Քաղաքացիական հասարակության կառույցներն ու հանրային քաղաքականությունը
Հասարակությունը պայմանականորեն բաժանված է երեք հատվածքներ.
- Առաջին հատվածը պետությունն է, որը կառավարում է մեր կյանքը, ապահովում է կարգը:
- Երկրորդ հատվածը բիզնեսն է, որը հանդես է գալիս ծառայությունններով ու ապրանքներով, որի դիմաց գումար է պահանջում:
- Երրորդ հատվածն է շահույթ չհետապնդող կազմակերպություններն է, այսինքն հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները, արհմիությունները: Այս հատվածը նաև կոչվում է բարեգործական, ոչ կառավարական, ոչ քաղաքական, հասարակական, կամավորական հատված: Այն իր մեջ ներառում է մեծ թվով ինչպես իրավաբանորեն գրանցված, այնպես էլ չգրանցված քաղաքացիների միություններ:
Հասարակության նման եռակողմ բաժանվածությունը չունի կրոնական կամ ազգային երանգներ, յուրաքանչյուր պետություն որը ժողովրդավարական զարգացումների ճանապարհն է նախընտրում, կարիք է զգում բոլոր երեք հատվածների զարգացման[1]:
Հայաստանում գրանցված են մի քանի հազար նմանատիպ կառույցներ, դրանց թիվը գնալով շատանում է: Այսօր հասարակական կազմակերպություն կամ հիմնադրամ բացելն ու պետական ռեգիսստրում բավականին պարզ գործընթաց է. առկա են որոշակի ընթացակարգեր որոնցով կարելի է հեշտությամբ ստեղծել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կառույցներ: Դրանից բացի այսօր արդեն մարդկային սոցիալական փոխհարաբերությունները տեղափոխվում են վիրտութալ իրականություն. Նոր կազմակերպությունների հիմքերը ձևավորվում են Համացանցում, առավելապես տարբեր բլոգներում և սոցիալական ցանցերում:
Այնուամենայնիվ պետք է նշել, որ երրորդ հատվածը հանրային կառավարման տեսանկյունից ճիշտ է դիտարկել պետության հետ հարաբերությունների համատեքստում: Երրորդ հատվածը մարմնավորում է իր մեծ քաղաքացիական հասարակություն երևույթը, որը ժողովրդավարության թիվ մեկ գրավականն է, բայց այնուահնդերձ այդ հասկացությունը և դրա կիրառությունը գիտական շրջանակներում այնքան էլ մեծ տարածում չունի: Մեզ հետաքրքրող երևույթը ընդհանուր առմամբ ուսումնասիրված է քաղաքացիական հասարակության հետազոտության համատեքստում:
***
Գիտական գրականության մեջ առանձնացնում են քաղաքացիական հասարակության կառուցվածքում տարբեր բաղկացուցիչ տարրեր, որոնք իրենց հերթին որորշակի ուղղվածություն ու հստակություն են մտցնում քաղաքացիական հասարակության համակարգի հետազոտման մեջ:
Ժամանակակից պայմաններում բավականին արդիական ու հրատապ են դառնում ազգ-պետություններում ձևավորվող քաղաքացիական հասարակության բաղկացուցիչ տարրերի բազմակողմանի հետազոտությունը: Քանի որ նույնիսկ տիրապետող ոչ ժողովրդավարական քաղաքական ռեժիմների պայմաններում քաղաքացիական հասարակության բաղկացուցիչ տարրերը ձեռք են բերում ձևավորման որոշակի առանձնահատուկ մեխանիզմներ:
