Հայաստանի առևտրաշրջանառության դինամիկան 2000-2014 թվականներին
Երկրի տնտեսական ակտիվության կարևորագույն ցուցիչն արտաքին առևտաշրջանառությունն է՝ ներմուծումներն ու արտահանումները:
Վերջին 15 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունն արձանագրում է առևտրաշրջանառության աճի դրական դինամիկա (բացառությամբ ճգնաժամային 2009 թվականի): Ներկայացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները.
Թվական | Բացարձակ արժեք (մլն դոլար) | Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ (%) |
2014 | 5920.9 | 101 |
2013 | 5864.6 | 104 |
2012 | 5641.4 | 103 |
2011 | 5479.6 | 114.4 |
2010 | 4790.0 | 118.8 |
2009 | 4031.3 | 73.5 |
2008 | 5483.3 | 124.1 |
2007 | 4420.1 | 139.1 |
2006 | 3176.7 | 114.4 |
2005 | 2775.6 | 133.9 |
2004 | 2073.6 | 105.5 |
2003 | 1965.1 | 131.7 |
2002 | 1492.4 | 122.4 |
2001 | 1219.2 | 102.9 |
2000 | 1185.2 | 113.6 |
Պետք է նկատել, որ ՀՀ ԱՎԾ ներկայացված տվյալները չեն համապատասխանում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական ծառայության տվյալներին: Այսպես 2014 թ. ՀՀ արտահանումների ծավալը կազմում է 1,75 մլրդ, իսկ ներմուծումները՝ 4.02 մլրդ (ընդհանուր 5.77 մլրդ, իսկ Հայաստանը ներկայացնում է 150 մլն դոլարով ավելին՝ 5.92 մլրդ):
Եվս մեկ մտահոգության առիթ է բացասական առևտրային հաշվեկշիռը (շուրջ 2.3 անգամ):