Ռուսաստանի տեխնոլոգիական հետամնացությունն ու դանդաղ վերաինդուստրալացումը. Le Figaro
Ներկայացնում ենք ֆրանսիական «Le Figaro» պարբերականի «Ռուսաստանի դանդաղ վերաինդուստրալացումը» հոդվածը:
2014 թվականի գլխավոր նեոլոգիզմը դարձավ «իմպորտափոխարինում» հասկացությունը: Այն միտված էր ապացուցելու, որ Ռուսաստանն ունակ է առանց արևմտյան տեխնոլոգիաների ակտիվ վերաինդուստրալացվել, միջազգային պատժամիջոցների պայմաններում պահպանել տնտեսության կայունությունը և ամրապնդել ինքնիշխանությունը:
Հուլիսի 15-ին Վլադիմիր Պուտինը շեշտեց ավիաշինության, հրթիռաշինության, դեղագործության և ռադիոէլեկտրոնիկայի ոլորտներում ձեռք բերված հաջողությունները:
Ավտոարտադրությունը ևս բավարարող ցուցանիշներ է արձանագրում. Ռուսաստանում իրացվող ավտոմեքենաների գրեթե 80 տոկոսը երկրի ներսում է արտադրվում (այնտեղ է նաև արտադրվում մեքենաների աքսեսուրաների, պահեստամասերի 65 տոկոսը):
Այնուհանդերձ այս ամենը երկարատև քաղաքականության արդյունք է. խոշոր արտադրողները դեռ 2000-ականներին են Ռուսաստան տեղափոխել իրենց արտադրական հզորությունները:
Բնակչության ծերացման պայմաններում դեղագործական արտադրության պահանջարկն աճում է, ինչը գրավում է խոշոր միջազգային կազմակերպություններին: Վերջիններս տեղայնացնում են արտադրությունը ռուսական ընկերությունների հետ լիցենզավորման համաձայնագրերով, ինչը հնարավորություն է տալիս խուսափել բազմաթիվ պրոտեկցիոնիստական խոչընդոտներից: 2014-ից մինչև 2016 թվականների ընթացքում Ռուսաստանում արտադրվող դեղորայքը մասնաբաժինն աճել է 24-ից մինչև 30 տոկոս:
Ընդհանոuր տրամաբանությամբ իմպորտափոխարինումը նշմարելի է այն ոլորտներում, որտեղ կա մեծ պահանջարկ, աճի ներուժ, իսկ ռիսկերը նվազագույնն են:
Մակրոտնտեսական վերլուծությունների ու կարճաժամկետ կանխատեսումների կենտրոնի ապրիլյան հետազոտության մեջ առաջին անգամ ներկայացվեց վերաինդուստրալացման քաղաքականության թվային տվյալները: Դրանում նշվում է, որ ներմուծումերը, որքան էլ պարադոքսալ է, ավելի մեծ տեմպերով են կրճատվել 2008-2013 թվակններին, այլ ոչ թե վերջին երեք տարում՝ անգամ հաշվի առնելով ռուբլու փոխարժեքի նշանակալի փոփոխություները: Առաջընթաց կարելի է տեսնել տնտեսության այն ոլորտներում, որտեղ նորարարությունների անհրաժեշտությունը նվազագույն է, ինչպես մսամթերքի կամ կաթնամթերքի արտադրությունը: Մեքենաշինության, ավտոմեքենաների արտադրության ոլորտում ավելի շուտ բացասական միտումներ են արձանագրվում:
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԵՏԱՄՆԱՑՈՒԹՅՈՒՆԸ.
Ռուսաստանի գլխավոր խնդիրն է լրացնել տեխնոլոգիական բացթողումները: Կրեմլի տնտեսական քաղաքականության հարցերով խորհրդական տնտեսագետ Յակով Միրկինը նշում է, որ «մեր գլխավոր նպատակն է պահպանել ներկա մակարդակը, քանի որ տեխնոլոգիական տարբերությունը շարունակում է աճել»:
Այդ ամենը պարզ երևաց հուլիսի սկզբներին, երբ միջազգային պատժամիջոցների խախտմամբ դեպի Ղրիմ մատակարվեց «Siemens» ընկերության գազային տուրբինները: Պարզ դարձավ, որ ռուսական արդյունաբերությունն ունակ չէ մեծ հզորության տուրբիններ արտադրել, որի կարիքն ուներ թերակղզին երեք տարի շարունակ:
Տնտեսագետ Վլադիմիր Սալնիկովի կարծիքով՝ «մեր մասնագիտացումն է բնական ռեսուրսներն ու նախնական վերամշակումը, ինչպես նաև որոշ ամբողջական արտադրանքներ ու պաշտպանական արդյունաբերությունը: Այդ մասնագիտացումն արագ փոխարինել հնարավոր չէ»: «Այլ ոլորտներին ավելի շատ է հարկավոր արտադրողականության աճ», — գտնում է նա:
Ամենացավոտ հարցն այն է, որ գիտա-հետազոտական և նախագծային-փորձարարական աշխատանքների ներդրումները չեն համապատասխանում անհրաժեշտ պահանջներին: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության տվյալներով դրանք կազմում են Ռուսաստանի ՀՆԱ-ի 1,13 տոկոսը, ի համեմատություն Ֆրանսիայի, որտեղ 2,29 տոկոսն է: Դրանից բացի, ըստ «Industrial Research Institute»- կազմակերպության տվյալների, վերը նշված ոլորտի ծախսերի չափաբաժինը Ռուսաստանում 2014 թվականի 3 տոկոսից 2016 թվականին իջել է մինչև 2.6 տոկոս: