Լատվիան հայտնում է, որ չի ընդունի ռուսներին, ովքեր փախչում են մոբիլիզացիայից
Լատվիան և Ֆինլանդիան հայտնում են, որ դժվար թե կարողանան օթևան տալ ռուսներին, ովքեր փախչում են՝ խուսափելու մասնակի մոբիլիզացիայից: Գրում է AL JAZEERA-ն։
Արևմտյան որոշ երկրներ տեղեկացրել են, որ ապաստան Ռուսաստանից փախած մարդկանց այն բանից հետո, երբ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց պահեստազորայինների մասնակի մոբիլիզացման մասին:
Չորեքշաբթի օրը հեռուստաուղերձում Պուտինը, խոսելով Մոսկվայի միջուկային զենքի մասին, նախազգուշացրեց արևմտյան երկրներին, որ Ռուսաստանը կօգտագործի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները իր տարածքը պաշտպանելու համար՝ ասելով, որ «սա բլեֆ չէ»:
Կարճ ժամանակ անց Լատվիան, որը սահմանակից է Ռուսաստանին, հայտնեց, որ ապաստան չի առաջարկի ռուսաստանցիներին, ովքեր փախչում են Մոսկվայի զորքերի մոբիլիզացիայից:
Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչը Twitter-ում գրել է. «Անվտանգության նկատառումները հաշվի առնելով՝ Լատվիան մարդասիրական կամ այլ տեսակի վիզաներ չի տրամադրի Ռուսաստանի այն քաղաքացիներին, ովքեր խուսափում են մոբիլիզացիայից»:
Միևնույն ժամանակ, Ֆինլանդիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ուշադիր հետևում է հարևան Ռուսաստանում տիրող իրավիճակին՝ հավելելով, որ հիմքեր կան Ռուսաստանի քաղաքացիների համար երկրի վիզային քաղաքականությունը խստացնելու համար:
«Ֆինլանդիայի մերձակայքի հետ կապված կարող եմ ասել, որ ռազմական իրավիճակը կայուն է և հանգիստ»,- ասել է պաշտպանության նախարարը։ «Մեր պաշտպանական ուժերը լավ պատրաստված են, և իրավիճակը մանրակրկիտ վերահսկվում է».
Ռուսաստանի պաշտպանության նախարարը պետական լրատվամիջոցին ասել է, որ մոբիլիզացիան կլինի մոտ 300,000 լրացուցիչ անձնակազմ՝ ծառայելու Ուկրաինայում:
Այլ երկրներ՝ներառյալ Միացյալ Նահանգները, Նիդերլանդները և Միացյալ Թագավորությունը, դատապարտել են այդ քայլը:
Ուկրաինայի նախագահի խորհրդականն ասել է, որ Ռուսաստանի որոշումը «բացարձակապես կանխատեսելի կոչ է» և վկայում է այն մասին, որ պատերազմը «ակնհայտորեն չի ընթանում» Մոսկվայի ուղով:
Մոբիլիզացիայի հրամանը ստացվել է մեկ օր անց այն բանից հետո, երբ Պուտինը իր աջակցությունն է հայտնել Ռուսաստանին միանալու հանրաքվեներին, որոնք կանցկացվեն առաջիկա օրերին ուկրաինական չորս շրջաններում, որոնք վերահսկվում են ռուսական զորքերի կողմից:
Արևմտյան երկրները հանրաքվեները որակել են կեղծիք: