Ռուսական վտանգավոր դավադրությունը. Bloomberg
Ներկայացնում ենք ամերիկյան «Bloomberg» պարբերականի «The Russia Collusion You Should Care About» հոդվածը:
Ինչու՞ արևմտյան երկրների իշխանությունները հավելյալ միջոցներ չեն ձեռնարկում իրենց տնտեսությունը թունավորող ռուսական փողերի հոսքը դադարեցնելու համար:
Արևմտյան ժողովրդավարական երկրներին Ռուսաստանից բխող ամենամեծ սպառնալիքը մեծ ծավալների գումարի առկայությունն է, որ ռուսները դուրս են բերում իրենց երկրից ու պահում են Արևմուտքում: Այդ գումարների կոռուպցիոն ներուժը գրեթե սահմաններ չունի, սակայն իզոլացվող Ռուսաստանն ու հակառուսական տրամադրությամբ Արևմուտքը ոչինչ չեն ձեռնարկում, այդ հոսքերը կասեցնելու համար:
Վերջերս իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ ռուսական ընկերությունների ու բիզնեսմենների օֆշորային կապիտալը կազմում է մոտ 1 տրիլիոն դոլար, այսինքն նույնքան, ինչ Ռուսաստանի քաղաքացիների բոլոր ներքին հարստությունները: Եթե երկրից գումարի այդպիսի արտահոսք չլիներ, Ռուսաստանում մեծամասշտաբ տնտեսական աճ կգրանցվեր, ինչը կարող էր հանգեցնել քաղաքական ազատականացման:
Սակայն այդ գումարներն ընդունող երկրների համար անվնաս չեն: Դրանցով ստորագրվում են հարյուրավոր գործարքներ, որոնց ձևավորում են վերազգային կոռուպցիոն ցանց, ինչը հնարավորություն է տալիս շրջանցել հարկերը: Վերջերս Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը համաձայնեց զբաղեցնել «Ռոսնեֆտ» ռուսական պետական նավթային ընկերության ղեկավար պաշտոն, ինչը Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության համար ավելի լուրջ հարված էր, քան եթե ամբողջ ներուժով գործի դրվեր ռուսական պրոպագանդան: Թրամփի ընտանիքի վաղեմի գործարքները, որոնց մասնակցել են նաև «ռուսական փողերը» շատ ավելի կասկածելի են թվում, քան այն, ինչ Դոնալդ Թրամփն իրականացրեց 2016 թվականի նախագահական ընտրարշավի ժամանակ: «Ռուսական փողերի» հետ կապվածության մշուշոտ տեղեկությունները օգտագործվում էր Հիլարի Քլիթոնի դեմ հարձակումներ իրականացնելու համար:
Վլադիմիր Պուտինը, սկզբունքորեն, հետաքրքրված է, որ այդ գումարները վերադարձվեն Ռուսաստանը, դեռ 2012 թվականին Դաշնային ժողովի ամենամյա ուղերձ ժամանակ նա շեշտեց այդ միջոցների «դեօֆշորիզացման» մասին: 2014 թվականի դեպքերից հետո օֆշորի դեմ քաղաքականությունը զգալիորեն կոշտացվեց. նոր օրենքով ռուսների կողմից ղեկավարվող օտարերկրյա կազմակերպությունները պետք է վճարեին ռուսաստանյան հարկերը: Սակայն ինչպես և մնացյալ ռուսական օրենքների դեպքում, դրանք ստորագրվում են առանձին բիզնեսմենների վրա ճնշում գործադրելու համար: Լայնամասշտաբ վերափոխումներ չիրականացվեցին. օֆշորային ընկերությունների միայն 20 տոկոսը փակեցին արտերկրում գտնվող մասնաճյուղերը, ևս 40 տոկոսը նախընտրեցին տեղափոխվել արտասահման:
Հարցն այն է, որ ռուսական կառավարությունները չի ցանկանում այդ օղակը սեղմել: Դրանով պայմանավորված Ֆինանսների ու Տնտեսական զարգացման նախարարությունների նախագիծը մերժվեց, որը նախատեսում էր «համակարգային» ընկերությունները բերել ռուսական օրենսդրության ազդեցության գոտի: Թվով 199 ընկերություններին բաժին է հասնում կորպորատիվ եկամուտների 70 տոկոսը և աշխատուժի 20 տոկոսը: Դրանց թվում են էլեկտրաէներգիայի արտադրության, առևտրային, հեռահաղորդակցական ընկերություները, որոնք օֆշորային ընկերությունների սեփականությունն են ու դրանցով իրականացնում են իրենց գործարքների զգալի մասը: Ռուսաստանի իշխանությունների դիտարկմամբ այդ պրակտիկայի դադարեցումը կթուլացնի «համակարգային» ընկերությունների մրցակցային հնարավորություները միջազգային հարթակներում, ինչպես նաև չխոչընդոտի կարևոր օտարերկրյա պայմանագրերի ստորագրմանը: Ամենամեծ խնդիրն այն է, որ ոչ միայն արևմտյան ձեռներեցները, այլև հենց ռուսները չեն վստահում ռուսական դատարաններին: Հենց դրանով է պայմանավորված, որ, ասենք, Մեծ Բրիտանիայում գործունեություն չծավալող ռուսական ընկերությունների միջև վեճերը լուծում է լոնդոնյան դատարանը:
Արդարադատության նմանատիպ «աութսորսինգին» դիմակայելու փոխարեն արևմտյան երկրները փորձում են դրանք տարածել այն ոլորտներում, որոնցում ռուսական իշխանությունները ցանկանում են պահպանել իրենց իրավասությունները, օրինակ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Դրանում է «Մագնիտսկու օրենքի» և նմանատիպ օրինագծերի գործառնությունը, դրանք արգելում են կոնկրետ անձանց մուտքը իրենց երկիր և սառեցնում են այն պաշտոնյանների ակտիվները, որոնք մեղադրվում են մարդու իրավունքների խախտումների համար (այդ մարդիկ որևէ դատարանով չեն մեղադրվել, այլ որոշվել են կառավարությունների կողմից): Այդ տարբերակով է գործում նաև 2014 թվականին ներդրված պատժամիջոցները Ռուսաստանի առանձին քաղաքացիների նկատմամբ:
Կրեմլը քննադատում է այս միջոցները, սակայն հիմքեր չունի արևմտյան երկրներին դավադրության մեջ մեղադրելու համար: Իսկ մարդու իրավունքների հարցը գնահատողական դատողություն է, ոչ թե ռուսական կասկածելի գումարների արգելափակման միջոց: Մի քանի հարյուր անձանց մուտքի արգելքը, չի կարող զգալիորեն կասեցնել գումարների հոսքը: Լավագույն դեպքում այդ անձինք իրենց ակտիվները կփոխադրեն այլ պետությունների իրավասության տակ և իրենց հանգիստը կանցկացնեն այլ երկրներում:
Այս արևմտյան դավադրությունը, որը բոլորը կարող են տեսնել, իր ձևի մեջ վատագույնն է: Հենց արևմտյան կառավարությունները պետք է հետաքննություն անցկացնեն օֆշորային սխեմաների ու դրանց ճանապարհների բացահայտման համար, թե ինչպես են ռուսական վեճերը լուծվում արևմտյան դատարաններում, ինչպես են ռուսական գումարները պահվում Եվրոպայում ու ԱՄՆ-ում: Այսօր այդպիսի հետաքննությունները տարօրինակ պատճառներով արդյունք չեն տալիս: Վերջերս գերմանական «Deutsche Bank»-ը համաձայնել էր ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հայցով վճարել 630 մլն դոլար «հայելային առևտրի» համար, այդ խարդախ գործարքները հնարավորություն են տվել բանկի հաճախորդներին Ռուսաստանից շուրջ 10 մլրդ դոլար դուրս բերել: Դրանով գերմանական բանկը փակեց այդ գործը, սակայն այդ 10 միլիարդը սկզբունքորեն անհետացավ, ինչը հետաքննության առարկա չդարձավ:
Այդպիսի գումարներն Արևմուտքի տնտեսության համար թունավոր են: Մոսկովյան համակարգը դրանցով կարողանում է գնել ազդեցություն և ընդլայնել իր տնտեսական հնարավորությունները: Արևմուտքին անհրաժեշտ է ավելի շատ հետաքրքրություն ցուցաբերել ռուսական «դեօֆշորիզացման» հարցում, քան դա անում է Պուտինը: