ՀՀ անկախությունը
Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 31-ամյակը իր պատմության ամենածանր շրջաններից մեկի ընթացքում։
Այս՝ մարտահրավերներով լի շրջանում, ամենակարևոր ուղերձը պետք է լինի աշխատելը և արարելը։ ՀՀ ցանկացած քաղաքացի յուրաքանչյուր օր պետք է էլ ավելի մեծ եռանդով աշխատի և արժեք ստեղծի պետության և աշխարհի համար։ Այս համատեքստում կարևորվում է նաև սփյուռքի հետ աշխատանքը։ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները անհրաժեշտ են, որ լինեն ամուր՝ նպատակաուղղված ՀՀ պետականության ամրապնդմանը։
ՀՀ անկախության համար պարտադիր է ներքին դիմադրողականության ամրապնդումը։ Բազմապատիկ մարտահրավերներով շրջապատված՝ Հայաստանը կարիք ունի հասնելու ներքին դիմադրողականության առավելագույնին, որպեսզի կարողանա հաղթահարել արտաքին մարտահրավները։
Ասվածից ակներև է, որ հարկավոր է զարգացնել տնտեսական, կրթական, ռազմարդյունաբերական այլ ոլորտային ենթակառուցվածքները երկրի ներսում։ Անվտանգային հարցերը, իհարկե, այսօր առաջնային են ՀՀ-ի համար։ Օրնիբուն աշխատանք է պետք իրականացնել ամրապնդելու անվտանգային միջավայրը մեր երկրի շուրջ։ Միայն անվտանգ և հզոր Հայաստանն է իր անկախության, ինքնշխանության և սուվերենության առաջնային երաշխավորը։
Հեղինակ՝ Արամ Մելքոնյան