CNN-ը ներառել է Հայաստանը աշխարհի լավագույն արշավային ուղղությունների մեջ
Հայաստանը ունի Եվրոպայի լավագույն արահետներից՝ նախատեսված զբոսանքի համար։ Հայտնում է CNN-ը։
11-օրյա Հայաստան և Մետաքսի ճանապարհ ուղևորությունը անցնում է իր լավագույն երթուղիներով՝ միացնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ գտնվող Սանահինի և Հաղպատի վանքերը։ Դուք հնարավորություն ունեք անցնել կրաքարային գագաթներով և կանաչապատ անտառներով, քայլել վայրի Գեղամա լեռներում և բարձրանալ դեպի Արագածը՝ երկրի ամենաբարձր լեռը։