Գյումրու ավագանու ընտրություններ․ քաղաքական ուժերի հնարավորությունները
2021 թվականի հոկտեմբերի 17-ին հանրապետության երկրորդ քաղաքում տեղի են ունենալու ավագանու ընտրություններ․ համամասնական ընտրակարգով ընտրվելու են ավագանու 33 անդամներ։
ՄԱՍՆԱԿԻՑ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ ՆԵՐՈՒԺԸ
Ընտրություններին մասնակցելու են 10 քաղաքական ուժ՝ 3 դաշինք և 7 կուսակցություն։ Քվեաթերթիկի վրա հերթականությունը հետևյալն է․
- «Հայրաքաղաք» կուսակցությունների դաշինք
- «Արժանապատիվ ուղի» կուսակցություն
- Հայաստանի հանրապետական կուսակցություն
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
- «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն
- Հայաստանի կոմունիստական կուսակցություն
- «Գյումրին կռնա´» դաշինք
- «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն
- «Թասիբով» դաշինք
- «Ապրելու երկիր» կուսակցություն։
Քաղաքական ուժերի կողմից ընտրական շեմի հաղթահարմանը հնարավորությունը կախված է մի քանի գործոններից։
Առաջնային կարևորություն ունի ավագանու թեկնածուների հեղինակությունը, անձնական կապերը և իրականացվող աշխատանքների ծավալը, սակայն այս գործոնը քաղաքական կանխատեսումների տեսանկյունից դժվար է ինդեքսավորել։
Ընտրությունների ժամանակ կարևոր նշանակություն ունի կուսակցությունների հեղինակություն և նրանց կողմից ներկայացվող ծրագիրը կամ տեսլականը, սակայն Հայաստանում կուսակցական համակարգ ամենևին կայացած չէ, ընտրողները որևէ ձևով իրենց չեն ասոցացնում այս կամ այն կուսակցության հետ։ Կուսակցությունների հեղինակությունը նույնականացվում է դրանցում ներգրավված անձանց անհատական հեղինակության հետ։ Կուսակցությունների նախընտրական ծրագրերը ևս վճռորոշ չեն, ավելի մեծ նշանակություն է ստանում կարգախոսներով ներկայացվող տեսլականը։
Վճռորոշ նշանակություն կարող է ունենալ քարոզարշավի կազմակերպումն ու ընտրական լծակների կիրառությունը։ Գրագետ վարվող քարոզարշավով կարելի է կոմպենսացնել բոլոր թերությունները, ինչի համար անհրաժեշտ են համապատասխան մասնագետներ և բավարար ֆինանսկան ու մարդկային ռեսուրսներ։ Նախընտրական գործընթացում հաճախ որոշիչ են դառնում հենց տարատիպ ընտրական զանցանքները, այդ թվում՝ վարչական լծակները, ընտրակաշառքը, անօրինական ընտրական տեխնոլոգիաները։
«ՀԱՅՐԱՔԱՂԱՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ
Դաշինքի ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը 28-ն է։ Դաշինքում ընդգրկված կուսակցությունները («Ժառանգություն», «Ռամկավար ազատական կուսակցություն») ունեն կուսակցական գործունեության պատկառելի պատմություն, ըստ այդմ՝ որոշակի թվով գաղափարակից ընտրողներ։ Դաշինքի համար զգալի թվով քվեներ կարող է ապահովել քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանի գործոնը։ 2016 թվականի ընտրությունների ժամանակ Բարսեղյանն ընդգրկված էր «Գաղափարակից լիբերալների ալյանսի» (ԳԱԼԱ) ցուցակում, որը ստացել է 4517 քվե (10.45%)` ապահովելով 4 ավագանու տեղ։ «Հայրաքաղաք» դաշինքի անվանումից պարզ է, որ այն ad hoc միավորում է` նախատեսված միայն այս ընտրությունների համար։ Անվանումը կարող է դառնալ դաշինքի քարոզարշավի հաղթաթուղթը՝ «գյումրիակենտրոն» տեսլականի ձևավորման և ընտրողին մատչելի ներկայացման պարագայում։
Դաշինքի ընտրական ցուցակն ամբողջությամբ․
Հ/Հ | Անունը | Ազգանունը | Ծննդյան օրը, ամիuը, տարեթիվը | Կուuակցական պատկանելությունը | Աշխատանքի վայրը, պաշտոնը (զբաղմունքը) |
1 | Լևոն | Բարսեղյան | 18․01․1967 | անկուսակցական | Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ ծրագրերի ղեկավար |
2 | Հովիկ | Կարապետյան | 21․04․1959 | ՌԱԿ | «Դպիր» հրատարակչության հիմնադիր, ՌԱԿ ատենադպիր |
3 | Հասմիկ | Պետրոսյան | 30.09.1976 | Ժառանգություն | Գյումրու Ավստրիական Մոր ու մանկան հիվանդանոց, բժշկուհի |
4 | Վահագն | Հովհաննիսյան | 16.09.1968 | Ժառանգություն | ՇՊՀ դասախոս, «Ժառանգություն» կուսակցության ՇՄ կառույցի ղեկավար |
5 | Մարինա | Բազաևա | 22․09․1963 | ՌԱԿ | «Բազաևա Մարինա»ԱՁ |
6 | Եղիշե | Շարյան | 15.07.1991 | Ժառանգություն | Գյումրիի թիվ 9 հիմնական դպրոց ՊՈԱԿ, ուսուցիչ |
7 | Սաթենիկ | Փալանջյան | 16․05․1970 | ՌԱԿ | Գյուղ Սառնաղբյուր, դպրոցի ռուսաց լ․ ուսուցչուհի |
8 | Էդվարդ | Ղարիբյան | 17.10.1968 | Ժառանգություն | ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց ՀՈԱԿ, մարզիչ |
9 | Սուրեն | Բարխուդարյան | 15․02․1963 | ՌԱԿ | Տեխնիկական թարգմանիչ |
10 | Արմինե | Գմյուր | 24.07.1963 | անկուսակցական | Հոգեբան |
11 | Նաիրա | Հովսեփյան | 21․10․1997 | ՌԱԿ | Երաժշտական քոլեջ, ուսուցչուհի |
12 | Արարատ | Հարությունյան | 26.08.1965 | անկուսակցական | Գյումրի Քոմերշլ Սենթր ՍՊԸ, գլխավոր հաշվապահ |
13 | Լավրենտ | Գալոյան | 30,10,1994 | ՌԱԿ | Հայփոստ,օպերատոր |
14 | Հովհաննես | Մարգարյան | 26.09.1999 | Ժառանգություն | ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց ՀՈԱԿ, մարզիչ |
15 | Հռիփսիմե | Բարխուդարյան | 18․12․1991 | ՌԱԿ | Տեխնիկական թարգմանիչ |
16 | Արամ | Խաչատրյան | 05.03.1974 | անկուսակցական | Գյումրու ավագանու անդամ, երաժիշտ |
17 | Վաղարշակ | Ասատրյան | 05․07․1965 | ՌԱԿ | Հայորդյաց տուն, խմբի ղեղկավար, դերասան |
18 | Լուսինե | Մովսիսյան | 28.09.1986 | անկուսակցական | Լրագրող, «Գյումրու առաընթաց» ՀԿ |
