Հնարավո՞ր է փրկել տեղական լրագրությունը
Թեև տեղական լրագրության անկման մեկ «ուղղում» չկա, տարբեր երկրներում փորձերը առաջարկում են ուղիներ՝ վերակենդանացնելու այս կարևոր ինստիտուտը: Բոլորն էլ առաջնահերթություն են տալիս հանրային հետաքրքրություն ներկայացնող լուրերի պատրաստմանը ցանկացած միջոցներով, քան ձգտել փրկել հնացած կոմերցիոն մոտեցումները: Այս մասին գրում է հոդվածի հեղինակ Յան-Վերներ Մուլլերը(Jan-Werner Mueller) project-syndicate-ում:
«Ամբողջ քաղաքականությունը տեղական է», -ասում է հին ամերիկյան ասացվածքը: Այն կարող է մասամբ բացատրել, թե ինչու է ժողովրդավարական քաղաքականությունն այդքան վատ ընթանում, հատկապես, բայց ոչ միայն Միացյալ Նահանգներում: Որպեսզի տեղական իշխանությունները ճիշտ աշխատեն, պետք է լինի տեղական լրագրություն, որը պատասխանատվության ենթարկի քաղաքական գործիչներին և քաղաքականություն մշակողներին: Սակայն տեղական լրագրությունը փլուզվում է աշխարհի շատ մասերում:
Սա էլ ավելի է դժվարացնում քաղաքացիների կապը քաղաքացիական կյանքին, ինչպես տեղական, այնպես էլ, ի վերջո, ազգային մակարդակում: Տեղական խնդիրները, որոնք կարող են ավելի լայն նշանակություն ունենալ, մնում են չզեկուցվող, և ազգային քաղաքականության ներգործուն հետևանքներից շատերը ճանաչված չեն(many of the on-the-ground effects of national policies are unrecognized): Բայց թեև տեղական լրագրության անկման մեկ «ուղղում» չկա, մենք անօգնական չենք: Տարբեր երկրներում իրականացված փորձերը առաջարկում են ուղիներ` վերակենդանացնելու տեղական հաշվետվությունները: Բոլորն էլ առաջնահերթություն են դարձնում հանրային հետաքրքրություն ներկայացնող նորությունների արտադրությունը, առկա տնտեսական միջոցներով. առաջնահերթություն, քան առևտրային հնացած մոտեցումները փրկելու ձգտումը:
Հետևանքները դրամատիկ են եղել: Ըստ որոշ հաշվարկների, 2005 թվականին ԱՄՆ-ում գոյություն ունեցող թերթերի մեկ երրորդը կվերանա մինչև 2025 թվականը: Մոտ 70 միլիոն ԱՄՆ քաղաքացի արդեն ապրում է կամ շուտով կապրի «լրատվական անապատներում»: Միացյալ Թագավորությունում 2009-ից 2019 թվականներին փակվել են 320 տեղական թերթեր: Մասնավոր կապիտալով ընկերությունները, որոնք գնում են լրատվական կազմակերպություններ, հակված են վատթարացնել իրավիճակը: Լրագրության մեջ ներդրումներ կատարելու փոխարեն՝ նրանց ուշադրությունը կենտրոնացված է խմբագրությունների չափը անխղճորեն կրճատելու և թերթերի շենքերի վաճառքի վրա(որոնցից շատերը գտնվում են քաղաքի շահութաբեր վայրերում):
Հետևանքները ժողովրդավարության համար բանավեճից դուրս են: Հարցը ուսումնասիրող հասարակագետները հստակ մատնանշել են, որ տեղական լրագրության պակասը հանգեցնում է կոռուպցիայի բարձր մակարդակի, խաթարում է քաղաքական մրցակցությունը և նվազեցնում քաղաքացիների ներգրավվածությունը:
Քանի որ գյուղական կամ անտեսված շրջանները ներկայացնող քաղաքական գործիչները ենթակա են ավելի քիչ հաշվետվողականության, նրանց որոշումների ազդեցությունն իրենց ընտրատարածքների վրա նույնպես քիչ հավանական է, որ պատշաճ կերպով հետաքննվեն: Եվ նույնիսկ եթե կա տեղական լավ հաշվետվություն, այն շատ հաճախ մնում է տեղական մակարդակում:
Իրավիճակն ավելի վատթարացնելով՝ վակուումը, որն առաջանում է տեղական լուրերի բացակայության պատճառով, հաճախ լրացվում է ազգային մշակութային պատերազմներով: Իհարկե, տեղական խնդիրներով զբաղվելը մարդկանց ինքնաբերաբար ավելի քաղաքացիական կամ պրագմատիկ չի դարձնում: Հարևանների միջև վեճերը հաճախ ամենատհաճն են, և տեղական մակարդակում մշակութային պատերազմները կարող են նույնքան հեշտությամբ բորբոքվել օպերատիվ աշխատողների կողմից, ովքեր բարոյական խուճապ են ստեղծում քարոզչական միջոցներով, որոնք նախատեսված են նման լինել թերթերին:
Այս դեպքերում ցինիկ ակտիվիստներն օգտվում են այն փաստից, որ մարդկանց մեծ մասը շարունակում է ավելի շատ վստահել տեղական հրատարակություններին: Նման «վարդագույն լորձաթաղանթային լրագրությունը» (“pink slime journalism” ) ծառայում է բացառապես կատաղություն և բևեռացում հրահրելու համար: Լրատվական անապատներում ապրող մարդիկ, ողողված լինելով դավադրապաշտական տեսություններով և քարոզչությամբ, որոնք քողարկվել են որպես հաղորդումներ, հիմնականում չեն էլ գիտակցում, որ իրենց զրկում են լուրերից:
Թեև ոչ մի բիզնես մոդել ի հայտ չի եկել որպես գովազդային եկամուտների հուսալի փոխարինող, շուկայի բռնակալությանը այլընտրանքներ կան: Մտածեք մարդասիրության մասին: Թեև առկա է կախվածություն կամ շահերի բախում ստեղծելու ակնհայտ վտանգ, բարեգործական ֆինանսավորման և կամավորության խառնուրդը կարող է առաջացնել ոգեշնչող նախաձեռնություններ, ինչպիսին է «Report for America»-ն, որը մարդկանց տեղավորում է տեղական խմբագրություններում՝ լուսաբանելու չզեկուցվող խնդիրները:
Ավելին, Միացյալ Թագավորության նման երկրները կարող են պարզեցնել լրագրության որակավորումը որպես բարեգործական գործունեություն, և ամենուր կառավարությունները կարող են դրամաշնորհներ տրամադրել: Կախվածություն կամ շահերի բախում ստեղծելու վտանգից հնարավոր է խուսափել, եթե կան բավարար շերտեր պետության և հարկատուների գումարները ստացողների միջև:
Այլ նորարարական մոտեցումները ներառում են աշխատակիցների և համայնքապատկանլրատվական կազմակերպությունները(employee- and community-owned news organizations): Philadelphia Inquirer-ը, օրինակ, ղեկավարվում է որպես հասարակական շահութաբեր կորպորացիա և պատկանում է ոչ առևտրային ինստիտուտի, որը նվիրված է տեղական լրագրության աշխուժացմանը: Ամեն դեպքում, կարևորը միայն լրատվական կազմակերպությունների բավարար ֆինանսավորումը չէ: Դա այն է, որ նրանք նաև ստեղծագործորեն օգտագործում են տեխնոլոգիան՝ ներգրավելու տեղական լսարանին և, իդեալականը, հնարավորություն են տալիս նախկինում մարգինալացված համայնքներին ստեղծել իրենց հաշվետվությունները: Սա այն է, որ նրանք նաև ստեղծագործ աշխատանքով են օգտագործում տեխնոլոգիան՝ ներգրավելու տեղական լսարանին և, իդեալական տարևբերակում, հնարավորություն տալ նախկինում մարգինալացված համայնքներին՝ ստեղծել իրենց սեփական հաշվետվությունները:
Ժողովրդավարությունը կախված է հաղորդակցությունից: Սակայն արդյունավետ հաղորդակցությունն իր հերթին կախված է հասկանալուց, թե ժողովրդավարական որ որոշումներն են իրականում կարևոր: Այդ նպատակով ԱՄՆ-ում գործող ոչ առևտրային գործակալությունը կենտրոնանում է պետական մակարդակի քաղաքական գործընթացների վրա, որոնք ազդում են քաղաքացիների վրա այնպիսի ձևերով, որոնք ակնհայտ չեն նույնիսկ համեմատաբար լավ տեղեկացվածների համար:
The Documenters program-ը վերապատրաստում և վճարում է մարդկանց, որպեսզի զեկուցեն տեղական ինքնակառավարման մարմինների հանդիպումների մասին, որոնք, հակառակ դեպքում, աննկատ կմնան: Իսկ BBC-ն, իր հերթին, համագործակցել է տեղական թերթերի հետ՝ բարձրացնելու տեղական ռեպորտաժների քանակն ու որակը՝ հստակ ազդանշան ուղարկելով, որ տեղի ունեցող որոշումները կարևոր են:
Որոշ մոտեցումներ ավելի լավ կգործեն, քան մյուսները՝ պայմանավորված տեղանքիով: Բայց որպես ընդհանուր հարց, շատ կարևոր է խուսափել այնպիսի ռազմավարություններից, որոնք հիմնականում օգուտ են բերում ավելի մեծ տարածաշրջանային կամ նույնիսկ ազգային թերթերի ընկերություններին, այլ ոչ թե տեղական հաստատություններին:
Ի վերջո, նպատակը հանրային հետաքրքրություն ներկայացնող իրական նորություններ ստեղծելն է այն վայրերից, որոնք մոռացվել կամ անտեսվել են: