Եգիպտոսը հյուրընկալում է արաբական գագաթնաժողովը
Եգիպտական լրատվամիջոցները հայտնում են, որ նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին միջերկրածովյան ափամերձ Նյու Ալամեյն քաղաքում հյուրընկալում է արաբական հինգ երկրների գագաթնաժողովը: Այս մասին գրում է BBC-ին։
Նշվում է, որ ներկա են լինելու Բահրեյնի, ԱՄԷ-ի, Իրաքի և Հորդանանի առաջնորդները:
Քննարկվող թեմաներից են հակամարտությունները Եմենում, Սիրիայում և Լիբիայում, Իսրայել-Գազայի մարտերի վերջին փուլն այս ամսվա սկզբին և Եգիպտոսի ու Սուդանի վեճը Եթովպիայի հետ՝ Նեղոս գետի վրա նրա Վերածննդի ամբարտակի շուրջ:
Ներկայիս զարգացումների համատեքստում այս գագաթնաժողովը առանձնահատուկ նշանակություն է ստանում։ Այս երկրների ինչ համաձայնությունների կհասնեն կենսական նշանակության հարցերի շուրջ և ինչ ազդեցություն այն կունենա Մերձավոր Արևելքի քաղաքական իրադարձությունների վրա։ Արաբական այս երկրների իրենց քննարկումներում դժվար թե շրջանցեն տարածաշրջանից դուրս գտնվող, բայց, միևնույն ժամանակ, ամբողջ աշխարհի վրա մեծ ազդեցություն թողնող հակամարտությունները։ Արաբական աշխարհում կլինի կոնսենսուս այս հարցերի շուրջ թե՞ երկրները որոշակի տարաձայնություններ կունենան։ Աշխարհակարգային փոփոխությունների ժամանակ արաբական աշխարհը մշտապես ունեցել իր ուրույն դերակատարումը։