավորիտը՝ փոխարինելու ներկայիս գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին:
Այնուամենայնիվ, չորեքշաբթի Ուոլեսը խոստովանեց, որ դաշինքը գլխավորելու իր երազանքները, որոնք ինքը բազմիցս հրապարակավ խոստովանել է, «նախատեսված չեն իրականանալ»։
Ուոլեսի դաշնակիցների կարծիքով՝ ԱՄՆ նախագահն չի պաշտպանել նրա թեկնածությունը։ Կառավարության աղբյուրները ենթադրում են, որ այս անտեսումը կարող է վնասել երկու երկրների «հատուկ հարաբերություններին»:
Այժմ գնալով ավելի հավանական է թվում, որ Նորվեգիայի նախկին վարչապետ Ստոլտենբերգին կխնդրեն հետաձգել իր թոշակի անցնելը ևս մեկ տարով:
Կառավարության աղբյուրն ասել է. «Տեսականորեն մենք նրանց ամենամոտ դաշնակիցներն ենք: Եվ այսպես են մեզ վերաբերվում: Ինչպես որ կա, բայց այն վատ է բրիտանա-ամերիկյան հարաբերությունների համար: Նրանք «արջի ծառայություն» մատուցեցին Մեծ Բրիտանիային՝ նախընտրելով այս դանիացուն»:
Նշվում է, որ ԱՄՆ նախագահը սկզբում հավանել է Դանիայի վարչապետ և սոցիալիստ Մետե Ֆրեդերիկսենին, ում աջակցում են նաև Ֆրանսիան և Գերմանիան:
Բայց մի աղբյուր ասաց, որ նա պատշաճ տպավորություն չի թողել նրա վրա այս ամսվա սկզբին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ, և նա կորցրել է հետաքրքրությունը նրա նկատմամբ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նախագահում է դաշինքի առաջնորդների հանդիպումները, է զբաղվում է դիվանագիտական աշխատանքներով և վերահսկում 4000 պաշտոնյաներից բաղկացած «բանակի» աշխատանքը Բրյուսելում:
Ուոլասի թեկնածությունը հայտնի էր դաշինքի անդամների շրջանում՝ շնորհիվ Մեծ Բրիտանիայի առանցքային դերի։
Նրան բուռն կերպով աջակցում էին նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը և նրա իրավահաջորդ Ռիշի Սունակը։
Այնուամենայնիվ, նա բախվեց եվրոպական առաջնորդների դիմադրությանը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորությամբ, ովքեր ակտիվորեն մղում են ԵՄ ներկայացուցչի այս պաշտոնում։
Շատ դաշնակիցներ ցանկանում են առաջին անգամ կին նշանակել ՆԱՏՕ-ի գլխավոր պաշտոնում և կարծում են, որ նման բարձր պաշտոնը կարող է հասնել միայն կառավարության ղեկավարին: