Պուտինի նավթային իշխանությունը և Ռուսաստանի երկրորդ ամենաազդեցիկ անձը. Süddeutsche Zeitung
Ներկայացնում ենք գերմանական «Süddeutsche Zeitung» պարբերականի «Պուտինի նավթային իշխանությունը» վերլուծությունը:
ԳԴՀ նախկին ղեկավար Գերհարդ Շրյոդերին առաջարկված պաշտոնը Գերմանիայի սոցիալ-դեմոկրտականա կուսակցությունից դաշնային կանցլերի դիրքին հավաքնող Մարտին Շուլցը բավականին մշուշոտ բնորոշեց որպես՝ «աշխատանք տնտեսության մասնավոր հատվածում»: Սակայն «Ռոսնեֆտ» ընկերությունը տնտեսության մասնավոր հատվածի հետ նույնքան ընդհանրություններ ունի, որքան փայտահատը, երկուսն էլ գործում են էներգետիկ ոլորտում: Տարբերությունն այն է, որ «Ռոսնեֆտը» ֆոնդային բիրժայում գործող խոշորագույն նավթային կոնցեռնն է: Ռուսաստանի Դաշնությունը տնօրինում է բաժնետոմսերի 50 տոկոսը, բրիտանական «British Petroleum» (BP)-ին է պատկանում մոտ 20 տոկոսը, իսկ տարեսկզբին կատարյան «Glencore» ընկերությունը, որի շտաբ-գրասենյակը Շվեյցարիայում է, ձեռք բերեց այդ ռուսական ընկերության բաժնետոմսերի մեծ փաթեթ: Մնացյալ բաժնետոմսերը գործարկվում են Մոսկվայի և Լոնդոնի ֆոնդային բիրժաներում:
Ինչ վերաբերում է այդ կոնցեռնի ղեկավարության կազմին, ապա այն ձևավորում է ՌԴ կառավարությունը, ինչից հետևում է, որ այն որոշում է նաև ընկերության քաղաքականությունը:
«Ռոսնեֆտի» տնօրենների խորհրդի «անկախ տնօրենի» պաշտոնում (ինչը համեմատական է դիտորդական խորհրդի անդամության հետ) Շրյոդերի առաջադրումը կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի պաշտոնական հրամանագրով է իրականացվել: Տնօրենների խորհրդի մեջ է մտնում մասնավորապես «BP»-ի ղեկավար Ռոբերտ Դադլին:
Ի տարբերություն «Գազպրոմի» «Ռոսնեֆտ» ընկերությունն այդքան էլ հաճախ չէր նշվում հարևան երկրների կամ Եվրոպայի հետ կոնֆլիկտների հետ առնչությամբ: Սակայն ընկերության գործողությունները վերջին շրջանում վկայում են, որ այս պայմաններում դժվար է տարաբաժանել Կրեմլի տնտեսական ու քաղաքական գործունեությունը: Այսպես, օրինակ, այդ կոնցեռնը վերջերս ծանր կարգավիճակում գտնվող Վենեսուելայի ռեժիմին հատկացրեց 6 մլրդ դոլարի վարկ, թեև վերլուծաբանները վաղուց տագնապով էին հետևում հենց ռուսակայն ըկերության պարտքային ծանրաբեռնվածությանը: Դրանից բացի «Ռոսնեֆտը» ակտիվորեն գործում է Լիբիայում, Եգիպտոսում և Իրաքում:
«ՌՈՍՆԵՖՏԻ» ՀԶՈՐ ՂԵԿԱՎԱՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ «ԴԱՐԹ ՎԵՅԴԵՐ» ՄԱԿԱՆՈՒՆՆ Է ՍՏԱՑԵԼ
2017 թվականի մայիսին՝ Բեռլինում «Ռոսնեֆտ» ընկերության նոր ներկայացուցչության բացման արարողության ժամանակ, կոնցեռնի ղեկավար Իգոր Սեչինը հայտարարեց Գերմանիայում ներդրումների կրկնապատկման մասին, առաջիկա հինգ տարում այն կկազմի 600 մլն: Ի թիվս այլ ձեռնարկների «Դրուժբա»խողովակաշարը կընդլայնվի՝ հասնելով մինչև Կարլսրուե քաղաքում «Miro» և Ֆոբուրգե քաղաքում «Bayernöl» ձեռնարկություններ (Վերին Բավարիա), որոնց բաժնետոմսերի մի մասը պատկանում է «Ռոսնեֆտին»: Ներկայում այնտեղ վերամշակվում է Հյուսիսային Աֆրիկայի նավթը, որը փոխադրվում է Իտալիայի տարածքով: Դրանից բացի, «Ռոսնեֆտը» տնօրինում է «PCK» նավթավերամշակման գործարանի բաժնետոմսերի 54 տոկոսը, որը գտնվում է բրանդենբուրգյան Շվեդտ քաղաքում: Այդպիսով «Ռոսնեֆտը» Գերմանիայում նավթի վերամշակմամբ զբաղվող ընկերությունների թվում երրորդն է:
Գերմանիա ներմուծվող նավթի քառորդ մասը բաժին է հասնում «Ռոսնեֆտին»: Անգամ ռուսական խոշորագույն պետական ձեռնարկությունների շարքում «Ռոսնեֆտը» հատուկ տեղ է գրավում և դրանով պարտական է իր ազդեցիկ ղեկավարին՝ Իգոր Սեչինին:
56-ամյա Սեչինը, ինչպես և Վլադիմիր Պուտինը, խորհրդային ՊԱԿ—ի առաջադրանքով աշխատել են արտերկրում: Երբ Պուտինը սկսեց աշխատել Սանկտ-Պետերբուրգի ինքնակառավարման մարմնում, դրանից ի վեր Սեչինը մշտապես նրա կողքին է: Երբ Պուտինը դարձավ փոխքաղաքապետ, Սեչինը գլխավոր նրա աշխատակազմը: Մոսկվա տեղափոխությունից հետո Սեչինը դարձավ ազդեցիկ նախագահական ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալ և պատասխանատու էր էներգետիկ հարցերի համար: Երբ Պուտինը ժամանակավորապես երկրի վարչապետն էր, Սեչինը փոխվարչապետ էր: Այդ ժամանակ «Ռոսնեֆտ» ընկերությունը ոչ մեծ ընկերությունից, որը ղեկավարում էր խորհրդային նավթային արդյունաբերությունից մնացած դեռևս չմասնավորեցված սեկտորը, դարձավ երկրի ամենամեծ նավթային կոնցեռնը: Դատական համակարգի և գաղտնի ծառայության միջոցով մրցակիցները սնանկացման հասցվեցին, իրենց սեփականությունը խլվեց, իսկ ընկերությունները դադարեցին գործել: 2003 թվականին Միխայիլ Խոդորկովսկին տասը տարով բանտարկվեց, իսկ նրա կողմից ղեկավարվող «Յուկոս» կոնցեռնի մնացորդները հայտնվեցին «Ռոսնեֆտի» տնօրինության տակ:
Հիշելով այդ դեպքը՝ ձեռներեց Վլադիմիր Եվտուշենկոն 2014 թվականին նախընտրեց ինքնակամ հրաժարվել իր «Բաշնեֆտ» ընկերությունից, որը 2016 թվականին դարձավ «Ռոսնեֆտի» մասը: Իսկ Եվտուշենկոն դատապարտվեց միայն տնային կալանքի: Սակայն «Ռոսնեֆտը» պահանջում է հավելյալ 2,5 մլրդ եվրո որպես վնասի հատուցում և սպառնում է վերացնել Եվտուշենկոյի «Սիստեմա» բազմապրոֆիլ կոնցեռնը:
Օգոստոսի կեսերին մոսկովյան դատարաններից մեկում տնտեսական զարգացման նախկին նախարարի Ալեքսեյ Ուլյուկաևի դեմ դատավարությունը մեկնարկեց, վերջինս դեմ էր արտահայտվել «Բաշնեֆտ» ընկերությունը «Ռոսնեֆտին» վաճառելուն: Քննիչները նրան մեղադրում են նրանում, որ նա շանտաժի է ենթարկել Սեչինին: Սա անիրատեսական ենթադրություն է, քանի որ Սեչինը համարվում է Պուտինից հետո երկրորդ ամենաազդեցիկ մարդը, այդ ցուցանիշով առաջ է անգամ ՌԴ վարչապետից:
Դավիթը շանժատի՞ է ենթարկում Գողիաթին: Իր ազդեցության համար Սեչինը Ռուսաստանում ստացել է «Դարթ Վեյդեր» մականունը:
Եթե Շրյոդերը սեպտեմբերի վերջերին «Ռոսնեֆտի» տնօրենների խորհրդում ստանա իր պաշտոնը, ապա նա հարկադրված կլինի աշխատել այնպիսի անձանց հետ, ինչպես Օլեգ Ֆեոկտիստովը: Դաշնային անվտանգության ծառայության այդ գեներալը 2016 թվականի ամռան դարձել էր «Ռոսնեֆտի» փոխնախագահը և ներքին անվտանգության ղեկավարը, սակայն 2017 թ. մարտին նա լքեց այդ ընկերությունը: Հենց այդ ժամանակ կառավարությունում վեճեր էին ընթանում, թե ով է վերահսկելու «Բաշնեֆտ» ընկերության պետական ակտիվները: Նշվում է, որ այդ օպերացիան ղեկավարում էր Ֆեոկտիստովը և հենց նրա ջանքերով է Ուլյուկաևը մեղադրյալի աթոռին նստել:
«Պարո՛ն Սեչին, Ռուսաստանում կա ինչ—որ մեկը, որ կարող է Ձեզանից չվախենալ»,- հարցրել են Սեչինին գերմանացի լրագրողները, երբ մայիսին «Ռոսնեֆտի» ղեկավարը հազվադեպ հարցազրույցներից մեկը տվեց:
«Այդ հարցն ես ինքս ինձ տվել եմ», — պատասխանել է Սեչինը: