Ֆրանսիան առաջին անգամ գազ է մատակարարել Գերմանիային Ռուսաստանի էներգետիկ ճգնաժամի պայմաններում
Ֆրանսիան առաջին անգամ գազ է մատակարարել Գերմանիա՝ «եվրոպական համերաշխության» շրջանակում ՝ էներգետիկ ճնշումների աճի պայմաններում։ Գազը, որը մատակարարվում է խողովակաշարով, հանդիսանում է երկրների միջև կնքված գործարքի մի մասը՝ նվազեցնելու էներգակիրների պակասուրդը այն բանից հետո, երբ Ռուսաստանը փակեց ծորակները դեպի Եվրոպա: Թեև նոր հոսքը Գերմանիայի ամենօրյա կարիքների 2%-ից քիչ է, այն ողջունելի է, քանի որ Բեռլինը պայքարում է իր էներգետիկան դիվերսիֆիկացնելու համար: Գրում է BBC-ին։
Ռուսաստանը մեղադրվում է գազի մատակարարումները որպես զենք օգտագործելու մեջ Արևմուտքի դեմ՝ Ուկրաինա ներխուժումից հետո ։ Ֆրանսիական ցանցային օպերատորը՝ GRTgaz-ը, հայտնել է, որ սկզբում մատակարարելու է օրական 31 գիգավատ ժամ ՝ ֆրանսիական սահմանամերձ շրջաններից մեկի մոտ գտնվող խողովակաշարով: Գազի նոր հոսքի օրական առավելագույն հզորությունը 100 գիգավատ ժամ է, նշված է հաղորդագրության մեջ։
Նախորդ ամիս, էներգետիկ համերաշխության համաձայնագրով, Գերմանիան պարտավորվեց անհրաժեշտության դեպքում լրացուցիչ էլեկտրաէներգիա տրամադրել Ֆրանսիային, իսկ Ֆրանսիան համաձայնեց օգնել Գերմանիային գազի մատակարարման հարցում:
«Եթե մենք այս պահին չունենայինք եվրոպական համերաշխություն և ինտեգրված, միասնական շուկա, մենք լուրջ խնդիրներ կունենայինք»,- չորեքշաբթի ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Ֆրանսիան ավելի քիչ է տուժում Ռուսաստանի կողմից գազի ծորակների փակումից, քանի որ էներգետիկ կարիքների մեծ մասը բավարարվում է Նորվեգիայի կողմից և հեղուկ բնական գազի մատակարարմամբ:
Փետրվարին Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա հանգեցրեց գազի գնի բարձրացման, և ԵՄ բաժանորդները բախվում են ռեկորդային սակագների այս ձմռանը:
Մինչ այդ Գերմանիան իր գազի 55%-ով հենվում էր Ռուսաստանի վրա։ Այն նվազեցրել է մինչև 35% և ցանկանում է ի վերջո ներմուծումը հասցնել զրոյի:
Գերմանիան ավելացնում է նաև ածխի օգտագործումը և երկարացնում է էլեկտրակայանների կյանքը, որոնք փակվել էին՝ պայմանավորված շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությամբ։
Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ չի ափսոսում, որ իր կառավարության 16 տարիների ընթացքում հույսը դրել է Ռուսաստանի վրա՝ որպես գազի խոշոր մատակարարի։ Գերմանիայի կառավարությունը հույս ունի նվազեցնել գազի օգտագործումը 2%-ով ՝ սահմանափակելով հանրային շենքերում լուսավորության և ջեռուցման օգտագործումը այս ձմռանը ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի ասել է, որ գազի ծորակները դեռևս կարող են բացվել դեպի Եվրոպա, և որ «գնդակը, ինչպես ասում են, այժմ Եվրամիության դաշտում է»։
«Մենք ոչ մեկին ոչ մի բանով չենք սահմանափակում»,-ասել է նա՝ հավելելով, որ Մոսկվան պատրաստ է լրացուցիչ ծավալներով գազ մատակարարել աշուն-ձմեռ ժամանակահատվածում։
Սակայն, չնայած պարոն Պուտինի խոսքերին, գազի մատակարարման վերականգնումը Եվրոպա քիչ հավանական է թվում:
«Հյուսիսային հոսք 1»-ը` Ռուսաստանի ամենամեծ գազատարը դեպի Եվրոպա, օգոստոսին անորոշ ժամանակով փակվեց տեխնիկական պատճառներով, իսկ սեպտեմբերին մի շարք արտահոսքեր հայտնաբերվեցին:
«Հյուսիսային հոսք 2» նախագծին, որը պետք է գործարկվեր այս տարի, մերժվեց շահագործման լիցենզիա տրամադրել Գերմանիան ներխուժման պատճառով: Այս խողովակաշարում էլ են արտահոսքեր հայտնաբերվել։