Քաղաքացիական հասարակության համակարգում տարբեր մասնագետներ առանձնացնում են մի շարք տարրեր, որոնք իրենց հերթին տեղիք են տալիս որոշակի տարակարծությունների: Քաղաքացիական հասարակությունն իր մեջ ներառում է քաղաքական կուսակցություններ ու ակումբներ, լոբբիստական կազմակերպություններ, հասարակական-քաղաքական կազմակերպություններ ու շարժումներ, բարեգործական հիմնադրամները, գործարարների միություններ, մշակութային ու գիտական կազմակերպություններ, անկախ զանգվածային միջոցներ, եկեղեցին ու ընտանիքը:
Ա. Արատոն անդրադարձ է կատարել քաղաքացիական հասարակություն հասկացությանը: Նա տարբերակում էր տնտեսական, քաղաքական և քաղաքացիական հասարակություններ, որոնք օժտված էին առանձնահատուկ գործառնությամբ ու տարրերով: Նա քաղաքացիական հասարակության համակարգի մեջ ներառում էր քաղաքացիական ասոցիացիաներն ու շարժումները, իսկ մյուս կողմից քաղաքացիական հասարակության համակարգից հանում էր քաղաքական կուսակցությունները[2]: Նա գտնում էր, որ քաղաքական կուսակցությունների մի մասը (զանգվածային ու զուտ կուսակցական մարմինները) գործում են քաղաքացիական հասարակության, իսկ «խորհրդարանական կուսակցությունները»` պետական համակարգերում:
Հաշվի առնելով արդի պայմաններում ձևավորվող հասարակական զարգացման ազգային առանձնահատկությունները` մի շարք մտածողներ քաղաքացիական հասարակության բաղկացուցիչ տարրերի համակարգում կարևորվում են նաև կրոնական հաստատությունների առկայությունն ու գործառնությունը: Քաղաքացիական հասարակության համակարգում անթույլատրելի է համարվում որևէ գաղափարախոսության տիրապետություն, սակայն երբեմն հենց նմանատիպ համակարգերում կարող են գործառնել հավասարակշռված քաղաքացիական հասարակության մեխանիզմները: Ընդ որում յուրաքանչյուր հասարակության համար տարբեր կազմակերպություններ ունեցել են տարբեր նշանակություններ: Այսպես, օրինակ Արևելյան Եվրոպայի և հետկոմունիստական երկրներում (այդ թթվում նաև Հայաստանում) քաղաքացիական հասարակության ձևավորման նախադրյալների համար վճռական նշանակություն են ունեցել տարբեր քաղաքացիական շարժումներ ու միություններ: Քաղաքացիական հասարակության համակարգը կազմող բաղկացուցիչ տարրերի կողքին առանձնանում են հատկապես այնպիսի կազմակերպություններ, որոնք հիմնվում են և որոնց գործունեությունը նպատակաուղղված է այսպես կոչված «օբյեկտիվ խմբերի»[3] վրա:
Այդպիսի կազմակերպություններից են արհմիութենական կազմակերպությունները, կրոնական կազմակերպությունները և այլն: Կամ էլ տարբեր բարեգործական միություններ, ֆոնդեր, որոնց գործունեությունը նպատակաուղղված է «օբյեկտիվ խմբերին»: Այսպես, օրինակ, ազգային փոքրամասնություններին, կենսաթոշակառուներին, հաշմանդամներին, ուսանողությանը, երիտասարդությանը և այլն: Նմանատիպ կազմակերպություններն ու հաստատությունները բավականին կարևոր նշանակություն ունեն ոչ միայն քաղաքացիական հասարակության համակարգի, այլև սոցիալական ու իրավական պետության կայացման գործընթացում: Այս կազմակերպություններն ի տարբերություն քաղաքացիական հասարակության մյուս տարրերի, ունեն նաև հստակ ընդգծված սոցիալական բազա: Ինչպես նշում է Վ. Պեսչանսկին արհմիությունները պատկանում են քաղաքացիական հասարակության այնպիսի կազմակերպությունների թվին, որոնք ունեն «գործընկեր-հակառակորդներ»: Ընդ որում պետք է նշել, որ նմանատիպ հարաբերություններն անհրաժեշտ է հենց քաղաքացիական հասարակության համակարգում սոցիալական հենքի ամրապնդման ու կայացման համար, որն էլ իր հերթին «օբյեկտիվ խմբերի» ստեղծման արդյունք է:
Իսկ ինչ վերաբերում է այն տարրերին, որոնք կազմում են քաղաքացիական հասարակության համակարգը, ապա պետք է նկատի ունենալ, որ գոյություն ունեն այդ տարրերի ինքնահաստատման որոշակի ենթամակարդակներ: Նախևառաջ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ինքնակառավարումն, ինքնակազմակերպումն ու հրապարակային գործունեությունը դեռևս բավարար չեն քաղաքացիական հասարակության սուբյեկտների համար: Վերջիններիս համար որպես չափանիշ հանդես են գալիս սոցիալական հենքի ու «օբյեկտիվ խմբերի» առկայությունը կամ ձևավորման անհրաժեշտությունը: Այսինքն` այն կազմակերպությունները, որոնք չեն պարունակում վերոհիշյալ չափանիշները, չեն կարող համարվել քաղաքացիական հասարակության սուբյեկտներ: Այն հանդես է գալիս որպես չափանիշ քաղաքացիական հասարակության և «ոչ քաղաքացիական հասարակության» սուբյեկտների համար: Այստեղ խնդիրը պետության և քաղաքացիական հասարակության փոխհարաբերությունների երկկողմանի կայացման մեջ է:
Այսպիսով քաղաքացիական հասարակության համակարգը կազմող սուբյեկտները կարելի է բաժանել երկու մեծ խմբերի: Առաջինի մեջ մտնում են այն սուբյեկտները, որոնք ունեն «բնականորեն» տրված, իսկ երկրորդի մեջ`»ձեռքբերված» կամ գործունեության արդյունքում ձևավորված հարաբերականորեն կայուն «օբյեկտիվ խմբեր» ու հստակ ընդգծված սոցիալական հենք:
Երրորդ հատվածը մեծ ազդեցություն ունի հանրային քաղաքականության ձևավորման վրա: Սակայն քանի որ հանրային քաղաքականության պատասխանատու կառույցը պետությունն է, ապա երրոդ հատվածի կազմակերպությունները պետէ է համագործակցեն պետության հետ:
Քաղաքացիական հասարակության և պետության փոխհարաբերության ձևերն ու եղանակաները բազմազան են ու տարաբնույթ և իրարից տարբերվում են իրենց կազմակերպման մեխանիզմներով: Մասնագիտական գրականության մեջ պետության առանձնահատկությունների հետազոտումը կապված է քաղաքացիական հասարակության առանձնահատկությունների ուսումնասիրության հետ, իսկ քաղաքացիական հասարակության առանձնահատկությունների հետազոտումը` պետության առանձնահատկությունների ուսումնասիրության հետ: Այս հիմնահարցերի հետազոտությունն ու բազմակողմանի ուսումնասիրությունները կարևոր նշանակություն ունեն ինչպես քաղաքացիական հասարակության, այնպես էլ պետության, պետական ինստիտուտների առանձնահատկությունների բացահայտման համար: Դրանք հասարակության ամբողջական համակարգի գլխավոր տարրերն են, հասարակական հարաբերությունների կազմակերպվածության և զարգացման արդյունք են և հնարավոր են միայն որոշակի տնտեսական, սոցիալական, քաղաքական, իրավական պայմանների առկայության դեպքում: Ինչպես որ քաղաքացիական հասարակության առանձնահատկությունները որոշակիորեն պայմանավորում են պետության ձևերը, այնպես էլ պետությունը պայմանավորում է քաղաքացիական հասարակության ձևերը:
Հասարակության քաղաքական համակարգի տարրերի ակտիվ գործունեության շնորհիվ պատմական որոշակի ժամանակաշրջանում ստեղծվում են նախադրյալներ քաղաքացիական հասարակության ձևավորման համար: Այդ նախադրյալների համար կարևորագույն սկզբունք է պետության կողմից մարդու հիմնական իրավունքների իրավական ճանաչումն ու երաշխավորվածությունը: Պետությունը և քաղաքացիական հասարակությունը չպետք է հակադրել մեկը մյուսին, քանի որ հասարակության քաղաքական կեցության ինքնակազմակերպման որոշակի մակարդակում պայմաններ են ստեղծվում սոցիալական, իրավական պետության ձևավորման համար: Բնականաբար, հասարակության կառավարումն ու ինքնակառավարումը գոյություն ունի պետության և քաղաքացիական հասարակության համակարգի շնորհիվ, որովհետև վերջիններիս գործառնությամբ է ձևավորվում նաև «ժամանակակից ներկայացուցչական պետությունը»:
Ըստ Օ. Շկարատանի և Ռ. Ռադաևի «պետության և քաղաքացիական հասարակության փոխհարաբերության բնույթն արտահայտում է ոչ միայն անձի իրավական, սոցիալական պաշտպանվածությունը տվյալ հասարակության մեջ, այլև` քաղաքացիական հասարակության զարգացվածության աստիճանը, նրա դեմոկրատական լինելը, բազմաձևությունը…»:
Քաղաքացիական հասարակությունը «դեմոկրատական պետություններում ձևավորվող ու զարգացող մարդկային հանրույթն է, որը հասարակության կենսագործունեության բոլոր ոլորտներում կամավոր ձևավորված ոչ պետական կառույցների (միավորումների, կազմակերպությունների, ասոցիացիաների, միությունների, կենտրոնների, ակումբների, ֆոնդերի) ցանց է և ոչ պետական հարաբերությունների ամբողջություն[4]»:
Նույնիսկ ամբողջատիրական, միապետական ռեժիմների պայմաններում կարող են գոյություն ունենալ քաղաքացիական հասարակության ձևավորման նախադրյալների տարրեր: Սակայն անհրաժեշտ պայմանների բացակայությունը, որոնք ապահովում են պետական իշխանությունից այդ տարրերի ինքնուրույնությունը` ինքնակազմակերպման ու ինքնագործունեության իրավունքը, զրկում են հասարակությանը քաղաքացիական լինելու հնարավորությունից: Այստեղ կարևորվում է այն հանգամանքը, որ յուրաքանչյուր անձ հստակ իմանա, թե ինչ սահամաններում է ինքը պաշտպանված կողմնակի միջամտությունից, և ինչ դեպքերում պետությունը կարող է ազդել իր ծրագրերի իրականացման վրա: Քանի որ, ինչպես ամբողջատիրությունը, այնպես էլ «..միապետությունը … ընդհանրապես անհամատեղելի է քաղաքացիական հասարակության հետ և, հետևաբար, չի կարող լինել քաղաքացիական կառավարման ձև»:[5]
Ինչպես գտնում էին մի շարք հետազոտողներ, քաղաքացիական հասարակության ձևավորման նախադրյալների հիմնահարցը ոչ միայն պետության, այլ ենթադրում է նաև քաղաքական համակարգի մյուս տարրերի դեմոկրատական մեխանիզմների գործառնության ու կայացման հիմնահարցերը: Միաժամանակ քաղաքացիական հասարակության կայացումն ինքնակազմակերպման և ինքնազարգացման ընդունակ ինստիտուտների ձևավորումն է, որը անհրաժեշտ է քաղաքացիների արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքի ապահովան համար: Ժամանակակից պայմաններում հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ընթացող ժողովրդավարական գործընթացներն ստեղծում են որոշակի նախադրյալներ ինքնակառավարման ինստիտուտների զարգացման համար:
Ընդ որում, քաղաքացիական հասարակության ձևավորման նախադրյալների փուլերն ինենց մեջ պարունակում են նաև իրավական, սոցիալական պետության կայացման որոշակի տարրեր: Այստեղ տիղին է ընդգծել Բ. Զամբրովսկու այն միտքը, որի համաձայն` հասարակությունը ձևավորում է ոչ միայն պետության գործունեությունը վերահսկող մեխանիզմներ, այլ նաև «սահմանում է և այն սկզբունքները, որոնց հիման վրա պետությունը կարող է և պարտավոր է գործել»[6]:
Այն ենթադրում է նաև քաղաքական համակարգի ու ռեժիմի, հասարակական հարաբերությունների, ինչպես նաև պետական ապարատի ու սոցիալ- քաղաքական կառույցների բոլոր ենթամակարդակների վերակառուցումն ու դեմոկրատացումը: Պետք է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ երբեմն դեմոկրատական ինստիտուտների ձևավորման գործընթացում պետությունը դեռևս այդ փուլում կայացած քաղաքական ինստիտուտ չէ:
Քաղաքացիական հասարակության ձևավորմնան ու հավասրակշռված գործառնության տեսանկյունից անհրաժեշտ են կայացած պետական ինստիտուտները: Հակառակ դեպքում այս գործընթացները կարող են կործանարար լինել միաժամանակ երկու համակարգերի համար էլ: Յուրաքանչյուր կոնկրետ պատմանական պայմանների առկայության դեպքում քաղաքացիական հասրակությանը բնորոշ են ձևավորման առանձնահատուկ, ինքնատիպ սկզբունքներ ու օրինաչափություններ, որոնք մինչև այժմ մնում են հակասական ու բազնմաբնույթ: Պատահական չէ, որ մասնագիտական գրականության մեջ քաղաքացիական հասրակության ձևավորման նախադրյալների օրինաճափությունները, սոցիալական ակտիվության բոլոր ձևեևը կապակցվում են համընդհանուր կամքի, շահերի արտահայտման և իրականացման մեխանիզմների հետ:
Քաղաքացիական հասարակության կայացմամբ քաղաքացիների միջև ձևավորում են գործունեության ու հարաբերությունների ինքնատիպ բնագավառ, որտեղ միավորում են դրանց կողմից ստեղծված կազակերպությունները, ինստիտուտները, ձևավորման օբյեկտիվ պատճառների, հնարավորությունները, նպատակներն ու գործառնության մեխանիզմները: Քանի որ քաղաքացիական հասարակությունը ձևավորում է այնպիսի յուրահատուկ սոցիալական տարածություն, որտեղ մարդիկ անկախ են ինչպես պետությունից ու քաղաքական համակարգի մյուս տարրերից, այսպես էլ մեկը մյուսից[7]: Պետության և քաղաքացիական հասրակության փոխարաբերությունների գործընթացում կարևորվում են նաև քաղաքացիների, սոցիալական խմբերի կողմից իրականացվող քաղաքական, տնտեսական, իրավական գործունեության սահմաններն ու համընդհանուր վարքագիծը, որոնք որոշակի ուղղվածություն են տալիս հասարակության ամբողջական համակարգին` կազմելով քաղաքական կյանի առանցքը:
Այսպիսով` քաղաքացիական հասրակության և պետության փոխհարաբերության համակարգի նկատմամբ, տարբեր քաղաքագետների կողմից առանձնացվում են տեսականորեն հնարավոր հետևյալ մոտեցումները.
- Սուբստանցիոնալ, այստեղ նրանցից որևէ մեկը հանդես է գալիս առաջնային, որից ածանցվում է մյուսը
- Դուալիստական, այստեղ նրանք հանդես են գալիս երկփեղկված ձևով
- Փոխներթափանցված կամ կոնվերգենցյալ, որտեղ նրանք հանդես են գալիս մեկը մյուսի հետ տարրալուծված տեսքով
- Դիալեկտիկական, այստեղ նրանք փոխպայամանվորում են միմյանց և գտնվում են փոխադարձ կախվածության մեջ:
Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ քաղաքացիական հասարակության ձևավորման նախադրյալների սկզբնական փուլում պետության և քաղաքացիական հասարակության դիալեկտիկական միասնությունն անհրաժեշտություն է: Քանր որ, մի կողմից, քաղաքացիական հասրակության համար պետությունը զարգացման հիմքն է, իսկ մյուս կողմից զարգացած քաղաքացիական հասրակության համար հրատապ են դառնում պետական կեցության գոյության բարձրագույն ձևի` իրավական պետության կայացումը: Համաձայն որի բոլոր քաղաքացիներին երաշխավորվում է քաղաքակիրթ գոյության նվազագույն մակարդակ, որն էլ իր հերթին հասարակության բոլոր անդամների համար ամբողջ լրիվությամբ ապահովում է քաղաքացիական իրավունքները:
Այստեղ էական է այն հանգամանքը, որ հասարակական կառույցների փոփոխությունն առաջացնում է նախ և առաջ քաղաքական ինստիտուտների բովանդակության ու ձևի փոփոխություն: Այսպիսի պայմաններում պետական իշխանության մարմիններն այնպես են հարաբերակցվում հասարակության անդամների հետ, որ յուրաքանչյուր մարդու զբաղեցրած դիրքը հակադրության մեջ չմտնի նրա իրավագիտակցության, նրա մարդկային արժանապատվության զգացողության հետ:
Մի շարք քաղաքագետների կարծիքով երբեմն կարող են տեղի ունենալ էտատիզացիա, որը կարող է հանգեցնել քաղաքցիական հասրակության թուլացման կամ ձևավորման նախադրյալների գործընթացի դանդաղեցման: Նրանց կարծիքով այդ ամենը երբեմն պայմանավորված է պետության սոցիալական գործառնությունների ընդլայնմնամբ, որը մի շարք դեպքերում ամենևին էլ այդպես չէ: Այստեղ հատկանշական է այն համգամանքը, որ ժամանակաից պետության իրավական ու սոցիալական գործառնությունների ընդլայնումը, ինչպես նաև ազդեցության ոլորտների մեծացումը հասարակական կյանքի բոլոր ոլորտների նկատմամբ ինքնանպատակ չէ: Քանի որ, ինչպես բնորոշում են մի շարք պահպանողաններ ու ազատականներ, ձևավորված «ժամանակակից նեկայացուցչական պետությունը» կախված է հենց քաղաքացիական հասարակության զարգացման որոշակի մակարդակից: Բնականաբար, հասարակական ինստիտուտների գործունեության ակտիվացումն ու հասարակական կյանքի դեմոկրատացումն ընդլայնում են ինչպես քաղաքացիական հասրակության համակարգի ինքնակառավարման մեխանիզմների հենքը, այնպես էլ պետական իշխանության սոցիալական գործառույթները: Այս երկու գործընթացների անհամապատասխանությունը հանգեցնում է հասարակական կարգուկանոնի թուլացման: Օրինակ, նախկին ԽՍՀՄ-ում, վերակառուցման գործընթացների որոշակի աստիճանում, երբ հասարակության վստահությունը, իշխանության վարչահրամայական ինստիտուտների նկատռմամբ նվազեց, իսկ Խորհուրդների սոցաիալական գործառույթների ընդլայնման գործընթացը դանդաղեց, ապա ժողողվրդի մեծամասնության գիտակցութան մեջ ժողովրդավարությունը միակողմանիորեն նույնացվել ազատականացման հետ:
Ակնհայտ է, որ պետության սոցիալական գործառույթների ընդլայնումը չպետք է դիտարկել որպես նրա թուլացում: Պետության և քաղաքացիական հասարակության փոխհարաբերության գործընթացում ձևավորվում է մի այնպիսի գործառնական մեխանիզմ, որտեղ ոչ թե քաղաքացիական հասարակության հակասություններն են միջնորդավորվում պետական խնդիրներով, այլ ընդհակառակը, իրենք են միջնորդավորում այդ խնդիրները` անմիջականորեն արտացոլվելով պետության գործառնության և նրա կառույցների վրա` ստեղծելով համապատասխան օրենսդրության անհրաժեշտություն: Պետական իշխանության մարմինների, նրա կառույցների կողմից իրականացնող քաղաքականությունը հնարարվորություն է տալիս ի հայտ բերել այն հիմնական խնդիրները, որոնց հիաման վրա որոշվում են պետական ինստիտուտների գործունեության ուղղությունները:
Գլոբալիզացիայի արդի պայմաններում պետական ու ոչ պետական ինստիտուտների գործունեության միասնական համակարգում տեղի է ունենում անցում «պետություն-կենտրոն» մոդելից դեպի «հասարակություն-կենտրոն» մոդելին, որտեղ իշխանությունը գործում է ոչ միայն վերևից ներքև, այլև ներքևից վերև: Այստեղ տեղին է ընդգծել Ի. Լևինի այն միտքը, որ մի կողմից «պետությունը ոչ միայն կոնսոլիդացնում, այլև ընդլայնում է իր նվաճումները քաղաքացիական հասարակությա տարածքում: Իսկ մյուս կողմից քաղաքացիական հասարակությունն ակտիվորեն ներխուժում է պետության սահմանների մեջ` պարտադրելով նրան լիովին նոր արժեքների ու նորմերի ինստիտուցիոնալիզացիա»: Այսինքն` հիմնակակն խնդիրը պետության ու քաղաքացիական հասարակության փոխհարաբերության քանակական և որակական տեսանկյունների, ինչպես նաև, այսպես կոչված կոնվերգեցիայի ու կառավարման մեխանիզմների կատարելագործման մեջ է: սակայն պետք է նշել, որ հասարակական ինստիտուտների ձևավորումը դեռևս բավարար չէ ինքնակառավարման մեխանիզմների զարգացման ու քաղաքացիական հասարակության ձևավորման նախադրյալների համար: Դրա ձևավորումն ավելի բարդ պրոցես է: Եթե պետության գործառույթների դերը հասարակական հարաբերությունների քաղաքական կայունության ամրապնդումն ու սահմանադրորեն ապահովումն է, ապա քաղաքացիական հասարակությանը` սոցիալական արդարության, պատասխանատվության ու քաղաքացիների իրավունքների համակարգի իրականացման երաշխիքն է:
Վերջին շրջանում (2008-2012թթ.) ուսումնասիրվող բնագավառում բավականին մեծ փոփոխություններ են արձանագրվել հայաստանյան իրականության մեջ: Փորձեր են արվում սերտացնելու կապը պոտության և քաղաքացիական հասրակաության միջև, այդ գործի առաջամարտիկը հանդես եկավ Հանրային խորհուրդը:
«Հանրային խորհուրդը ստեղծվեց 2008 թվականի հուլիսի 12-ին: 2009 թվականի մարտի 11-ին հաստատվեց Հանրային Խորհրդի կանոնադրությունը և առաջին 12 անդամների կազմը: Այնուհետև ձևավորվեցին 12 ոլորտային հանձնաժողովները (հանձնաժողովներում ընդգրկված անդամների թիվը` 1940), ընտրվեցին հանձնաժողովների նախագահներ: 2009 թվականի մայիսի 29-ին ՀՀ Հանրային խորհուրդը ստացավ իր վերջնական տեսքը, ինչը ամրագրվեց ՀՀ Նախագահի հրամանագրով: Հանրային Խորհրդի շրջանակներում սկսեցին գործել 66 ենթահանձնաժողովներ, որոշակի հարցեր քննարկելու համար` աշխատանքային խմբեր:
Հանրային Խորհուրդը ունի խորհրդատվական մարմնի կարգավիճակ: Այն ստեղծվեց ի նպաստ երկրի ներքաղաքական համերաշխության և քաղաքացիական հասարակության ձևավորմանը` հաշվի առնելով ժողովրդի տարբեր շերտերի ցանկությունները:
Կարևորելով Հանրային Խորհրդի դերը երկրի հանրային կյանքում` կատարվեցին փոփոխություններ ՀՀ Ազգային ժողովի և կառավարության կանոնակարգերում` հնարավորություն տալով Հանրային խորհրդին մասնակցել այդ մարմինների աշխատանքներին եւ ներկայացնել իր դիրքորոշումը»[8]:
«Հանրային խորհրդի նպատակներն են`
- ՀՀ քաղաքացիների, հասարակական միավորումների շահերի ներկայացումը պետական քաղաքականության մշակման և իրականացման գործում,
- պետական և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ծառացած խնդիրների վերհանումը, քննարկումը, առաջարկությունների ներկայացումը թե պետական մարմիններին և թե հասարակությանը,
- քաղաքացիական հասարակության կայացմանը նպաստող ավանդույթների ձևավորումը,
- ՀՀ քաղաքացիների, հասարակական միավորումների օրինական շահերի, իրավունքների ու ազատությունների պաշտպանությանն ուղղված քաղաքացիական նախաձեռնությունների իրականացման աջակցումը:
ՀՀ Հանրայի խորհուրդը իրավասու է իրականացնել ՀՀ օրենքների և այլ նորմատիվ ակտերի փորձաքննություններ, հանրային հնչեղություն ունեցող խնդիրների, օրենքների և որոշումների վերաբերյալ անցկացնել խորհրդակցություններ և լսումներ` ներգավելով քաղաքացիներին, հասարակական միավորումների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:
Լինելով ապաքաղաքանացված մարմին` Հանրային խորհուրդը հիմնվում է ՀՀ քաղաքացիների, հասարակական միավորումների, սփյուռքի ներկայացուցիչների կամավոր մասնակցության սկզբունքի վրա»[9]:
Վերջին շրջանում հայկական իրականության մեջ երրորդ հատվածի զարգացման համար մեծ հենք դարձավ ինտերնետը, որը ծառայութմ է որպես վիրտուալ հարթակ տարաբնութ հասարակական կարևորություն ունեցող խնդիրների լուծման համար: Այսօր գրեթե բոլոր քիչ թե շատ հայտնի հասարակական կազմակերպությունները ունեն իրենց կայքերը, փորձում են քարոզել իրենց գործունեությունը սոիալական ցանցերի միջոցով, պետական գործիչներն ևս ունեն իրենց անձնական կայքերը, ինչպես նաև բոլոր պետական գերատեսչություները: Հայաստանում ներդրվում է էլեկտրոնային կառավարման համակարգ[10]: Փաստացիորեն պետություն-քաղաքացիական հասարակությունը կապը դառնում է ոչ միջնորդավորված և ինտերակտիվ, սա ժողովրդվարության համար ռեալ հենասյուն է:
[1] http://msk.treko.ru/show_dict_89
[2] Տես` Арато А. Концепция гражданского общества: восхождение, упадок и воссоздание и направления для дальнейших исследований. В жур.,, Полис,,, М.: 1995 N 5, с.50-51
[3] Տես` Песчанский В. Профсоюзы в гражданском обществе: опыт Запада. В жур.,, МЭ и МО,,,М.: 1994, N 1, с.101
[4]Տես` Политология ( под. ред.Оганесян А. А. ), м., 1999, с. 59.
[5] Տես` Локк Дж. Соченения. В 3т-х, М., т. 3. с. 312
[6] Տես` Замбровски Б.Я Квопросу о формировании гражданского общества и правового государства. В. Журн. “ Социально-полит. науки”, М., 1991, N 6, с.32:
[7] Տես` Гаджиев К. С. Гражданское общество и прововое государство, с. 7.
[8] Տե՛ս Հանրային խորհրդի պաշտոնական կայքը http://www.publiccouncil.am/hy/history/
[9] http://www.publiccouncil.am/hy/purpose/
[10] https://www.e-gov.am/