19 | Կարինե | Մկրտումյան | 27․06․1959 | ՌԱԿ | Գյումրու 26 դպրոցի ուսուցչուհի |
20 | Արթուր | Ստեփանյան | 02.04.1967 | Ժառանգություն | Ֆիզիկոս, առցանց հետազոտող |
21 | Հայարփի | Կարապետյան | 29․12․1998 | ՌԱԿ | ՊԿԱ մագիստրատուրայի ուսանող |
22 | Հասմիկ | Նախշքարյան | 16.10.1971 | Ժառանգություն | Բագրավանի միջն.դպրոց ՊՈԱԿ, հաշվապահ |
23 | Գեղամ | Մկրտչյան | 19․01․1951 | անկուսակցական | Լրագրող, «Ազգ» թերթի թղթակից |
24 | Լենա | Խռխռյան | 07.06.1998 | Ժառանգություն | ԵՊ Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի, մագիստրատուրայի ուսանողուհի |
25 | Ռաֆայել | Հովհաննիսյան | 13․07․1998 | ՌԱԿ | Ս․Գասպարյան ԱՁ |
26 | Լևոն | Թումանյան | 24.03.1996 | Ժառանգություն | Ինքնազբաղված |
27 | Շուշանիկ | Զառաֆյան | 12․08․1996 | ՌԱԿ | Գյումրու հ.6 երաժշտական դպրոց ՀՈԱԿ, ուսուցչուհի |
28 | Գրիգոր | Թումանյան | 20.04.1997 | Ժառանգություն | ՇՊՀ ուսանող |
«ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՈՒՂԻ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Կուսակցության ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը 21-ն է։ Այս ընտրությունները 2018 թվականին հիմնված կուսակցության համար առաջին փորձաքարն է, ըստ երևույթին՝ արդյունքներից կախված կլինի նաև կուսակցության հետագա քաղաքական ակտիվությունը։ Լոկոմոտիվի դերը վերապահված է կուսակցության նախագահ Հովհաննես Մարգարյանին, ով օեկ-ական կուսակցական գործունեության զգալի փորձ ունի։ Նախորդ՝ 2016 թ․ ավագանու ընտրությունների ժամանակ գլխավորելով ռեբրենդավորված «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակը կարողացել էր 4578 քվե ստանալ, որը ընտրողների քվեի 10.59 տոկոսն էր՝ ապահովելով 4 ավագանու մանդատ։ Այժմ օեկ-ական աջակցությունը չկա և զուտ քարոզարշավից է կախված՝ արդյոք կուսակցությունը կկարողանա հաղթահարել անցողիկ շեմը։
Կուսակցության ընտրական ցուցակն ամբողջությամբ․
Հ/Հ | Անունը | Ազգանունը | Ծննդյան օրը, ամիuը, տարեթիվը | Կուuակցական պատկանելությունը | Աշխատանքի վայրը, պաշտոնը (զբաղմունքը) |
1 | Հովհաննես | Մարգարյան | 21.05.1964 | Արժանապատիվ ուղի | Արժանապատիվ ուղի կուսակցության նախագահ |
2 | Ալեքսան | Հովհաննիսյան | 18.09.1983 | Արժանապատիվ ուղի | ՀՀ ՌՑ Ամասիայի տարածաշրջանի պատասխանատու |
3 | Նարինե | Մկոյան | 20.04.1968 | Արժանապատիվ ուղի | Արժանապատիվ ուղի կուսակցության գլխավոր քարտուղար |
4 | Սիմոն | Մանուկյան | 29.04.1976 | Արժանապատիվ ուղի | Ռադիոհսկման կայանի Գյումրու մասն․ 1-ին կարգի մասնագետ |
5 | Տիգրան | Ալեքսանյան | 03.10.1971 | Արժանապատիվ ուղի | գործարար |
6 | Հռիփսիմե | Էլոյան | 29.09.1981 | Արժանապատիվ ուղի | չի աշխատում |
7 | Աշոտ | Աճեմյան | 12.09.1975 | Արժանապատիվ ուղի | Ա/Ձ տնօրեն |
8 | Կարեն | Մանուկյան | 30.07.1989 | Արժանապատիվ ուղի | Գյումրու թիվ 26 ավագ դպրոց, ուսուցիչ |
9 | Կարինե | Գրիգորյան | 06.08.1966 | Արժանապատիվ ուղի | չի աշխատում |
10 | Թամարա | Մկրտչյան | 01.01.1980 | Արժանապատիվ ուղի | չի աշխատում |
11 | Արտուշ | Համբարձումյան | 07.11.1958 | Արժանապատիվ ուղի | Կարեն ՍՊԸ փոխտնօրեն |
12 | Նարինե | Ասատրյան | 22.04.1992 | Արժանապատիվ ուղի | Ձորաշենի միջն․ դպրոց, ուսուցչուհի |
13 | Հայաստան | Աֆրիկյան | 23.09.1961 | Արժանապատիվ ուղի | չի աշխատում |
14 | Հովհաննես | Ներսիսյան | 16.09.1960 | Արժանապատիվ ուղի | գործարար |
15 | Անահիտ | Կարապետյան | 18.02.1957 | Արժանապատիվ ուղի | Հայավտոկայարան ՓԲԸ-ի Գյումրու ավտոկայարան երթակարգավար |
16 | Արմեն | Ղուկասյան | 16.08.1984 | Արժանապատիվ ուղի | գործարար |
17 | Ցոլակ | ԱՎագյան | 25.12.1987 | Արժանապատիվ ուղի | չի աշխատում |
18 | Ռուզաննա | Մարտիրոսյան | 30.06.1966 | Արժանապատիվ ուղի | չի աշխատում |
19 | Արթուր | Ալեքսանյան | 07.04.1999 | Արժանապատիվ ուղի | չի աշխատում |
20 | Թամարա | Գրիգորյան | 04.04.1993 | Արժանապատիվ ուղի | Իսոլա ՍՊԸ սպասարկող գործակալ |
21 | Հակոբ | Ջանոյան | 19.11.1998 | Արժանապատիվ ուղի | չի աշխատում |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Կուսակցության ցուցակում ընդգրկված են թվով 33 թեկնածու։ 2016 թվականի ավագանու ընտրությունների ժամանակ Հանրապետական կուսակցությունը մասնակցում էր «Բալասանյան դաշինքի» ցուցակով, որում կուսակցության ներգրավվածությունը նոմինալ էր։ Իսկ 2021 թ․ հունիսի 20-ը խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հանրապետականը Գյումրիում ստացել էր 1424 քվե, որը քվեարկածների ընդամենը 3 տոկոսն էր կազմում։ Այս ընտրություններին կուսակցության համար հավելյալ քվե կարող է ապահովել ցուցակը Արտյոմ Ղուկասյանը (հաշվի առնելով նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ բարեկամական կապը)։
Կուսակցության ընտրական ցուցակն ամբողջությամբ․
Հ/Հ | անունը | Ազգանունը | Ծննդյան օրը, ամիuը, տարեթիվը | Կուuակցական պատկանելությունը | Աշխատանքի վայրը, պաշտոնը (զբաղմունքը) |
1 | Արտյոմ | Ղուկասյան | 21.10.1972 | ՀՀԿ | ՙՙԱրտյոմ Ղուկասյան՚՚ ԱՁ տնօրեն |
2 | Նարեկ | Միրզոյան | 24.11.1989 | ՀՀԿ | ՀՀԿ Գյումրու շ/կ կազմակերպիչ-համակարգող |
3 | Հասմիկ | Մարգարյան | 24.08.1982 | անկ. | ՀՀ ԿԳՄՍՆ Ակադեմիական Վարժարան օպերատոր |
4 | Արտյոմ | Կոշտոյան | 17.10.1984 | ՀՀԿ | ՀՀԿ Ամասիա շ/կ կազմակերպիչ |
5 | Դավիթ | Ավետիսյան | 01.09.1995 | ՀՀԿ | ՀԷՑ ՙՂարսՙ մ/ճ ճարտարագետ |
6 | Նարինե | Մեսրոպյան | 18.06.1968 | ՀՀԿ | չի աշխատում |
7 | Տիգրան | Աթոյան | 23.05.1978 | ՀՀԿ | չի աշխատում |
8 | Վահե | Թագվորյան | 17.06.1976 | ՀՀԿ | Աջակից բարեգործա-կան ՀԿ համակարգող-իրավաբան |
9 | Սիրանուշ | Ալեքսանյան | 03.06.1986 | ՀՀԿ | Գյումրի համայնքի ՙՙՇախմատի մանկապատանեկան մարզադպրոց՚՚ ՀՈԱԿ գրադարանավարուհի |
10 | Արտակ | Հայրապետյան | 01.10.1978 | անկ. | ՙՍպիտակ երիցուկ՚ ՀԿ հաշվապահ |
11 | Գարիկ | Ուզունյան | 21.11.1989 | ՀՀԿ | չի աշխատում |
12 | Վարսենիկ | Եղոյան | 30.03.1974 | անկ. | Մարալիկի մշակութային երիտասարդական կենտրոն, ռեժիսոր-սցենարիստ |
13 | Արթուր | Գրիգորյան | 26.12.1984 | ՀՀԿ | Հայսփոստ ՓԲԸ 3101 փոստատար օպերատոր |
14 | Արման | Ավդալյան | 31.12.1981 | ՀՀԿ | Գյումրի համայնքի ՙՙՇախմատի մանկապատանեկան մարզադպրոց՚՚ ՀՈԱԿ մարզիչ |
15 | Մարիամ | Ջանոյան | 08.06.1980 | ՀՀԿ | Մայր Աթոռի Շիրակի թեմի Քրիստոնեական դաստիարակության պատասխանատու |
16 | Էդգար | Բարսեղյան | 05.09.1981 | ՀՀԿ | ՄՍԾ Գյումրու ՏԿ ՏՏ համակարգող |
17 | Ալբերտ | Գրիգորյան | 30.07.1995 | ՀՀԿ | ուսանող |
18 | Ասյա | Գևորգյան | 24.02.1991 | անկ. | չի աշխատում |
19 | Ռոլանդ | Այվազյան | 24.06.1991 | ՀՀԿ | ՀՀԿ Ախուրյանի շ/կ կազմակերպիչ |
20 | Կարին | Մուրադյան | 26.12.1996 | ՀՀԿ | չի աշխատում |
21 | Վոլոդյա | Մնացականյան | 04.06.1962 | ՀՀԿ | Գյումրի համայնքի ՙՙՇախմատի մանկապատանեկան մարզադպրոց՚՚ ՀՈԱԿ, փոխտնօրեն-մարզիչ |
22 | Զոհրաբ | Եսիմսեյտով | 18.05.1996 | ՀՀԿ | չի աշխատում |
23 | Աննա | Մկրտչյան | 06.11.1980 | ՀՀԿ | ՙՙԴոսի՚՚ ՍՊԸ փորձագետ |
24 | Արսեն | Մինասյան | 25.04.1964 | անկ. | չի աշխատում |
25 | Սոկրատ | Իգիթյան | 24.10.1995 | ՀՀԿ | չի աշխատում |
26 | Զուբեիդա | Պողոսյան | 26.11.1947 | ՀՀԿ | չի աշխատում |
27 | Անի | Համբարյան | 19.07.2001 | անկ. | չի աշխատում |
28 | Սերգեյ | Բագրատյան | 13.12.1985 | ՀՀԿ | չի աշխատում |
29 | Մադլեն | Մովսիսյան | 18.10.1981 | անկ. | չի աշխատում |
30 | Դավիթ | Ղազարյան | 15.04.2001 | ՀՀԿ | չի աշխատում |
31 | Նաիրա | Դիլանյան | 27.08.1973 | ՀՀԿ | չի աշխատում |
32 | Ռուբիկ | Մինասյան | 07.05.1997 | անկ. | չի աշխատում |
33 | Աննա | Ղուկասյան | 35309 | ՀՀԿ | չի աշխատում |
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Կուսակցության ավագանու թեկնածուները 40-ն են։ «Քաղաքացիական պայմանագիրը» զգալի հնարավորություններ ունի, օգտագործելով իշխանական լծակները, բավական մեծ թվով ձայներ ստանալու։ Հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Գյումրիում ընտրողների 60 տոկոսի քվեն ստացել էր հենց այս կուսակցությունը, թվով 28246 ձայն։ «Քաղաքացիական պայմանագիրը» վստահաբար կունենա Գյումրու ավագանիում իր ծանրակշիռ խմբակցությունը և անգամ կարող է իր ձեռքում վերցնել քաղաքային իշխանությունը՝ Շիրակի գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ։
Կուսակցության ընտրական ցուցակն ամբողջությամբ․
Հ/Հ | Անունը | Ազգանունը | Ծննդյան օրը, ամիuը, տարեթիվը | Կուuակցական պատկանելությունը | Աշխատանքի վայրը, պաշտոնը (զբաղմունքը) |
1 | Հովհաննես | Հարությունյան | 10․12․1987 | ՔՊԿ | ՀՀ Շիրակի մարզպետ |
2 | Արման | Բաղդասարյան | 11.08.1991 | ՔՊԿ | ԱՁ Արման Բաղդասարյան, տնօրեն |
3 | Աստղիկ | Բեյբուտյան | 29.07.1989 | ՔՊԿ | Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցՓԲԸ-ի տնօրեն |
4 | Արթուր | Պապիկյան | 07.04.1981 | ՔՊԿ | չի աշխատում |
5 | Հարություն | Նիկողոսյան | 24.06.1990 | ՔՊկ | Շիրակի ԳԳՄ. առաջատար չափագետ |
6 | Քնարիկ | Հարությունյան | 17.02.1986 | ՔՊԿ | ՀՀ ազգային ժողով փորձագետ |
7 | Նիկոլայ | Ղազարյան | 01.10.1990 | Անկուս. | <<ՅՈՒՔՈՄ>> ՓԲԸ սպասարկաման կենտրոնի ղեկավար |
8 | Գագիկ | Թաթարյան | 19.05.1969 | Անկուս. | <<Գոհար>> ոսկերչական սրահ |
9 | Զոյա | Միքայելյան | 24.07.1999 | ՔՊԿ | Երիտասարդների համագործակցության միջազգային կենտրոն։ Ծրագրերի կազմակերպիչ |
10 | Երվանդ | Խանամիրյան | 19.12.1986 | ՔՊԿ | <<ՀԷՑ>> ՓԲԸ |
11 | Շավարշ | Արամյան | 20.01.1988 | ՔՊԿ | ՀՀԱԻՆ <<ՍՊՏԾ>> ՊՈԱԿ-ի Հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի պետի տեղակալ |
12 | Լիլիթ | Մուրադյան | 13.10.1985 | ՔՊԿ | ՀՀ Շիրակի մարզպետարան, մարզպետի օգնական |
13 | Աղասի | Մաթևոսյան | 26.04.1985 | Անկուս. | Յուրի Վարդանյանի անվ դպրոց, տնտեսական գծով փոխտնօրեն |
14 | Վահագն | Մկրտչյան | 15․10․1995 | ՔՊԿ | Բժիշկ-ստոմատոլոգ |
15 | Հասմիկ | Ստեփանյան | 16.10.1988 | ՔՊԿ | <<Ս ՖՈՌՄԱՏ ՍԹԱՅԼ>> ՍՊԸ համակարգչային օպերատոր |
16 | Սերգեյ | Գալստյան | 18.06.1987 | ՔՊԿ | “ BRAIN FORS”, ծրագրավորող |
17 | Համբարձում | Ադամյան | 13.12.1982 | Անկուս. | <<ՇԻՆՄՈԼ>> ՍՊԸ տնօրեն |
18 | Անժելա | Մ.Մաթոսյան | 02.03.1991 | ՔՊԿ | ՀՀ կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանում. Քարտեզագրության եւ գեոդեզիական ֆոնդի նյութերի գծով սպասարկող մասնագետ |
19 | Նարեկ | Բեգզադյան | 15.03.1989 | ՔՊԿ | ԱՁ Նարեկ Բեկզադյան |
20 | Միհրան | Մանուկյան | 21.07.1994 | ՔՊԿ | Անի ԲԲԸ փոխտնօրեն |
21 | Մառա | Հարությունյան | 04.06.1997 | ՔՊԿ | <<ԿԱՐԻՏԱՍ-ԱՐԵԳԱԿ>> բվարեգործական հիմնադրամ, հոգեբան |
22 | Վոլոդյա | Հակոբյան | 22.09.1991 | ՔՊԿ | civic.am լրագրող |
23 | Հայկ | Ալեքսանյան | 04.01.1988 | Անկուս. | 1-ին պոլիկլինիկայի տնօրենի ժ/պ |
24 | Գոհարիկ | Գրիգորյան | 11.04.2001 | ՔՊԿ | չի աշխատում |
25 | Գևորգ | Գրիգորյան | 17.01.1990 | ՔՊԿ | <<Գյումրին առանց տնակների հիմնադրամ>>ի տնօրեն |
26 | Կարեն | Թորոսյան | 21.09.1983 | ՔՊԿ | Գյումրու Սբ. Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկա ՓԲԸ-Ի տնտեսագետ |
27 | Գայանե | Ղուկասյան | 21.07.1980 | ՔՊԿ | Գյումրու Ա. Բրուտյանի անվ.թիվ 4 երաժշտական դպրոց՝ վոկալի դասատու և ԵՊԿԳՄ ջազ-վոկալի դասախոս |
28 | Հայկ | Ստեփանյան | 01.05.1989 | ՔՊԿ | <<Արփի լիճ>> ազգային պարկ ՊՈԱԿ-ի գիտության և զբոսաշրջության բաժնի պետ |
29 | Պարգև | Գևորգյան | 18.11.1990 | ՔՊԿ | չի աշխատում |
30 | Էմմա | Բարսեղյան | 05.12.1996 | ՔՊԿ | Հայ անտառ ՊՈԱԿ տնտեսագետ,ՀԱՊՀԳՄ-ում դասախոս |
31 | Ալբերտ | Մարտիրոսյան | 21.12.1986 | ՔՊԿ | չի աշխատում |
32 | Վանիկ | Մարտիրոսյան | 08.07.1994 | ՔՊԿ | Հիմնադիր տնօրեն ”VANARM-Company” |
33 | Մարիամ | Պետրոսյան | 05.04.1992 | ՔՊԿ | ՀՀ Շիրակի մարզպետարան , մարզպետի տեղակալաի օգնական |
34 | Ռոբերտ | Իսրայելյան | 28.08.1986 | ՔՊԿ | ԱՁ Ռոբերտ Իսրայելյան |
35 | Արտակ | Մարտիրոսյան | 18.05.1981 | ՔՊԿ | Գյումրու N19 հիմնական դպրոցի տնօրեն ժպ |
36 | Լիլիթ | Խաչատրյան | 24.09.1993 | ՔՊԿ | ՀՀ Շիրակի մարզպետարան, քաղաքաշինության վարչության և ենթկառուցվածքների գործունեության բաժնի ավագ մասնագետի ժպ |
37 | Հովհաննես | Խաչատրյան | 19.03.1990 | ՔՊԿ | չի աշխատում |
38 | Սիմոն | Թորոյան | 17.09.1991 | ՔՊԿ | <<ՀԷՑ>> էլ. մանտյոր |
39 | Սեդա | Հակոբյան | 07.12.1976 | ՔՊԿ | չի աշխատում |
40 | Ռազմիկ | Գալստյան | 24.05.1990 | Անկուս. | չի աշխատում |
«ԶԱՐԹՈՆՔ» ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Կուսակցության ցուցակում ներկայացված է 40 թեկնածու։ Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին՝ 2021 թ․ մայիսին գրանցված կուսակցությունը համապետական ընտրությունների ժամանակ Գյումրիում ստացավ ընդամենը 115 քվե։ Ավագանու ընտրությունների ժամանակ «Զարթոնք» կուսակցության կարևորագույն լծակը կարող է լինել քաղաքապետի թեկնածու Վարդևան Հակոբյանի հեղինակությունն ու վարվող քարոզչությունը։
Կուսակցության ընտրական ցուցակն ամբողջությամբ․
Հ/Հ | Անունը | Ազգանունը | Ծննդյան օրը, ամիuը, տարեթիվը | Կուuակցական պատկանելությունը | Աշխատանքի վայրը, պաշտոնը (զբաղմունքը) |
1 | Վարդևան | Հակոբյան | 17.08.1970 | անկուսակցական | «Գրոմ Սիքյուրիթի» ՍՊԸ, տնօրեն |
2 | Կարեն | Սոսյան | 03.09.1988 | «Զարթոնք» ԱՔԿ | «Պրես Ստենդ» ՍՊԸ, տարածքային տնօրեն |
3 | Սվետլանա | Ադամյան | 03.01.1969 | անկուսակցական | Անհատ ձեռնարկատեր, տնօրեն |
4 | Գոռ | Մանուկյան | 22.08.1981 | անկուսակցական | Չի աշխատում |
5 | Արման | Մկրտչյան | 22.11.1995 | անկուսակցական | Գյումրու համայնքապետարան, արտաքին կապերի բաժնի առաջատար մասնագետ |
6 | Նարինե | Խաչատրյան | 05․03․1969 | անկուսակցական | «Սվետ֊ Տեքս» ՍՊԸ գլխավոր տեխնոլոգ |
7 | Վաչագան | Սարգսյան | 12.04.1975թ | անկուսակցական | Գյումրու թիվ 20 դպրոց, զինղեկ |
8 | Մանվել | Վաթոյան | 10.09.1984 | անկուսակցական | «AEF» ինժեներական լաբորատորիա, էլեկտրոնիկայի մասնագետ |
9 | Նարինե | Ադամյան | 21.03.1974 | «Զարթոնք» ԱՔԿ | չի աշխատում |
10 | Միսակ | Հակոբյան | 26.03.1960 | «Զարթոնք» ԱՔԿ | «Լենտեքս» ՍՊԸ, վաճառքի գլխավոր մենեջեր |
11 | Ստյոպա | Մկրտչյան | 28.08.1960 | «Զարթոնք» ԱՔԿ | Արամ Սարգսյանի անվան համալիր-մարզադպրոց, մարզիչ-մանկավարժ |
12 | Գայանե | Բաղդասարյան | 02.04.1974 | «Զարթոնք» ԱՔԿ | Գյումրու բժշկական կենտրոն, կլինիկական հոգեբան |
13 | Ռոմիկ | Հովհաննիսյան | 27.09.1999 | «Զարթոնք» ԱՔԿ | Չի աշխատում |
14 | Արուսյակ | Աղանյան | 12.07.1971 | «Զարթոնք» ԱՔԿ | «Ճախարակ» մշակութային-հասարակական ՀԿ, նախագահ |
15 | Գագիկ | Դավոյան | 21.02.1964 | անկուսակցական | Չի աշխատում |
16 | Նարեկ | Ասատրյան | 01.12.1990 | «Զարթոնք» ԱՔԿ | «Վեգա» խանութ սրահ, վաճառող |
17 | Նարինե | Աղասարյան | 22.08.1988 | «Զարթոնք» ԱՔԿ | Չի աշխատում |
18 | Գևորգ | Գևորգյան | 19.08.1998 | «Զարթոնք» ԱՔԿ | Գյումրիի մանկապատանեկան համալիր մարզադպրոց, ՄՊՀՄԴ մարզիչ |
19 | Նիկալ | Բարսեղյան | 23.10.1998 | «Զարթոնք» ԱՔԿ | «Վլեշ» ՍՊԸ, լիցքավորող |
20 | Անահիտ | Հարությունյան | 18.09.1972 | «Զարթոնք» ԱՔԿ | չի աշխատում |
21 | Ռազմիկ | Ավդալյան | 25.08.1996 | «Զարթոնք» ԱՔԿ | Չի աշխատում |
22 | Մամիկոն | Սիմոնյան | 03.01.1967 | «Զարթոնք» ԱՔԿ | «Գրոմ Սիքյուրիթի» ՍՊԸ, պահնորդ |
23 | Նելլի | Կարապետյան | 04.11.1988 | «Զարթոնք» ԱՔԿ | Գյումրու թիվ 23 միջն. դպրոց, ուսուցչուհի |
24 | Արարատ | Տոնոյան | 28.04.1994 | «Զարթոնք» ԱՔԿ | Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց, մարզիչ-մանկավարժ |
25 | Սևակ | Հարությունյան | 05.09.1990 | «Զարթոնք» ԱՔԿ | Չի աշխատում |
26 | Անահիտ | Գյոզուքարյան | 26.04.1975 | «Զարթոնք» ԱՔԿ | Չի աշխատում |
27 | Կոստան | Միքայելյան | 11.04.1978 | «Զարթոնք» ԱՔԿ | «Գրոմ Սիքյուրիթի» ՍՊԸ, պահնորդ |
28 | Հարություն | Պողոսյան | 27.02.1974 | «Զարթոնք» ԱՔԿ | Չի աշխատում |
29 | Լաուրա | Սահակյան | 25.03.1989 | «Զարթոնք» ԱՔԿ | չի աշխատում |
30 | Արմեն | Տեր-Ադամյան | 04.10.1990 | «Զարթոնք» ԱՔԿ | «Պահապան 1» ՍՊԸ, պահապան |
31 | Հովսեփ | Կիրակոսյան | 05.10.1991 | «Զարթոնք» ԱՔԿ | «Դեգար» տատու ստուդիո, ավագ վարպետ |
32 | Անի | Աղաբաբյան | 08.01.2000 | «Զարթոնք» ԱՔԿ | Չի աշխատում |
33 | Գագիկ | Ավագյան | 29.06.1979 | «Զարթոնք» ԱՔԿ | «Գրոմ Սիքյուրիթի» ՍՊԸ, հերթափոխի պետ |
34 | Գնել | Դանիելյան | 18.05.1989 | «Զարթոնք» ԱՔԿ | Չի աշխատում |
35 | Նունե | Տոնոյան | 03.11.1991 | «Զարթոնք» ԱՔԿ | Գյումրու թիվ 24 հիմնական դպրոց, ուսուցչուհի |
36 | Արտակ | Գրիգորյան | 31.01.1985 | «Զարթոնք» ԱՔԿ | «Գրոմ Սիքյուրիթի» ՍՊԸ, անվտանգության աշխատակից |
37 | Արմեն | Հակոբյան | 22.11.1997 | «Զարթոնք» ԱՔԿ | «Դեգար» տատու ստուդիո, ավագ վարպետ |
38 | Ալլա | Գրիգորյան | 03.08.1979 | «Զարթոնք» ԱՔԿ | չի աշխատում |
39 | Սարգիս | Մարտիրոսյան | 29.04.1995 | «Զարթոնք» ԱՔԿ | չի աշխատում |
40 | Արմինե | Հակոբյան | 22.04.1994 | անկուսակցական | չի աշխատում |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Կոմկուսի ցուցակում ընդգրկված է 20 թեկնածու։ Կուսակցության վերջին ընտրական ակտիվությունը եղել 2017 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ, որում կուսակցությունը Գյումրիում ստացավ 503 քվե։ Այս ընտրություններին Կոմկուսի հիմնական ապավենը գաղափարական նոստալգիան է, այդ նպատակով քարոզչության հիմքում Խորհրդային Հայաստանի ձեռքբերումներն են ու նշանավոր գործիչների պաստառներ։
Կուսակցության ընտրական ցուցակն ամբողջությամբ․
Հ/Հ | Անունը | Ազգանունը | Ծննդյան օրը, ամիuը, տարեթիվը | Կուuակցական պատկանելությունը | Աշխատանքի վայրը, պաշտոնը (զբաղմունքը) |
1 | Կոնստանտին | Ղավազյան | 17․12․1948թ | ՀԿԿ | Գյումրու քաղաքապետարան,գործակալ |
2 | Երանուհի | Բահարյան | 24․04․1958թ | ՀԿԿ | թարգմանչուհի |
3 | Արա | Սուքիասյան | 19․07․1963թ | ՀԿԿ | չի աշխատում |
4 | Յուրիկ | Ենգոյան | 21․06․1958թ | ՀԿԿ | զին․թոշակառու |
5 | Էլինա | Շահբազյան | 08․08․1981թ | ՀԿԿ | ուսանողուհի |
6 | Միխայիլ | Ղավազյան | 11․02․1986թ | ՀԿԿ | Ինեկոբանկ,վարկային մասնագետ |
7 | Ստեփան | Հակոբյան | 12․11․1960թ | ՀԿԿ | չի աշխատում |
8 | Դիաննա | Ավետիսյան | 14․09․1980թ | ՀԿԿ | չի աշխատում |
9 | Կարեն | Սողոմոնյան | 18․02․2001թ | անկուսակցական | չի աշխատում |
10 | Վարդան | Մուրադյան | 11․02․1980թ | ՀԿԿ | չի աշխատում |
11 | Արեստակ | Արեստակեսյան | 18․01․1940թ | ՀԿԿ | թոշակառու |
12 | Լիանա | Փահլևանյան | 28․07․1974թ | ՀԿԿ | չի աշխատում |
13 | Վաչագան | Մալխասյան | 16․07․1977թ | ՀԿԿ | անհատ ձեռներեց |
14 | Արմինե | Եղիկյան | 06․03․1977թ | ՀԿԿ | Ֆինլոու ՍՊԸ |
15 | Լյովա | Կարապետյան | 01․03․2001թ | անկուսակցական | չի աշխատում |
16 | Ռուզաննա | Մուրադյան | 18․07․1985թ | ՀԿԿ | չի աշխատում |
17 | Անահիտ | Բարսեղյան | 17․02․1958թ | ՀԿԿ | թոշակառու |
18 | Ռոբերտ | Սահակյան | 22․11․1992թ | անկուսակցական | չի աշխատում |
19 | Ռիմա | Հակոբյան | 06․02․1941թ | ՀԿԿ | թոշակառու |
20 | Ջուլիետտա | Խաչատրյան | 17․10․1947թ | ՀԿԿ | թոշակառու |
«ԳՅՈՒՄՐԻՆ ԿՌՆԱ´» ԴԱՇԻՆՔ
Դաշինքի ցանկում ընդգրկված է 20 թեկնածու։ Դաշինքը ձևավորվել է Գյումրու ավագանու ընտրությունների նախաշեմին «Նժդեհյան ցեղակրոն» և «Հայք» (Հայկազուններ) կուսակցությունների նախաձեռնությամբ՝ ազգային-պահպանողական գաղափարախոսության շեշտադրմամբ։ Դաշինքի հիմնական ռեսուրսն է Գյումրիում 2010 թվականից գործող «Ազգային արժեք-ակումբ» գիտա-վերլուծական հասարակական կազմակերպությունը, որը գաղափարական նույնականության հիմքով ձևավորել է համակիրների զգալի շրջանակ։ Գրագետ քարոզարշավի իրականացմամբ դաշինքը կարող է զգալի թվով քվեներ ստանալ։
Կուսակցության ընտրական ցուցակն ամբողջությամբ․
Հ/Հ | անունը | Ազգանունը | Ծննդյան օրը, ամիuը, տարեթիվը | Կուuակցական պատկանելությունը | Հաշվառման վայրը | Աշխատանքի վայրը, պաշտոնը (զբաղմունքը) |
1 | Վարդան | Սրտաշյան | 16.02.1988 | «ՆԺԴԵՀՅԱՆ ՑԵՂԱԿՐՈՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | Գյումրի, Պուշկինի փ., տուն 5 | «Արաքս-95» ՍՊԸ, տնօրեն |
2 | Վարդան | Գրիգորյան | 18.11.1981 | «ՀԱՅՔ» (ՀԱՅԿԱԶՈՒՆՆԵՐ) ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | Գյումրի, Պուշկինի փ., 2-րդ նրբ., տուն 13 | չի աշխատում |
3 | Վարդուհի | Բալոյան | 12.04.1983 | «ՆԺԴԵՀՅԱՆ ՑԵՂԱԿՐՈՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | Գյումրի, Ռասկատալյան փ., շ. 1, բն. 23 | «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամ, դասախոս |
4 | Հրաչյա | Մսրյան | 06.05.1971 | «ՆԺԴԵՀՅԱՆ ՑԵՂԱԿՐՈՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | Գյումրի, Պ.Սևակի փ., շ. 13, բն. 140 | «Մայիսյանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ, տնօրեն |
5 | Մհեր | Խաչատրյան | 04.06.1990 | «ՀԱՅՔ» (ՀԱՅԿԱԶՈՒՆՆԵՐ) ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | ք.Գյումրի, Մյասնիկյան փ., տ. 109/1 | «Ռեբիտ Գրուպ» ՍՊԸ, տնօրեն |
6 | Աստղիկ | Հյուսյան | 17.06.1988 | «ՆԺԴԵՀՅԱՆ ՑԵՂԱԿՐՈՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | Գյումրի, Ղանդիլյան փ., շ. 24, բն.39 | Ախուրյանի Մոր և Մանկան Առողջության Կենտրոն, բժիշկ |
7 | Գագիկ | Սերոբյան | 18.12.1991 | «ՆԺԴԵՀՅԱՆ ՑԵՂԱԿՐՈՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | Գյումրի, Մանուշյան փ., շ. 16ա, բն. 38 | 1)Տիրամայր արհեստի դպրոց, դասախոս, 2)ԱՁ Արթուր Գրիգորյան, մենեջեր |
8 | Արթուր | Մելիքյան | 21.10.1983 | «ՀԱՅՔ» (ՀԱՅԿԱԶՈՒՆՆԵՐ) ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | Գյումրի, Տ.Ճարտարապետի փ., շ. 18, բն. 4 | «Արթուր Մելիքյան» ԱՁ |
9 | Սեդա | Սահակյան | 07.10.1998 | «ՆԺԴԵՀՅԱՆ ՑԵՂԱԿՐՈՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | Գյումրի, Տ.Ճարտարապետի փ., շ. 9/1, բն. 15 | Գյումրու տեխնոլոգիական կենտրոն, SMM/PR պատասխանատու |
10 | Հարություն | Փահլևանյան | 10.02.1988 | «ՀԱՅՔ» (ՀԱՅԿԱԶՈՒՆՆԵՐ) ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | Գյումրի, Մատնիշյան փ., տ. 191 | «Արաքս-95» ՍՊԸ, ադմինիստրատոր |
11 | Կարեն | Մկրտչյան | 31.12.1997 | «ՆԺԴԵՀՅԱՆ ՑԵՂԱԿՐՈՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | Գյումրի, տնակ 217/708 | չի աշխատում |
12 | Իրինա | Ծերունյան | 15.08.2000 | «ՆԺԴԵՀՅԱՆ ՑԵՂԱԿՐՈՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | Գյումրի, Գարեգին Ա, շ.12բ, բն.59 | չի աշխատում |
13 | Սամվել | Փիլոսյան | 05.08.1965 | «ՆԺԴԵՀՅԱՆ ՑԵՂԱԿՐՈՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | Գյումրի, Արագած 1-ն թաղամաս, շ.4, բն.7 | «Գյումրու ակադեմիական վարժարան» ՊՈԱԿ, ուսուցիչ |
14 | Ելենա | Ավետիսյան | 18.11.1982 | «ՀԱՅՔ» (ՀԱՅԿԱԶՈՒՆՆԵՐ) ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | Գյումրի, Շահինյանփ., շ. 4Ա, բն.3 | «Էյ-Ի-Ջի սերվիս» ՍՊԸ, համակարգչային օպերատոր |
15 | Արմեն | Հովհաննիսյան | 13.11.1990 | «ՀԱՅՔ» (ՀԱՅԿԱԶՈՒՆՆԵՐ) ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | Գյումրի, Շիրակացի փ., շ. 20բ, բն.7 | 1)«Ջրափիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ, ուսուցիչ, 2)«Սարակապի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ, ուսուցիչ |
16 | Մխիթար | Մխիթարյան | 19.08.1994 | «ՆԺԴԵՀՅԱՆ ՑԵՂԱԿՐՈՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | Գյումրի, Աճեմյան փ., տ. 7 | Արփինե Ղազարյան ԱՁ, մենեջեր |
17 | Նելլի | Ղազարյան | 08.04.1998 | «ՆԺԴԵՀՅԱՆ ՑԵՂԱԿՐՈՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | Գյումրի, Տ.Ճարտարապետի փ., շ. 34, բն. 16Ա | «Մայիսյանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ, համակարգչային օպերատոր |
18 | Մարինե | Մուրադյան | 12.08.1974 | «ՀԱՅՔ» (ՀԱՅԿԱԶՈՒՆՆԵՐ) ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | Գյումրի, Տիգրան Մեծի պողոտա, շ. 44, բն. 9 | «Արաքս-95» ՍՊԸ, փոխտնօրեն |
19 | Ռաֆիկ | Գրիգորյան | 23.07.1986 | «ՀԱՅՔ» (ՀԱՅԿԱԶՈՒՆՆԵՐ) ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | Գյումրի, Պուշկինի փ., 2-րդ նրբ., տուն 13 | չի աշխատում |
20 | Անժելա | Հովհաննիսյան | 03.03.1990 | «ՆԺԴԵՀՅԱՆ ՑԵՂԱԿՐՈՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ | Գյումրի, Պ.Սևակի փ., շ. 3, բն. 34 | «Շիրակավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ, դասվար |
«ԲԱԼԱՍԱՆՅԱՆ ԴԱՇԻՆՔ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Կուսակցության ցուցակումը ընդգրկված են թվով 42 թեկնածուներ։ Քաղաքական ուժն ապավինում է 2012 թվականից Գյումրին ղեկավարող Սամվել Բալասանյանի հեղինակությանը, թեև գործող քաղաքապետն անձամբ չի առաջադրվում։ 2016 թվականի ավագանու ընտրությունների ժամանակ Բալասանյանի գլխավորած դաշինքը ստացել էր 14987 քվե (34.67%)` բոնուսային մանդատներով ստանալով մեծամասնություն․ այս ընտրություններին այդ տարբերակը բացառված է։ Կուսակցության քվեների վրա զգալի ազդեցություն կունենա քարոզարշավի կազմակերպումը և ՏԻՄ մակարդակում ադմինիստրատիվ լծակների կիրառությունը։
Կուսակցության ընտրական ցուցակն ամբողջությամբ․
ՀՀ | Անունը | Ազգանունը | Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը | Կուսակցական պատկանելիությունը | Աշխատանքի վայրը, պաշտոնը (զբաղմունքը) |
1 | Վարդգես | Սամսոնյան | 11․03․1981 | «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն | Գյումրի համայնքի «Գյումրու կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկի տնօրեն |
2 | Հայկ | Սուլթանյան | 30․11․1958 | անկուսակցական | Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ |
3 | Լուսինե | Սանոյան | 06․02․1976 | «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն | «Գյումրի գարեջուր» ՍՊԸ, փոխտնօրեն |
4 | Մխիթար | Սահակյան | 12․07․1964 | անկուսակցական | չի աշխատում |
5 | Վահան | Հունանյան | 22․02․1989 | անկուսակցական | «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ճարտարագետ-չափագետ |
6 | Արուսյակ | Հովհաննիսյան | 21․08․1957 | «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն | Ա/Ձ Արուսյակ Հովհաննիսյան |
7 | Տիգրան | Հովհաննիսյան | 24․02․1982 | «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն | «ՌՏ թրեյդինգ» ՍՊԸ, տնօրեն |
8 | Թորգոմ | Համբարձումյան | 23․02․1979 | «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն | «Շիրակ» օդանավակայան («Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ) ՎՔՆ ծառայության վերահսկիչ |
9 | Նաիրա | Պողոսյան | 06․01․1995 | «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն | «Գյումրի գարեջուր» ՍՊԸ, հաշվետար |
10 | Գևորգ | Պասկևիչյան | 05․01․1969 | «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն | «Գյումրի գարեջուր» ՍՊԸ, հավաքակայանի վարիչ |
11 | Խաժակ | Վարաժյան | 05․01․1983 | «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն | «Նովոստրոյ» ՍՊԸ տնօրեն |
12 | Սոնա | Հովհաննիսյան | 31․03․1978 | անկուսակցական | Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբ ՊՈԱԿ |
13 | Միխակ | Ղազարյան | 13․12․1966 | «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն | Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ |
14 | Ռոբերտ | Անդրիասյան | 01․01․1986 | «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն | Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի գովազդի, առևտրի և սպասարկման ոլորտի համակարգման բաժնի պետի տեղակալ |
15 | Սոնա | Առաքելյան | 30․08․1985 | «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն | Գյումրի համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար |
16 | Արամ | Շաբոյան | 25․12․1990 | «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն | Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի բյուջեի եկամուտների հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ |
17 | Արթուր | Հակոբյան | 13․11․1978 | անկուսակցական | Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետ |
18 | Օլգա | Գևորգյան | 30․06․1987 | «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն | Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի առաջատար մասնագետ |
19 | Հարություն | Թադևոսյան | 03․05․1978 | անկուսակցական | Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի գովազդի, առևտրի և սպասարկման ոլորտի համակարգման բաժնի պետ |
20 | Հարություն | Մխիթարյան | 18․05․1961 | «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն | Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի տեղակալ |
21 | Անի | Ավդալյան | 14․11․1983 | «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն | Ք․ Գյումրի, Վազգեն Ա-ի անվան թիվ 27 միջնակարգ դպրոցի մանկավարժ |
22 | Կնյազ | Մանասյան | 01․01․1956 | «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն | Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ |
23 | Կարեն | Բադալյան | 24․05․1974 | անկուսակցական | Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար |
24 | Սիրանուշ | Մելքոնյան | 31․05․1977 | անկուսակցական | «Զանգակ» ՀՈԱԿ տնօրեն |
25 | Արտավազդ | Ոսկանյան | 25․09․1983 | «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն | Գյումրի համայնքի «Գյումրու կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկի բրիգադիր |
26 | Սենիկ | Խուբեսարյան | 28․04․1977 | անկուսակցական | Գյումրու համայնքապետարանի մանկապատանեկան արվեստի պալատի Անի պարային համույթի գեղարվեստական ղեկավար |
27 | Աննա | Մեքինյան | 25․11․1982 | «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն | Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության բաժնի պետ |
28 | Գևորգ | Մելիքյան | 15․11․1975 | «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն | «Յ․ Նազարյան» ՍՊԸ, գանձապահ |
29 | Համլետ | Ասատրյան | 26․03․1988 | «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն | Ա/Ձ Ասատրյան Գրիգոր |
30 | Արփենիկ | Արաքչյան | 11․08․1967 | անկուսակցական | «Անի պարտեզ» ՀՈԱԿ տնօրեն |
31 | Մկրտիչ | Դավթյան | 13․07․1990 | «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն | Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի համայնքի անշարժ գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ |
32 | Հովհաննես | Գևորգյան | 08․10․1971 | «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն | Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի համայնքի անշարժ գույքի կառավարման բաժնի պետի տեղակալ |
33 | Մելանյա | Մկրտչյան | 22․02․1948 | անկուսակցական | «Ծիածան» ՀՈԱԿ մեթոդիստ |
34 | Սարգիս | Աղաբեկյան | 25․12․1979 | «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն | «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ չափագետ |
35 | Հովիկ | Հակոբյան | 28․03․1979 | «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն | Գյումրու բնակարանների սպասարկում ՓԲԸ տնօրեն |
36 | Էմմա | Հովհաննիսյան | 13․02․1985 | «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն | Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության բաժնի առաջատար մասնագետ |
37 | Ռուբեն | Մարտիրոսյան | 20․01․1991 | «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն | Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի գլխավոր մասնագետ |
38 | Մենուա | Մկրտչյան | 12․08․1976 | «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն | Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ |
39 | Հասմիկ | Սամսոնյան | 23․12․1979 | «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն | Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության բաժնի գշխավոր մասնագետ |
40 | Սուրեն | Ջանոյան | 30․11․1974 | «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն | Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի բյուջեի եկամուտների հավաքագրման բաժնի պետ |
41 | Հովսեփ | Մարտիրոսյան | 26․11․1987 | «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն | «Գյումրի գարեջուր» ՍՊԸ, բրիգադիր |
42 | Լիլիթ | Ավետիսյան | 25․07․1975 | անկուսակցական | «Լուսաստղիկ» ՀՈԱԿ տնօրեն |
«ԹԱՍԻԲՈՎ» ԴԱՇԻՆՔ
Դաշինքի կազմում ընդգրկված են թվով 22 թեկնածուներ։ «Թասիբով» դաշինքը ձևավորվել է «Համերաշխություն» և «Ազատություն» կուսակցությունների մասնակցությամբ։ «Ազատություն» կուսակցությունը 2021 թ․ խորհրդարանական ընտրություններին Գյումրիում ստացել էր ընդամենը 86 քվե, իսկ «Համերաշխություն» կուսակցությունն չի մասնակցել ընտրություններին՝ աջակցություն հայտնելով Քոչարյանի կողմից ղեկավարվող «Հայաստան» դաշինքին։ Դաշինքն առավելապես միտված է հակակշիռ լինելու իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, որի «դուխով» կարգախոսին հակադրում է «թասիբով» պատասխանը։ Թե որքան քվե կստանա դաշինքը, կախված է նրանից, թե ինչ չափի աջակցություն կստանա «Հայաստան» դաշինքի կողմից։
Կուսակցության ընտրական ցուցակն ամբողջությամբ․
Հ/Հ | Անունը | Ազգանունը | Ծննդյան օրը, ամիuը, տարեթիվը | Կուuակցական պատկանելությունը | Աշխատանքի վայրը, պաշտոնը (զբաղմունքը) |
1 | Կարապետ | Պողոսյան | 02․11․1980 | Անկուսակցական | <<ՄԻՀԿ>> ՀԿ, իրավապաշտպան |
2 | Ռեմիկ | Աղաբաբյան | 02․08․1992 | Անկուսակցական | Ա/Ձ |
3 | Լուսյա | Անաստասյան | 01․12․1992 | Անկուսակցական | <<ՄԻՀԿ>> ՀԿ, կոորդինատոր |
4 | Համլետ | Սարուխանյան | 16․10․1962 | Անկուսակցական | <<Հայանտառ>> ՊՈԱԿ <<Գյումրի անտառտնտեսություն>> մ/ճ անտառ կուլտուրաների ինժեներ |
5 | Արթուր | Գևորգյան | 26․02․1969 | <<Ազատություն>> | <<Քանդակագործության ազգային թանգարան>> տնօրեն, քանդակագործ |
6 | Կիմա | Եղշատյան | 23․08․1990 | <<Ազատություն>> | Լրագրող |
7 | Մանվել | Իգիթյան | 09․10․1986 | <<Համերաշխություն>> | Ա/Ձ |
8 | Ղարիբ | Մինասյան | 06․04․1962 | <<Ազատություն>> | Սպորտի նախարարության ՀՀ Սամբոյի Ֆեդերացիա |
9 | Լիլիթ | Հովհաննիսյան | 12․04․1991 | <<Ազատություն>> | Հանրային կապերի մենեջեր |
10 | Գագիկ | Գինոսյան | 21․01․1969 | Անկուսակցական | Չի աշխատում |
11 | Գագիկ | Մկրտչյան | 07․04․1974 | <<Համերաշխություն>> | <<ՀԷՑ>>ՓԲ, Իրացման գծով ինժեներ |
12 | Նվարդ | Աբելյան | 03․07․1992 | <<Համերաշխություն>> | Ա/Ձ |
13 | Արտյոմ | Բաղրամյան | 06․11․2000 | <<Համերաշխություն>> | Էյ-Ի-Գի-Ջի Սերվիս (փականագոործ) |
14 | Ոսկան | Մարտիրոսյան | 02․09․1967 | <<Ազատություն>> | Գյումրու ԳԳՄ, ՇՏԲ ճարտարապետ |
15 | Անի | Ավագյան | 14․03․1992 | <<Ազատություն>> | Ա/Ձ |
16 | Սամվել | Մխիթարյան | 14․05․1996 | <<Համերաշխություն>> | Իրավաբան |
17 | Արտուշ | Վարդևանյան | 14․09․1990 | <<Համերաշխություն>> | Ա/Ձ |
18 | Կլարա | Պարունակյան | 29․08․1984 | <<Ազատություն>> | Մանկավարժ |
19 | Միշա | Չոմարյան | 01․08․1986 | <<Ազատություն>> | Մանկավարժ-երաժիշտ |
20 | Հմայակ | Կարապետյան | 23․08․2000 | <<Համերաշխություն>> | Չի աշխատում |
21 | Գայանե | Աբրահամյան | 05․04․1974 | Անկուսակցական | Մանկավարժ |
22 | Արմեն | Քոչարյան | 13․07․1972 | <<Համերաշխություն>> | Երաժիշտ |
«ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Կուսակցության ավագանու թեկնածուների ցանկում են թվով 22 անձ։ Այս ընտրությունները «Ապրելու երկիր» կուսակցության համար քաղաքական նորամուտ է, ընտրություններում ցանկալի արդյունք ստանալու համար կուսակցության հիմնական խաղաթուղթը արդյունավետ քարոզարշավի կազմակերպումն է։
Կուսակցության ընտրական ցուցակն ամբողջությամբ․
Հ/Հ | Անունը | Ազգանունը | Ծննդյան օրը, ամիuը, տարեթիվը | Կուսակցական պատկանելությունը | Աշխատանքի վայրը, պաշտոնը (զբաղմունքը) |
1 | Կարեն | Մալխասյան | 11․12․1978 | Անկուսակցական | ԱՍՀՆ ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն |
2 | Արթուր | Խաչատրյան | 01.05.1976 | Ապրելու երկիր | ՍԵՖ ՈՒՎԿ ՍՊԸ, Ապարանի մասնաճյուղի կառավարիչ |
3 | Կալիպսե | Ասատրյան | 19.09.1992 | Ապրելու երկիր | Հիմա ՈՒՎԿ ՍՊԸ, Մասնաճյուղի ղեկավար |
4 | Վաղարշակ | Մալխասյան | 04.09.1988 | Ապրելու երկիր | Մոգո ՈՒՎԿ ՍՊԸ Գյումրու մասնաճյուղի կառավարիչ |
5 | Սարգիս | Նալբանդյան | 11.08.1987 | Ապրելու երկիր | ՍԵՖ ՈՒՎԿ ՍՊԸ, Գյումրու մասնաճյուղի վարկային մասնագետ |
6 | Վարդուհի | Շիլաջյան | 18.10.1981 | Ապրելու երկիր | Կամուրջ ՈՒՎԿ ՓԲԸ, դրամարկղի մասնագետ |
7 | Արամ | Տոնոյան | 11.03.1990 | Ապրելու երկիր | Աննանիկս ՍՊԸ, ծրագրավորող |
8 | Էդգար | Բդոյան | 08.03.1991 | Ապրելու երկիր | ՀԷՑ, վարորդ |
9 | Արևիկ | Հարությունյան | 01.06.1992 | Ապրելու երկիր | Չի աշխատում |
10 | Նարեկ | Մանուկյան | 06.09.1990 | Ապրելու երկիր | ՀԷՑ ՕԳ Էլ. Մանտյոր |
11 | Սարգիս | Պապիկյան | 18.12.1983 | Ապրելու երկիր | Չի աշխատում |
12 | Եվա | Օհանյան | 07.07.2000 | Ապրելու երկիր | Կազա հիմնադրամ, ակումբավար |
13 | Մուշեղ | Շաբոյան | 01.12.1989 | Ապրելու երկիր | Չի աշխատում |
14 | Ռոման | Պետրոսյան | 03.05.1986 | Ապրելու երկիր | Չի աշխատում |
15 | Հասմիկ | Պապիկյան | 27.10.1986 | Ապրելու երկիր | Չի աշխատում |
16 | Բաբկեն | Բոյախչյան | 25.04.1998 | Ապրելու երկիր | Ֆրիլանս (օնլայն) ծրագրավորող |
17 | Կամո | Հարությունյան | 19.01.1960 | Ապրելու երկիր | Չի աշխատում |
18 | Մարգարիտ | Մադոյան | 30.01.1975 | Ապրելու երկիր | Չի աշխատում |
19 | Հովհաննես | Մսրյան | 27.05.1982 | Ապրելու երկիր | Չի աշխատում |
20 | Հրայր | Թավուսյան | 26.11.1971 | Ապրելու երկիր | Չի աշխատում |
21 | Արմինե | Բիկիջյան | 08.09.1977 | Անկուսակցական | Չի աշխատում |
22 | Արտյոմ | Միսակյան | 08.08.1981 | Անկուսակցական | Չի աշխատում |
Ենթադրել է, որ այս ընտրությունների ժամանակ ոչ մի կուսակցություն բացարձակ մեծամասնություն չի ստանա, քաղաքի ապագա կառավարումը կիրականացվի կոալիցիայի ձևավորմամբ։