Խորհրդարանական, նախագահական և կիսանախագահ հանրապետություններ
Մեր օրերում առավել շատ տարածված կառավարման ձև է հանրապետությունը իր երեք տարատեսակներով` պառլամենական, նախագահական և կիսապառլամենտական (խառը): Այս դասակարգման հիմքում ընկած է օրենսդիր և գործադիր մարմինների միջև հարաբերությունների կառուցվածքը: Ի տարբերություն որոնց` դատական իշխանության գործառույթները անփոփոխ են` այն ապահովում է իրավականորեն ամրագրված քաղաքական կարգը:
Խ Ո Ր Հ Ր Դ Ա Ր Ա Ն Ա Կ Ա Ն Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Պառլամենտական* հանրապետության առաջացումը պայմանավորված չէ ինչ-որ նախապես մշակված իշխանության մոդելի իրականացմամբ, այլ կապված է բրիտանական քաղաքական համակարգի պատմական պրակտիկայով, որը իր ներկայիս տեսքը ստացավ մոտ 17 – 18-րդ դարերի ընթացքում:
Դեռ 1867-ին քաղաքական գործիչներից մեկը «պառլամենտների մայրը» Բրիտանիայի պառլամենտին երեք գործառույթ վերագրեց.
- Արտահայտչական (էքսպրեսիվ) – արտահայտում է բոլոր նշանակալի հարցերի առումով ժողովրդի տրամադրվածություն,
- Կրթական – ժողովրդին սովորեցնում է այն, ինչ դեռ չգիտեն,
- Տեղեկատվական – մարդկանց հնարավորություն տալ լսելու այն, ինչը այլ դեպքում չեն լսի:
Պարզ է, որ պառլամենտական հանրապետություններում պետական իշխանության ղեկավար մարմինը պառլամենտն է: Կառավարությունը ձևավորվում է պառլամենտի հիման վրա և նրա հանդեպ պատասխանատվություն է կրում: Ժամանակակից քաղաքականության մեջ առկա են պառլամենտարիզմի ինստիտուտի կազմակերպման շատ տարբեր ձևեր, դրա հետ մեկտեղ նրանք ունեն որոշակի ընդհանուր` դասական բնութագրիչներ.
- ընտրությունները միաժամանակ որոշում են պառլամենտի և կառավարության կազմի հարցերը, ինչպես նաև կուսակցությունների միությունների (կոլաիցիաների) և պատգամավորական ֆրակցիաների հարցերը,
- պառլամենտն է նշանակում կառավարություն և կարող է հետ կանչել,
- կառավարության գլուխը մտնում է ստորին պալատի կազմի մեջ, որը ընտրվում է համընդհանուր քվեարկությամբ, և լիազորություն ունի ցրելու այն (կառավարությունը),
- բաժանված գործադիր իշխանություն. պետական ներկայացուցչական գործառույթը պատկանում է պետության գլխին (օրինակ` նախագահին), իրական իշխանությունը` վարչապետին (ԳԴՀ-ում կանցլերը և այլն):
- կառավարությունը օրենսդրական նախաձեռնության իրավունք ունի (առանձին դեպքերում` Մեծ Բրիտանիայում, ԳԴՀ-ում, նաև օրինագծերի նկատմամբ վետոյի իրավունք),
- կառավարության անկախությունը պետության գլխից:
Որոշ քաղաքագետներ տարբերակում են պառլամենտարիզմի հետևյալ տիպերը.
- Մոնիստական – կառավարությունը պատասխանատու է միայն ստորին պալատի հանդեպ (Մեծ Բրիտանիա), դրա հետ մեկտեղ նախատեսված է մշակված մեխանիզմ իշխանությունում կուսակցությունների և նրանց կոալիցիաների հերթափոխության համար,
- Դուալիստական (լատ. dualis – երկակի) – հարաբերական հավասարակշռվածություն է առկա իշխանության օրենսդիր և գործադիր մարմինների միջև, քանի որ առկա են որոշումների ընդունման երկու կենտրոններ` պետության գլուխը և ստորին պալատը, որը բարենպաստ ազդեցություն ունի նրանց համաձայնեցման մեջ,
- Ռացիոնալացված – քաղաքական ճգնաժամերից խուսափելու համար պառլամենտական մեխանիզմը կարգավորվում է սահմանադրորեն:
Դրանից բացի` պառլամենտում գործող ընդդիմությունը ունի գործադիր իշխանության մարմինների վրա ազդելու որոշակի միջոցներ:
Ակնհայտ է, որ պառլամենտական հանրապետություններում պետության գլխի դերը մեծ չէ: Թեպետև ֆորմալ կերպով նրա է պատկանում կառավարություն նշանակելու իրավունքը, բայց այն իրականացնում է միայն պառլամենտում քաղաքական ուժերի բաշխվածությունից ելնելով: Պառլամենտը ցրելու իր իրավունքը իրականցնում է կա°մ օրենսդրության հրամայական նորմերին համապատասխան, կա°մ էլ վարչապետի նախաձեռնությամբ: Պետության գլուխը (նախագահը) ընտրվում է որպես կանոն պառլամենտական ճանապարհով, այսինքն պառլամենտի անդամների կամ ընտրիչների կոլեգիայի կողմից, որոնց կեսից ոչ պակասը կազմված են պատգամավորներից (բացառություններ ևս կան` Ավստրիայում նախագահը ընտրվում է համընդհանուր քվեարկությամբ): Պառլամենտական հանրապետության տիպիկ օրինակներ են Իտալիան, ԳԴՀ-ը, Իռլանդիան, Հնդկաստանը և այլն:
Ինչպես նշում է Ժ.Լ. Շաբոն «Քաղաքականության ներածություն» գրքում.
«…Պառլամենտական մոդելի գլխավոր առավելությունն այն է, որ այն հնարավորություն է տալիս համաձայնեցնելու քաղաքականության մեջ հավասարապես անհրաժեշտ երկու գործառույթները` հաջորդականությունը և փոփոխումը: Այս երկու հակասական նպատակների համաձայնեցման տեխնիկական որոշումը իշխանության երկակի գործառույթի մեջ է. օրենսդիր և գործադիր իշխանական ճյուղերի տարաբաժանման հիմքով, որոնք համագործակցում են միմյանց հետ, յուրաքանչյուրը ձևավորում է երկուական մարմին, որոնցից մեկը ապահովում է հաջորդականությունը, մյուսը` փոփոխումը: Հաջորդականության գործառույթը պատկանումն է պետության գլխին և պառլամենտի վերին պալատին… Փոփոխման գործառույթը գործադիր իշխանության համակարգում իրականացնում է կառավարությունը իր քաղաքական պատասխանատվությամբ, որը կարող է լինել պետության գլխի կամ ստորին պալատի առջև (հազվադեպ նաև վերին պալատի առջև) կամ էլ երկու ինստիտուտների հանդեպ միաժամանակ: Դրա համար էլ կառավարության գործունեության ժամկետը ֆիկսված չէ, այն կարող է տարբեր լինել: Սիմետրիկ կերպով ստորին պալատը իրականցնում է օրենսդիր մարմնում նույն փոփոխման գործառույթը, քանի որ հնարավոր է, որ այն ցրվի:
Պառլամենտական հանրապետության տարատեսակ է իշխանության ճյուղերի խառը կառավարման ձևը ի օգուտ օրենսդրականի` այսպես կոչված ասամբլեայի ռեժիմ: Սրա առանձնահատկությունն այն է, որ բարձրագույն իշխանությունը ամբողջությամբ կենտրոնացված է միակ խորհրդի (ժողովի) մեջ, որը ներկայացնում է սուվերեն ժողովրդին: Նման կառավարման ձևի պատմական օրինակներ են. Ֆրանսիայում 1-ին հանրապետության սկիզբը (1793) և 1918 – 1958թթ. (4-րդ հնրապետությունը, բացառությամբ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ երկրի օկուպացման ժամանակահատվածի), Շվեյցարիայի պետականության ժամանակակից մոդելը, քանի որ նրա երկպալատ Դաշնային (Միութենական) ժողովը իրականացնում է երկրում բարձրագույն իշխանությունը, որը սահմանադրորեն սահմանափակված է միայն ժողովրդի և կանտոնների իրավունքներով: Այս տիպի պայմաններում կառավարությանը ընտրում է պառլամենտը նրա անդամ պատգամավորներից, և կարող է հետ կանչվել: Պետության և կառավարության գլուխը նախագահն է:
Պատմական տեսանկյունից որոշ երկրներում (հատկապես Ֆրանսիայում) ընտրված պառլամենտի կամ ասամբլեայի նման տիրապետումը նշանակում էր նրա ամենակարողությունը, այսինքն գործադիր ինստիտուտների նկատմամբ, ներառյալ կառավարությունը, ամբողջական վերահսկում: Նման կառավարման ձևը արտաքնապես թվում էր որպես «ժողովրդի դիկտատուրա», սակայն նրա համար բնութագրական էր մշտական և ուժեղ կոնֆլիկտները բուն պառլամենտի ֆրակցիաների միջև: Վերջինիս պատճառով ասամբեայի ռեժիմի պայմանները բավական անկայուն էին, և անկման վտանգից ելնելով` ամեն անգամ լեգիտիմացման էր հանգեցնում իր հակապատկերին` զինվորական գործչի անձնական իշխանությանը, որի վրա էր դրվում «հանրապետությունը փրկելու» խնդիրը:
Ն Ա Խ Ա Գ Ա Հ Ա Կ Ա Ն Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Նախագահական (պրեզիդենտական)* հանրապետությունում առավել խիստ ձևով տեղի է ունենում իշխանությունների ճյուղերի (կենտրոնների) տարաբաժանումը` նախագահական, պառլամենտական և դատական, որոնցից յուրաքանչյուրը առանձնացված իրականացնում է համապատասխան գործառույթներ: Իշխանությունների հստակ բաժանումը ապահովում է նրանց փոխադարձ հակակշիռը: (Նախագահության պատմական նախատիպը ամրակցված է ԱՄՆ 1787-ի սահմանադրության մեջ: Նախագահական երկրներ են նաև Արգենտինան, Բրազիլիան և այլն):
Նախագահության ժամանակակից ինստիտուտը իշխանությունների բաժանման և նրանց գործառնման սկզբունքների որոշակի տարբերության հետ մեկտեղ ունի մի շարք ընդհանուր բնութագրիչներ, դրանք են.
- սահմանադրորեն սահմանազատված են նախագահի, պառլամենտի, դատարանի լիազորությունները և պարտականությունները,
- գործադիր իշխանությունը ամբողջությամբ պատկանում է նախագահին, ով միաժամանակ պետության և կառավարության գլուխն է,
- նախագահը և պառլամենտը ընտրվում են առանձին – առանձին, ուստի փոխադարձ կախվածության մեջ չեն,
- նախագահը քաղաքականորեն պատասխանատու է ժողովրդի առջև, իսկ կառավարությունը` նախագահի առջև,
- պառլամենտը իրավասու չէ հետ կանչելու կառավարությանը կամ նախագահին (բացառությամբ իմպիչմենտի), բայց նա կրում է օրենսդրական իշխանության ամբողջական լիազորությունները, բյուջետային և վերահսկողական իրավասությունները,
- դասական ձևում (ԱՄՆ) նախագահը իրավունք չունի ցրելու պառլամենտը, նա օրենսդրական նախաձեռնության հնարավորություն չունի, բայց ունի վետոյի իրավունք, որը հաղթահարելի է պառլամնետի երկու երրորդի նախաձեռնությամբ,
- պառլամենտական մանդատները և կառավարական պաշտոնները բացարձակորեն համատեղված են (սակայն ԱՄՆ – ում փոխնախագահը նախագահում է սենատը):
Այդպիսով նախագահը պատասխանատու չէ պառլամենտի առջև և կարող է պաշտոնանկ արվել միայն իմպիչմենտի* միջոցով: Նախագահը ընտրվում է ոչ պառլամենտական ուղղով, այլ կա°մ համընդհանուր քվեարկությամբ, կա°մ էլ ընտրիչների կոլեգիայի կողմից, որը ևս նշանակվում է համընդհանուր քվեարկությամբ (ԱՄՆ): Կառավարությունը իրականացնում է տարբեր գործադիր ֆունկցիաներ (նախագահի հովանու ներքո), նաև ծառայում է որպես խորհրդակցական և աջակցող մարմին:
Հայտնի ամերիկյան` զսպումների և հակակշիռների համակարգը լրացնում է իշխանությունների բաժանումը և հնարավորություն է տալիս նրա մեխանիզմներին գործել որպես մեկ ընդհանուր: Այդ համակարգը ներառումը է. օրենքների վերաբերյալ նախագահի հետաձգող վետոյի իրավունքը, պառլամենտի իմպիչմենտի կիրառման իրավունքը, այն սկզբունքը, որի համաձայն դատավորները պետք է ղեկավարվեն իրենց գործունեության մեջ այն ակտերով, որոնք հրապարակվում են պառլամենտի կողմից, բայց իրավունք ունեն ստուգելու դրանց համապատասխանությունը սահմանադրությանը և այլն:
Կ Ի Ս Ա Ն Ա Խ Ա Գ Ա Հ Ա Կ Ա Ն Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Կիսանախագահական կամ խառը կառավարման ձևը (կոչվում է նաև պրեզիդենտիալիզմ) միավորում է պառլամենտական և նախագահական հանրապետությունների առանձին բնութագրիչները, սակայն դրանց ընդհանրացումը նոր որակ է ստեղծում: Այստեղ նախագահի դերը առավել մեծ է: Նման կառավարման ձև ունեցող երկրներից են Ֆրանսիան, Պորտուգալիան, Ֆինլանդիան, Շրի Լանկան, Ղազախստանը, ՀՀ-ը, Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի և այլ տարածաշրջանների մի շարք երկրներ:
Պրեզիդենտիալիզմին բնութագրական են.
- պետության գլուխը` նախագահը, ընտրվում է համընդհանուր ընտրությունների միջոցով,
- նախագահը նշանակում է կառավարությանը` հիմնվելով պառլամենտական մեծամասնության վրա, և վարչապետին, ով քաղաքականապես պատասխանատու է նրա առջև,
- կառավարությունը ոչ միայն նախագահից է կախված, այլև պատասխանատու է պառլամենտի առջև և կարող է փոխարինվել անվստահության քվեի դեպքում,
- նախագահի, վարչապետի և պառլամենտի մեծամասնության կուսակցական պատկանելությունը պարտադիր չէ, որ համընկնի (այդպես հաճախ եղել է ժամանակակից Ֆրանսիայում),
- նախագահը իրավունք ունի ցրելու պառլամենտը (առավելապես ստորին պալատը) և նշանակելու նոր ընտրություններ,
- պետության գլուխը պառլամենտի օրինագծերի վրա հետաձգող վետոյի իրավունք ունի և կարող է նաև հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ,
- նախագահը և պառլամենը որպես կանոն գործունեության տարբեր ժամկետներ ունեն (օրինակ` Ֆրանսիայում նախագահը` 5 (նախկինում` 7) պաշտոնավարման ժամկետ ունի, իսկ պառլամենտական մանդատը 4 տարի է տևում):
Վարչապետին և այլ նախարարներին նախագահի կողմից նշանակելու և պաշտոնանկ անելու գործընթացը ֆորմալ բնույթ չունի: Որոշակի դեպքերում նախագահը նախագահում է կառավարության նիստը, որի որոշումները հաստատում է: Եթե հաշվի առնենք, որ, օրինակ Ֆրանսիայում, պառլամենտը կարող է օրենքներ ընդունել միայն սահմանադրությամբ խիստ նշանակված ոլորտներում, իսկ մնացած ամեն ինչ կարգավորվում է կառավարության ակտերով, ապա նշանակում է, որ այդ երկրում նախագահը ավելի բարձր է:
Ժամանակակից քաղաքական աշխարհում առկա են նաև նախագահական հանրապետությունների ուրիշ, յուրահատուկ տարատեսակներ` կոլեգիալ պետության գլխի ինստիտուտով, կապիտան – ռեգենտության (խնամակալություն) ինստիտուտով, գերնախագահական (սուպերնախագահական) և այլն:
Մի շարք երկրներում առկա են կոլեգիալ, ոչ թե անհատական պետության գլխի ինստիտուտ: Օրինակ` Շվեյցարիայում պետության և կառավարության գլխի լիազորությունները իրականացնում է կոլեգիալ մարմինը` Ֆեդերալ (Միութենական) խորհուրդը, որը ընտրվում է պառլամենտի կողմից, որի կազմի մեջ են 7 անդամներ` հարաբերականորեն լայն կոալիցիոն հիմքով: Խորհուրդը նախագահում է նախագահը, ով ընտրվում է 1 տարի ժամկետով հաջորդաբար անդամների կազմից և իրականացնում է զուտ ներկայացուցչական գործառույթ: Պառլամենտական պատասխանատվության սկզբունքը այս երկրում բացակայում է: Այսինքն կառավարման ձևը Շվեյցարիայում կրում է նախագահական հանրապետության գծեր, բացառությամբ, որ պետության գլուխը մեկ մարդ չէ: Կոլեգիալ պետական գլխի ինստիտուտ գործում է նաև Գվինեա – Բիսաու երկրում:
Սան Մարինոյում (պետության առաջացման տարեթիվ ընդունված է 301 թիվը) պետության և կառավարության գլխի պարտականությունները իրականացնում են կապիտան – ռեգենտները, որոնք ընտրվում են պառլամենտի կողմից 6 ամիս ժամանակահատվածով: Օրենքով նրանք բոլոր հարցերը պետք է լուծեն միաձայն: Ֆորմալ կերպով Սան Մարինոյում կապիտան – ռեգենտները պատասխանատու չեն պառլամենտի առջև, սակայն նրանց պաշտոնավարման կարճ ժամանակահատվածը պառլամենտին հնարավորություն է տալիս վերահսկելու այս ղեկավարողների գործունեությունը:
Մի շարք աֆրիկյան երկրներում պետական համակարգի գլխավոր գործող անձը նույնպես նախագահն է: Այստեղ ներկայացուցչական և դատական ինստիտուտների դերը մեծ չեն, գործնականորեն իշխանության գրեթե բոլոր իրավասությունները կենտրոնացված են պետության գլխի ձեռքում: Որոշ աֆրիկյան պետություններ ղեկավարում են ցմահ նախագահներ (այդ թվում ռազմական հեղաշրջմամբ իշխանության եկած անձինք), իսկ մյուսներում ինքնըստինքյան նախագահ է դառնում կառավարող և որպես կանոն միակ լեգալ կուսակցության ղեկավարը: Մի շարք երկրներում, ուր նախագահներին ֆորմալ կերպով ժամանակ առ ժամանակ ընտրվում են պառլամենտական կամ համընդհանուր քվերակության միջոցով, գործնականում իրենց հաղթանակը կանխորոշված է, քանի որ ընդդիմությանը, եթե իհարկե գոյություն ունի, բարձրագույն իշխանությունը ուժով ճզմում են, չեն թուլատրում մասնակցելու ընտրություններին, ողջ մամուլը և պրոպագանդային ապարատը նախագահի և նրա շուրջ համախմբված նեղ քաղաքական խմբավորման վերահսկողության տակ է գտնվում: Տեղի քաղաքական մշակույթի առանձնահատկությունից ելնելով` բնակչությունը ընտրությունները ընդունում է որպես ինչ-որ արարողակարգ, ուր բոլոր դերերը նախապես գրված են: Կառավարման ձևով նման պետությունները հաճախ անվանում են գերնախագահական:
* Հանրապետություն (ռեսպուբլիկա – լատ. res publica – տառացիորեն հասարակական գործ, պետություն) – կառավարման ձև, որի ժամանակ բարձրագույն իշխանությունը պատկանում է ընտրովի ներկայացուցչական մարմնին, պետության գլուխը ևս ընտրվում է քաղաքացիների կամ հատուկ կոլեգիայի կողմից:
* Վետո (լատ. veto – արգելում եմ) – պետության գլխի (միապետ կամ նախագահ) հրաժարվելը ստորագրելու և գործողության մեջ գցելու պառլամենտի կողմից ընդունած օրինագիծը: Բացարձակ վետոն նշանակում է օրինաչափության վերջնական մերժում, հետաձգվող (կախված կամ սուսպենզիոն) վետոն ենթադրում է պառլամենտական օրինաչափությունը հաստատման հանձնելու կրկնումը (դրա լրացուցիչ մշակմամբ կամ առանց դրա), որը օրենքի է դառնում անկախ պետության գլխի հակազդեցության:
* Պառլամենտ (անգլ. parliament ֆր. parler – «խոսել» բառից) – պետության բարձրագույն ներկայացուցչական և օրենսդրական մարմին, որը ձևավորվում է ամբողջությամբ կամ մասամբ ընտրությունների միջոցով: Առաջին անգամ ձևավորվել է Անգլիայում 13-րդ դարում որպես դասային ներկայացուցչության մարմին: Տարբեր երկրներում տարբեր անվանումներ ունի. Մեծ Բրիտանիայում` պառլամենտ, Շվեդիայում` ռիկսդագ, ՌԴ-ում` Դաշնային ժողով, ՀՀ-ում` Ազգային ժողով և այլն: Որպես կանոն կազմված է երկու պալատներից` վերին (սենատ) և ստորին (պատգամավորների և համայնքների պալատ):
* Պրեզիդենտ (լատ. praesideo, praesidere – նախագահել, ինչ-որ բան հսկել (հետևել), տնօրինել) – հանրապետությունների մեծամասնության մեջ ընտրվող պետության գլուխ:
* Իմպիչմենտ (անգլ. impeachment) – պետության բարձրագույն պաշտոնատար անձանց կողմից օրենքների խախտման համար պատասխանատվության կանչելու և գործի դատական քննության ենթարկելու հատուկ կարգ: Պատասխանատվության կանչելու իրավունքը պատկանում է ստորին պալատին, իսկ գործի վարույթը` վերին պալատին: Կիրառվում է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ճապոնիայում և այլուր: