Ֆինլանդիան և Շվեդիան կարող են առանձին միանալ դաշինքին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ ավելի կարևոր է, որ Ֆինլանդիան և Շվեդիան արագ միանան ռազմական դաշինքին, այլ ոչ թե միաժամանակ՝ լարվածության ֆոնին զույգի և Թուրքիայի միջև, որը հրաժարվել է վավերացնել սկանդինավյան երկրների անդամակցության հայտերը: Գրում է AL JAZEERA-ն:
Երեքշաբթի օրը Բրյուսելում՝ դաշինքի կենտրոնակայանում, ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ Յենս Ստոլտենբերգն ասել է, որ «հիմնական հարցը այն չէ, թե արդյոք Ֆինլանդիան և Շվեդիան վավերացվում են միասին»:
«Հիմնական հարցն այն է, որ նրանք երկուսն էլ հնարավորինս շուտ վավերացվեն որպես լիիրավ անդամներ», — ասել է նա լրագրողներին:
Ստոլտենբերգի մեկնաբանությունները առաջին բացահայտ ընդունումն էր ՆԱՏՕ-ի, որ երկու երկրները կարող են առանձին-առանձին միանալ դաշինքին այն իրադարձությունից հետո, երբ նրանք թողեցին տասնամյակների չմիավորումը և դիմեցին ՆԱՏՕ-ին միանալու՝ նախորդ տարվա փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո:
Նրանց անդամակցության համապատասխան հայտերը վավերացվել են անդրատլանտյան դաշինքի անդամ բոլոր 30 երկրների կողմից, բացառությամբ Հունգարիայի և Թուրքիայի, որը լայնորեն համարվում է նրանց միանալու հիմնական խոչընդոտը:
Ցանկացած երկրի նոր անդամ դառնալու համար պահանջվում է միաձայն հաստատում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ իր երկիրը կարող է վավերացնել Ֆինլանդիայի դիմումը` մինչդեռ շարունակելով արգելափակել Շվեդիայինը։
Արևմտյան պաշտոնյաներն ասել են, որ կնախընտրեն երկու երկրների միանացումը ՆԱՏՕ-ի դաշինքին, մասամբ այն պատճառով, որ ավելի հեշտ կլինի նրանց միաժամանակ ինտեգրել իր ռազմական կառույցներին:
Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը նաև ասել է, որ կան «ակնհայտ» պատճառներ, որ իր երկիրը և Ֆինլանդիան ձեռք ձեռքի տված անդամներ հաստատվեն, ինչպես օրինակ՝ զույգի միջև արդեն իսկ սերտ պաշտպանական համագործակցությունը:
Նախորդ ամսվա վերջին Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ պահպանում իր ծրագիրը Շվեդիայի հետ միաժամանակ միանալու ՆԱՏՕ-ին՝ չնայած վերջինիս հայտին Թուրքիայի ընդդիմությանը:
Երկու երկրներից միայն Ֆինլանդիան է սահմանակից Ռուսաստանի հետ։ Ասել է թե՝ ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցներ՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, երկուսին էլ անվտանգության երաշխիքներ են առաջարկել, եթե նրանք ենթարկվեն Մոսկվայի ցանկացած ագրեսիայի սպառնալիքի:
Հունգարիան մինչ այժմ երեք անգամ հետաձգել է երկու երկրների վավերացման ամսաթիվը, սակայն հրապարակայնորեն որևէ էական առարկություն չի ներկայացրել նրանցից որևէ մեկի միանալու վերաբերյալ: