Ինչպե՞ս կավարտվի հակամարտությունը Ուկրաինայում
Եթե Ուկրաինան ցանկանում է գոյատևել որպես անկախ պետություն, ապա մարտերը պետք է ավարտվեն, գրում է The Hill-ում ԱՄՆ ռազմական դոկտրինի` «Ցնցում և ակնածանք», գլխավոր հեղինակը։ Ռազմի դաշտում իրավիճակը մտել է փակուղի, որը վտանգում է դառնալ մշտական և վերաճել սառեցված հակամարտության։
Ինչպե՞ս կավարտվի հակամարտությունը Ուկրաինայում: Կիևը, հասկանալի պատճառներով, հրատապ հարց է համարում Ուկրաինայի գոյատևումը որպես ազատ, անկախ և ինքնիշխան պետություն: Արդյունքում, նախագահ Վոլոդիմիր Զելինսկին իր վերջնական նպատակը դրեց վերականգնել ուկրաինական կորցրած տարածքի ամբողջ և գրեթե ամբողջ 20%-ը և Մոսկվայից անվերապահ փոխհատուցում պահանջեց։
Այնուամենայնիվ, Զելիսկիի նպատակներն անհասանելի են, քանի դեռ Ռուսաստանում ռեժիմի փոփոխություն կամ ռազմական ապստամբություն տեղի չի ունեցել: ԱՄՆ-ն և Արևմուտքը որոշ չափով զսպում են իրենց աջակցությունը, որպեսզի չհրահրեն հետագա էսկալացիա Մոսկվայից։ Արդյունքում մարտադաշտում իրավիճակը մտել է փակուղի, որը վտանգում է դառնալ մշտական և վերածվել սառեցված հակամարտության։ Քիչ հավանական է, որ Ուկրաինան արդյունավետ սպառազինության բավականաչափ միջոցներ ստանա հարձակման համար և վերականգնի կորցրած բոլոր հողերը։
Մոսկվայի նպատակները պակաս ակնհայտ են։ Ոմանք պնդում են, որ Ռուսաստանի նախագահը ձգտում է խաղաղ կարգավորման՝ որպեսզի Ռուսաստանը լիարժեք վերահսկողություն պահպանի Ղրիմի և Դոնբասի նկատմամբ: Ռուսական բանակի թվաքանակը 137 հազարով ավելացնելու մասին նախորդ շաբաթ ընդունված հրամանագիրը նպատակ ունի ամրապնդել Մոսկվայի դիրքերը։ Մինչև վերջ պայքարելու պատրաստակամության ազդանշանը կարող է բանակցություններն ավելի ընդունելի դարձնել Կիևի համար։ Սակայն ավելի մեծ բանակ վերազինելու ու պատրաստելու համար ժամանակ կպահանջվի, իսկ զորակոչի ավելացումը ռուսներին դուր չի գա։
Բացի այդ, ռուսական ռազմական դոկտրինան ենթադրում է միջուկային զենքի օգտագործում՝ պետության (այսինքն՝ ռեժիմի) գոյաբանական սպառնալիքից պաշտպանելու համար։ Արդյո՞ք Ուկրաինայում «պարտությունը» (նկատի ունի ներկայումս բռնակցված տարածքների էական կորուստը) կհանգեցնի «ցնցման և ակնածանքի» ոճով միջուկային հարվածի, որը կբերի Կիևի կապիտուլյացիան կամ կպարտադրի խաղաղություն: Սա այն բուռն հարցերից է, որին հնարավոր չէ հաշվի չառնել, ոչ էլ միանշանակ պատասխան տալ։
Հաշվի առնելով, որ բոլոր պատերազմները վաղ թե ուշ ավարտվում են, ինչպիսի՞ն է ԱՄՆ-ի և Արևմուտքի ռազմավարությունը՝ դադարեցնելու ռազմական գործողությունները Ուկրաինայի համար ձեռնտու կամ ընդունելի պայմաններով։ Կարծես թե նման բան ընդհանրապես չկա: Մոսկվային այնպիսի ծախսեր պարտադրելը, որը կստիպի նրան բանակցել կամ գոնե ընդունել զինադադարը Զելինսկու պայմաններով, ոչ միայն հիմարություն է, այլև՝ անխոհեմ: Իհարկե, չասված նպատակներից մեկը դեռ կարող է լինել Ռուսաստանի որքան հնարավոր է արյունահոսելը (ինչպես ԱՄՆ-ն փորձեց թուլացնել ԽՍՀՄ-ն Աֆղանստանում և ի վերջո ստիպել նրան հեռանալ):
Ռազմական գործողությունների յոթերորդ ամիսն արդեն սկսվել է (կամ ութերորդ տարին, եթե 2014 թվականին Ղրիմի բռնակցումը համարվի հակամարտության սկիզբ)։ Քանի որ մոտենում է ձմեռը, Եվրոպայի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները Ռուսաստանի հետ գնալով ավելի կորոշվեն էներգակիրների մատակարարմամբ: Ռուսաստանի նախագահը կշարունակի էներգետիկ շանտաժը՝ կոալիցիան թուլացնելու համար. Դրանում նրան օգնում են բարձր գնաճը և քաղաքական անկայունությունը Արևմուտքում։
Ամերիկյան և իտալական քաղաքականությունը քմահաճ է և անկանխատեսելի։ Միացյալ Թագավորությունը կգլխավորի չորրորդ վարչապետը ընդամենը մի քանի տարում, երբ նրա երեք նախորդները անխոհեմ կերպով հեռացվեցին: Հրատապ հարցն այն է, թե որքա՞ն կտևի Արևմուտքի միասնությունն ու հետևողականությունը Ուկրաինային աջակցելու համար, հատկապես, եթե մարտերը սրվեն կամ մշտական փակուղու գնան:
Միևնույն ժամանակ, Չինաստանը և Ռուսաստանը մտերմացել են, և Պեկինը գլխավոր դերն է խաղում ռազմավարական գործընկերության մեջ: Նա դժվար թե առարկի բանակցություններին կամ զինադադարին: Ընդհակառակը, նրան դուր չի գա էսկալացիան, քանի որ դա կվնասի իր առանց այդ էլ հիվանդ տնտեսությանը։
Այսպիսով, միակ ողջամիտ ելքը բանակցություններն են այս կամ այն ձևով, և դա կսկսվի հրադադարի իրագործելի պայմաններով: Բայց ռազմական հակամարտությունում առաջինը կորչում է ողջախոհությունն ու ռացիոնալ մտածողությունը: Թվում է, թե լավագույն միջոցը Պուտինին և Զելինսկիին համոզելն է, որ իրենց շահերից է բխում կարգավորման որոնումը։ Պուտինը կարող է համաձայնել սրա հետ, իսկ Զելինսկին հաստատ՝ ոչ։ Հետևաբար, կարգավորման հետագա ճակատագիրը չի կարող կախված լինել միայն Զելինսկիից։ Նա պետք է հասկանա, որ մարտերը պետք է ավարտվեն, եթե Ուկրաինան ցանկանում է գոյատևել որպես անկախ պետություն։
Նախկինում ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն արդեն փորձել են իրենց կամքը պարտադրել առաջնորդներին և ստիպել նրանց դադարեցնել հակամարտությունը։ ԱՄՆ-ն դա արեց Վիետնամում, Աֆղանստանում և Իրաքում, բայց բոլոր երեք փորձերն էլ վատ ավարտ ունեցան: Մյուս կողմից, ՆԱՏՕ-ն որոշակի հաջողություններ է գրանցել Բալկաններում։ Հետևաբար, որոշակի ռիսկ կա:
Ընդհանրապես, այս հակամարտությանը վերջ դնելու փորձը, ինչ-որ իմաստով, սիզիփյան աշխատանք է։ Մոսկվայի համար թերևս լավագույն միջնորդը կլիներ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ուկրաինայի համար դա ակնհայտորեն ԱՄՆ-ն է, և Արևմուտքը պետք է երաշխավորի Կիևին երկարաժամկետ աջակցություն և օգնություն անկախության ապահովման գործում: Ընդ որում, նույնիսկ բանակցային գործընթացի մեկնարկը ոչ մի կերպ չի երաշխավորում հաջողություն։ Բայց ո՞րն է այլընտրանքը:
Հեղինակ՝ Հարլան Ուիլման