Եվրամիության տրանսպորտային և էներգետիկ քաղաքականությունը
ԵՄ տրանսպորտայաին քաղաքականության
Տրանսպորտի բնագավառում Եվրամիության անդամության թեկնածու երկրները տրանսպորտի մասին օրենքի զգալի մասի ստեղծաման և իրականացման մարտահարվեր ունեն, վերջինս կազմում է ԵՄ ողջ acquis-ի* շուրջ 10 տոկոսը: ԵՄ acquis-ի այս գլուխը՝ «Տրանսպորտային քաղաքականություն», հիմնված է Եվրահանձնաժողովի համաձայնագրի 70-80 հոդվածների վրա: Տրանսպորտային acquis-ը հիմնականում կազմված է երկրորդային օրենսդրությունից, այն է մի քանի հարյուր կանոնակարգեր, դիրեկտիվներ և որոշումներ: Դրա իրականացումը ոչ միայն պահանջում է օրենսդրության ընդունում, այլև վարչական կարողությունների համապատասխան մակարդակ:
Ճանապարհային տրանսպորտին վերաբերող acquis-ը ներառում է հսկայական սոցիալական, տեխնիկական, ֆիսկալ, անվտանգության և բնապահպանական պահանջներ: Երկաթուղային acquis-ը վերջերս ենթարկվել է զգալի փոփոխությունների, և այս ոլորտի ազատականացումը էլ ավելի կբացի ազգային երկաթուղային շուկաները անդամ երկրների մրցակցային ձեռնարկումների համար: Ավիացիայում արծարծված են շուկայի հասանելիության, անվտանգության և ենթակառուցվածքի հարցերը: Ծովային տրանսպորտի բնագավառում ծովային տրանսպորտի անվտանգության acquis-ի իրականացումը հանդիսանում է ամենամեծ մարտահրավերներից մեկը:
Թեկնածու երկրներում բոլոր հատվածներում տնտեսական կարիք կա ԵՄ կողմից տրամադրված ֆինանսական օժանդակության միջոցով խթանել, զարգացնել և արդիականացնել տրանսպորտային ենթակառուցվածքը: Անդամակցությունից հեռտո թեկնածու երկրների ենթակառուցվածքները կկազմավորեն ընդլայնված տրանսեվրոպական տրանսպորտային ցանցը:
Ճանապարհային տրանսպորտի շուկայի ինտեգրումը տրանսպորտի գլխի ներքո անդամակցության բանակցությունների ամենազգայուն հարցերից մեկն է: ԵՄ-ն առաջարկում էր թույլատրել մուտք գործել ԵՄ-ի ներսում բեռնափոխադրումների շուկա, այն պայմանով, որ թեկնածու երկիրը արդյունավետությամբ կիրականացնի acquis-ը ճանապարհային տրանսպորտի բնագավառում և անհրաժեշտության դեպքում կընդունի ԵՄ դիրքորոշումը իր անցումային ժամանակահատվածի տրամադրման հայցերի նկատմամբ: Այսպիսով բոլոր թեկնածու երկները անդամակցությունից հետո մուտք կգործեն ԵՄ ներսում, անդամ երկրի կամ անդամ երկրից, կամ մեկ կամ ավելի անդամ երկրների տարածքով անցնող ճանապարհային ուղիով ապրանքների փոխադրումների շուկա (ECC 881/92 կանոնակարգ):
Այնուամենայնից գոյություն ունեն հատուկ առանձնահատկություններ անդամակցությունից հետո ազգային կաբոտաժի (ներքին կարճ փոխադրում) շուկայի անմիջական բացման առնչությամբ: Ինտեգրումը հեշտացնելու նպատակով և ԵՄ փորձից ելնելով, առաջարկվել էր միջանկյալ պայմանավորվածություն, որից հետևում էր, որ ոչ ռեզիդենտ բեռնափոխադրողները աստիճանաբար պետք է որոշ դեպքում մուտք գործեն այլ անդամ երկների ազգային տրանսպորտային շուկաներ: (EEC 3118/93 կանոնակարգով):
Առաջարկը հետևյալն է՝ փոխադարձաբար սահմանափակել մուտքը ազգային տրասնպորտային շուկաներ ներկայիս և նորանդամ երկների միջև սկզբանական երկու տարիների ընթացքում այն թենկածու երկների համար, որոնք չեն պահանջել կամ պահանջել են սահմանափակ անցումային ժամանակահատված ճանապարհային տրանսպորտի բնագավառում և երեք տարի տևողությամբ սկզբնական ժամանակահատված այն թեկնածու երկների համար, որոնք ավելի երկար անցումային ժամանակահատված են պահանջել, ինչը հանգեցել է ճանապարհային տրանսպորտի բնագավառի հավելյալ լարվածության:
Ավելին՝ անդամ երկները կարող են տեղելկացնել Հանձնաժողովին անցումային ժամանակահատվածը առավելագույնս երկու տարով երկարացնել մասին: Որոշ դեպքերում այս ժամանակահատվածը կարող է երկարաձգվել ևս մեկ տարի: Ավելին, անդամ երկրները, որոնք չեն երկարաձգել անցումային ժամանակահատվածը, կարող են երաշխիքներ կիրառել մինչև հինգերորդ տարվա ավարտը:
Ծովային տրանսպորտի բնագավառում ոչ մի երկիր անցումային ժամանակահատված չէր պահանջել: Իրավական ներդաշնակեցման և վարչական կառույցների ամրապնդման անհրածեշտությունը ծովային տրանսպորտի բնագավառում, հատկապես թեկնածու երկրների նավատորմի անվտանգության բարձրացման նկատառումներով, հատուկ ուշադրության է արժանացել Ընդհանուր մոտեցումներում:
Երկաթուղային բնագավառում բոլոր երկրներ, որոնց Եմ-ն առաջարկել էր պայմանականորեն եզրափակել տրանսպորտի գլուխը, բացառությամբ Հունգարիայի և Լեհաստանի, պետք է իրականացնեին վերջերս զգալիորեն վերանայված երկաթուղային acquis-ը մինչև աննդամակցություն: Հունգարիան և Լեհաստանը ընդունել են սահմաանփակ անցումային ժամանակահատված շուկա մուտք գործելու համար:
Ավիացիայի բնագավառում Լիտվային և Հունգարիային շնորհվել էր սահմանափակ անցումային ժամանակահատված աղմկոտ օդանավերը աստիճանաբար գործածությունից հանելու համար:
Նշվածով ընդհանրացվում է Եվրամիության տրանսպորտայաին քաղաքականությունը, անդրադառնանք Եվրամիության էներգետիկ քաղաքականությանը:
ԵՄ էներգետիկ քաղաքականությունը
Եվրամիությունը, որպես աշխարհում էներգիայի ամենամեծ ներկրող և երկրորդ ամենամեծ սպառող, էներգիայի միջազգային շուկայի գլխավոր դերակատարն է: Էներգիան կարևոր տնտեսական և աշխարհաքաղաքական գործոն է: ԵՄ-ն այնուամենայնիվ կածված է ներմուծումից իր պաշարների կեսի չափով, նրա կախվածությունը անգամ կարող է հասնել 70 տոկոսի մինչև 2030 թվականը, եթե ոչինչ չձեռնարկվի: Բնական գազի գծով կախվածությունը կարող է հասնել 70 տոկոսի, նավթինը՝ 90 տոկոսի, ածխի գծով՝ անգամ 100 տոկոսի: Հավանական է, որ ընդլայնումը միայն կուժեղացնի այն միտումները, չնայած նրան, որո որոշ թեկնածու երկրներ հանդիսանում են առաջնային էներգիայի արտադրողներ (օրինակ՝ Լեհաստանը ածխի, իսկ Ռումինիան՝ նավթի և գազի):
Իրավիճակը պարտադրում է տարբեր միջոցառումներ ձեռնարկել, որոնց վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովը լայնածավալ քննարկումներ է սկսել 2001 թ. (Կանաչ փաստաթուղթ՝ «Դեպի էներգետիկ պաշարների ապահովության եվրոպական ռազմավարություն»): Էներգետիկ բնագավառի միջոցառումները պետք է նպատակաուղղված լինեն էներգիայի ավելի կայուն հոսքի հաստատմանը՝ հիմնավորապես ամրապնդելով Եվրամիության խաղաղության, կայունության, ապահովության և բարեկեցության ջանքերը: Այս առումով ԵՄ ընդլայնման գործընթացները կարևոր նշանակություն ունեն:
Էներգետիկ բնագավառի acquis-ը էներգետիկայի բնագավառին առնչվող ԵՄ օրենքների, կանոնակարգերի և քաղաքականությունների ամբողջություն է: ԵՄ acquis-ի իրականացումը պահանջում է ոչ միայն համապատասխան օրենսդրություն, այլև լավ գործող հաստատություններ (օրինակ՝ էլեկտրականության և գազի դիրեկտիվներով սահմանված կանոնակարգող մարմին, ատոմային անվտանգության մարմին և այլն):
Էներգետիկայի acquis-ի տեսանկյունից թեկնածու երկներին պետք է.
