ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ. ՊՈԼԻԱՐԽԻԱ․ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
Աշխատանքի արդիականությունը։ Միջազգային հարաբերություններում տեղի են ունենում քաղաքական բազմաբնույթ փոփոխություններ։ Քաղաքական համակարգերը ունեն ուրույն կարևորություն և մշտապես գտնվում են հետազոտողների ուշադրության կենտրոնում։ Սույն աշխատությունը ևս բացառություն չէ: Հեղինակը առաջ է քաշում պոլիարխիա,փակ հեգոմոնիա, բաց հեգեմոնիա հասկացությունները և խորը ուսումնասիրության ենթարկում: Հեղինակը կարևորում է քաղաքական համակարգերի զարգացման պատմությանը և հստակ օրինակների հիման վրա ցույց է տալիս դրանց վերափոխման դինամիկան: Կարևոր դիտարկումներ է իրականացնում այն փոփոխականների շուրջ, որոնք առաջացնում են վերոնշյալ համակարգերի վերափոխման գործընթացը:
Ասվածից ակներև է, որ արդի ժամանակներում նույնպես քաղաքական համակարգերը և դրանց վերափոխումը անհրաժեշտ է դիտարկել քաղաքական գործընթացների ուսումնասիրության շրջանակում։
Այս համատեքստում հարկավոր է ուսումնասիրել քաղաքական համակարգերի այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում տարբեր տարածաշրջաններում, ինչպես նաև առանձին վերցրած երկրներում։ Այս աշխատանքը ընձեռում է հնարավորություն`իրականացնելու նման ուսումնասիրություն:
Թեմայի ուսումնասիրության խնդիրներն ու նպատակը։ Ուսումնասիրության նպատակն է վեր հանել քաղաքական համակարգերի վերափոխման առանձնահատկությունները։
Ստորև ներկայացնում ենք այն խնդիրները, որոնք ուղենիշ են եղել սույն աշխատանքը գրելիս։ Դրանք են՝
1․ վեր հանել պոլիարխայի և փակ հեգեմոնիայի ստեղծման պատճառները
2․ներկայացնել սույն քաղաքական համակարգերի տարբերակիչ առանձնահատկությունները,
3․ վերլուծել վերափոխման պատճառները,
4․ ուսումնասիրել այն գործոնները, որոնք ազդեցություն ունեն գործընթացների սաղմնավորման վրա,
5․ զուգահեռներ անցկանցել այն հետևանքների շուրջ, որոնք առաջանում են վերափոխման արդյունքում։
Եզրակացություններ
Ուսումնասիրելով Պոլիարխիա․ մասնակցություն և ընդդիմություն թեման՝ հանգել ենք հետևյալին․
1․ Հավանականությունը, որ իշխանությունը կհանդուրժի ընդդիմությունը, մեծանում է այնքանով, որքանով նման հանդուրժողականության ակնկալվող ծախսերը նվազում են։
2․ Հավանականությունը, որ իշխանությունը կհանդուրժի ընդդիմությունը, մեծանում է այնքանով, որքանով ավելանում է այն ճնշելու ակնկալվող ծախսերը։
3․ Որքան ընդդիմությանը ճնշելու ծախսերը գերազանցեն վերջինիս հանդուրժելու ծախսերը, այնքան մեծ է հավանականությունը, որ քաղաքական համակարգը կդառնա մրցունակ:
4. Երկիրը, որում բացակայում է կամ աննշան է փորձը՝ առնչվող հանրային բողոքի կամ քաղաքական մրցունակության ինստիտուտներին, դժվար թե առաջիկա տարիներին կայուն պոլիարխիա դառնա։
5․ Երկրները, որոնք պամական երկարատև փորձ ունեն հանդուրժողականության, մրցակցային քաղաքականության և վերջինիս լայն հասանելիություն բնակչության կողմից, հազվադեպ են դառնում հեգեմոնիաներ։
6.Լիբերալիզմի ռազմավարությունը պահանջում է այնպիսի կուսակցական համակարգի որոնում, որը խուսափում է կուսակցությունների թվաքանակի չափազանց շատ ավելացումից։
7. Մենք չենք կարող հանդուրժող հարաբերություններ ակնկալել հակառակորդների միջև, եթե հակամարտող կողմերից մեկը համոզված է, որ հակառակորդի նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքը ինքն իրեն կկործանի կամ կհանգեցնի լուրջ անախորժությունների: Հանդուրժողականությունը, ավելի հավանական է, տարածվում է և գոյություն ունի միայն այն խմբերում, որոնք դժվար թե էական վնաս պատճառեն ուրիշին: Այսպիսով, հանդուժող հարաբերությունները կարող են կրճատվել ոչնչացման, ծայրահեղ բռնության կամ վիրավորանքի շուրջ արդյունավետ փոխադարձ երաշխիքների արդյունքում: Հետևաբար լիբերալիզացիայի ռազմավարությունը պահանջում է նման երաշխիքների որոնում:
Հեղինակ՝ Արամ Մելքոնյան