Ռեկորդային բարձր գները, մատակարարումների կրճատումը, երաշտը և կառավարության քաղաքականությունը էներգակիրների շուկաներում առաջացրել են «կատարյալ փոթորիկ», որի վերջը չի երևում
Եվրոպայում կատարյալ փոթորիկ է սկսվել, և էներգետիկ ճգնաժամի վերջը դեռ չի երևում, գրում է Business Insider-ը։ ԵՄ-ին մխիթարելու ոչինչ չկա։ Մի քանի տարի կպահանջվի այնպիսի ենթակառուցվածք ստեղծելու համար, որը կնվազեցնի գները, զգուշացնում են հրատարակության հետ զրուցած փորձագետները։
Միայն էներգետիկան սպառազինելու Ռուսաստանի որոշումը չէ, որ վնաս է հասցնում եվրոպական շուկաներին: «Կատարյալ փոթորիկ» է հարվածել մայրցամաքին, և Bank of America-ի վերլուծաբանները զգուշացնում են, որ սրվող էներգետիկ ճգնաժամի վերջը չի երևում:
Նախորդ շաբաթ ճգնաժամը հասավ հերթական գագաթնակետին. ուրբաթ օրը գազի և էլեկտրաէներգիայի գները կրկին գերազանցեցին բոլոր ռեկորդները։
Նիդերլանդների TTF տերմինալից մատակարարվող բնական գազի ֆյուչերսները երկուշաբթի օրն նվազել են մինչև 268 եվրո մեկ մեգավատ/ժամի դիմաց՝ նախորդ շաբաթվա ռեկորդային 340 եվրոյից հետո: Սակայն այս վառելիքի գները ներկայումս ավելի քան 1000%-ով բարձր են, քան մեկ տարի առաջ:
Այս շաբաթ ռուսական էներգետիկ հսկա «Գազպրոմը» երեք օրով կդադարեցնի «Հյուսիսային հոսք 1»-ը՝ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար։ Ներկայումս այս խողովակաշարով մատակարարումների ծավալը կազմում է դրա հզորության միայն 20%-ը։
«Նախորդ շաբաթ Եվրոպան հասկացավ դառը ճշմարտությունը. էներգետիկ ճգնաժամը դեռ երկար կմնա նրա հետ», — երկուշաբթի օրը՝ օգոստոսի 29-ին, ասվում է Bank of America-ի փորձագետների վերլուծական զեկույցում:
Բնական գազի գների բարձրացմանը զուգահեռ՝ թանկանում է էլեկտրաէներգիան։
Անհանգստություն եղանակի հետ կապված
Ընթացիկ ճգնաժամի մեկ այլ անկանխատեսելի փոփոխական է եղել եղանակը. ասես էներգակիրների թանկացումները բավարար չլինեին:
Եվրոպայում, մասնավորապես՝ Հռենոսում, գետերի ջրի մակարդակի անկումն ազդել է նավերի տեղաշարժի վրա, ինչպես նշում են Bank of America-ի վերլուծաբանները:
Ծայրահեղ շոգն ազդել է ջրի մակարդակի վրա ողջ ամառվա ընթացքում, ինչի հետևանքով ածխի և նավթամթերքի տեղափոխման հետ կապված խնդիրներ են առաջացել, ինչպես նաև կրճատվել է հիդրոէլեկտրաէներգիայի արտադրությունը:
«Ցավոք, մի քանի միջուկային ռեակտորներ նույնպես տուժել են, քանի որ ջրամբարներում ջրի ցածր մակարդակը սահմանափակում է միջուկները սառեցնելու հնարավորությունը և ստիպում նվազեցնել էլեկտրաէներգիայի արտադրությունը այն պահին, երբ դրա կարիքն ամենաշատն է», — ավելացրել են վերլուծաբանները:
«Այս պահին գլխավոր մտահոգությունն այն է, թե արդյոք Եվրոպայում այս ձմռանը կպակասի գազը տները տաքացնելու համար», — հավելել է Թամելը: Նրա խոսքերը կրկնում են այլ վերլուծաբանների կանխատեսումներն այն մասին, որ Եվրոպային, ամենայն հավանականությամբ, սպասում է տնտեսական անկում:
Այլընտրանքային էներգիայի աղբյուրները և իշխանությունների քաղաքականությունը
Հաշվի առնելով ռեսուրսների աստիճանական անկումը, միջուկային էներգիայի արտադրության հետ կապված ռիսկերը և էլեկտրաէներգիայի թանկացող ծախսերը՝ քաղաքական գործիչները որոշում են վերագործարկել ածուխով աշխատող էլեկտրակայանները, թեև նախկինում ակտիվորեն պայքարում էին դրանք փակելու համար՝ կլիմայի ակտիվիստների հորդորով:
Bank of America-ի տվյալներով՝ Ուկրաինայում ռազմական գործողությանների մեկնարկից ի վեր ածուխով էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 67%-ով։
«Մինչ այս հակամարտությունը սկսելը, Եվրոպան ցանկանում էր դառնալ ածխաթթվացման ոլորտի առաջատարը: Ինչ-որ առումով դա ստացվեց՝ շնորհիվ արևային և քամու էներգիայի: Այնուամենայնիվ, Եվրոպան իրեն լուրջ կախվածության մեջ է դրել Ռուսաստանից», — ասաց Թամելը:
Մի քանի տարի ֆինանսավորման խիստ պակասից հետո ածուխը նկատելիորեն թանկացել է և ավելի դժվար հասանելի է դարձել, ասել է նա: Բայց Եվրոպան այլ ելք չունի, քան վերագործարկել ածխով աշխատող փակ գործարանները, որոնք, այնուամենայնիվ, ավելի արագ կլինեն, քան ամբողջովին նոր գազային օբյեկտների կառուցումը:
«Ոչ ոք ներդրումներ չի կատարել ենթակառուցվածքներում, որոնք թույլ կտան հեղույ գազ ներմուծել այլ երկրներից, ինչպիսին Միացյալ Նահանգներն է, ուստի եվրոպացիներն այժմ ստիպված են ապավինել անկայուն աղբյուրին», — ավելացրեց Թամելը:
Նրա տեսանկյունից, Եվրոպային մի քանի տարի կպահանջվի այն ենթակառուցվածքների կառուցման համար, որոնք թույլ կտան դուրս գալ էներգետիկ ճգնաժամից։
Միևնույն ժամանակ, Bank of America-ն նշում է, որ աշխարհի երկու խոշորագույն ածուխ ներկրողները՝ Չինաստանը և Հնդկաստանը, շտապել են մեծացնել ներքին մատակարարումները՝ ուժեղացնելով համաշխարհային մրցակցությունը ամենակեղտոտ վառելիքի, որի արտադրությունն աշխարհում նվազում է։
«Վերջը չի երևում»
Թամելը նշել է այն հիմնական գործոնները, որոնք այժմ պետք է ուշադիր վերահսկվեն՝ արդյոք Ռուսաստանը որոշել է ամբողջությամբ դադարեցնել բնական գազի մատակարարումը Եվրոպա, և որքան ցուրտ է լինելու գալիք ձմեռը:
«Գոյություն ունի մի սցենար, երբ շատ ցուրտ ձմռանը Եվրոպայում իսկապես կսպառվի բնական գազի պաշարները, իսկ Ռուսաստանը լիովին կդադարեցնի մատակարարումները,- ասել է նա:- Սա կվերածվի հումանիտար ճգնաժամի»:
Բայց նույնիսկ եթե Եվրոպային հաջողվի կուտակել բավականաչափ էներգիա ձմռանը գոյատևելու համար, երկրները դեռ պետք է լրացնեն կորցրածը հաջորդ մի քանի տարիների ընթացքում, հավելել է փորձագետը:
Bank of America-ի հեռանկարը նույնպես շատ մռայլ է. «Քանի որ ռազմական հակամարտությունն Ուկրաինայում ձգձգվում է, եվրոպական էներգետիկ ճգնաժամը կարծես թե վերջ չունի»:
Հեղինակ՝ Ֆիլ Ռոզեն