- Սահմանել էներգետիկայի ընդհանուր քաղաքականությունը, ոլորտի վերակազմավորման ճշգրիտ ժամանակացույցերով,
- Պատրաստվել ներքին էներգետիկ շուկայի (գազի և էլեկտրականության դիրեկտիվներ, վերականգնվող էներգետիկ աղբյուրներից ստացվող էներգիայի մասին դիրեկտիվ),
- Բարելավել էներգետիկ ցանցերը իրականեվրոպական շուկայի ստեղծման նպատակով,
- Նախապտարաստվել ճգնաժամային իրավիճակներին, հատկապես 90 օր հնարավորությամբ նավթային պահեստների կառուցմամբ,
- Լուծել հանքահորերի վերակառումնա հիմնախնդիրները՝ հաշվի առնելով սոցիալական, տարածաշրջանային և բնապահպանական հետևանքները,
- Կրճատել էներգիայի կորուստները և ավելացնել վերականգնվող էներգետիկ աղբյուրներից ստացվող (քամուց, հիդո, արևային և բիոզանգվածից) էներգիայի մասնաբաժինը իրենց էներգետիկ հաշվեկշռում,
- Ապահովել ատոմային էլեկտրակայանների անվտանգությունը, այպես, որ էլեկտրականությունը արտադրվի ատոմային անվնատության բարձր ստանդարտների համաձայն,
- Ապահովել միջուկային թափոնների կառավարման պատասխանատվությունը և պատրաստել Եվրատոմի միջուկային նյութերի երաշխիքների իրականացումը;
Թեկնածու երկրները զգալի առաջընթաց էին արձանագրել նախորդ տարիների ընթացքում, և վերոնշյալ հիմնահարցերը տարբեր չափով էին կիրառելի դրանցից յուրաքանճյուրի նկատմամբ: Այնուամենայնիվ, ավելին է անհրաժեշտ, և դա ակնհայտորեն ավելի շատ ներդորումային ֆինանսավորում կպահանջի: Չնայած ԵՄ-ն կշարունակի աջակցել նախանդմակցային օժանդակությամբ, մեծամասնությունը պետք է ֆինանսավորվի թեկնածուի երկրների կողմից: Մասնավոր ներդրումները կարևոր դեր ունեին այս համատեքստում, որոնց համար անհրաժեշտ է կայուն ներդրումային կլիմա:
Ինչ վերաբերում է միջուկային էներգետիկային, ԵՄ-ն շարունակաբար շեշտել է թեկնածու երկրներում բարձրա աստիճանի ատոմային անվտանգության անհրաժեշտությունը: 2001 թ. հունիսին Եվրոպական Միության խորհւորդը քննարկեց ընդլայնման համատեքստում ատոմային անվտանգության վերաբերյալ զեկույցը: Զեկույցում բոլոր թեկնածու երկրներին առաջարկվում է շարունակել անվանատության բարելավման ազգային ծրագրերը, ներառյալ ծախսված վառելիքի և ռադիոակտիվ թափոնների անվտանգ պահեստավորումը, և հաշվի առնել իրենց գործող ռեակտորների անվտանգությունը:
Բոլոր թեկնածու երկրները պատասխանել են այս առաջարկներին: 2002 թ. սկզբին հատուկ այց կատարվեց թեկնածու երկրների կողմից այդ առաջարկների իրականացման խնդրում արձանագրված առաջընթացը ստուգելու համար: Խորհրդի հովանու ներքո իրականացված այս գործընթացը եզրափակվեց 2002թ. հունիսին հրապարակված Կարգավիճակի մասին զեկույցով: Զեկույցի ընդհանուր եզրակացությունն այն էր, որ բոլոր թեկնածու երկրները ակնհայտորեն պատրաստակամ են իրականացնել առաջարկները:
Ընդհանուր առմամբ էներգետիկայի բնագավառում բանակցությունները կենտրոնանում են, կախված երկրի առանձնահատկություններից, արտակարգ իրավիճակի համար նախատեսված նավթային պահեստների կառուցման, ներքին էներգետիկ շուկայի (գազի և էլեկտրաէներգիայի դիրեկտիվներ) և ատոմային անվտանգության վրա:
* Ֆրանսերեն Acquis արտահայտությունը գործածվում է Եվրոպական Միության օրենքում, որպես ԵՄ օրենսդրության ընդհանուր շրջանակ: