Եվրոպայում էլեկտրաէներգիայի գները ռեկորդ են սահմանել՝ գազի գնի բարձրացման ֆոնին
Եվրոպայում էլեկտրաէներգիայի հիմնային արժեքը առաջին անգամ գերազանցել է 500 եվրոն, հայտնում է BLOOMBERG-ը։ Սա մեծ վնաս է հասցրել տնային տնտեսություններին, ձեռնարկություններին, և, ինչպես երևում է, ամենավատ էներգետիկ ճգնաժամը, տասնամյակների ընթացքում, կշարունակվի հաջորդ տարի:
Գերմանիայում էլեկտրաէներգիայի արժեքը Եվրոպական էներգետիկ բորսայում հաջորդ տարվա համար աճել է 6,4%-ով՝ հասնելով 508 եվրոյի մեկ մեգավատ ժամի դիմաց։ Այսպիսով, նախորդ տարվա համեմատ աճը կազմել է մոտավորապես 500%՝ հիմնականում ռուսական գազի մատակարարումների կրճատման պատճառով։
Էներգետիկայի թանկացման պայմաններում ամբողջ արդյունաբերությունը ( ապակուց մինչև մետաղաձուլություն ) դժվարությունների է հանդիպում։ Խոշոր ընկերություններից վերջինը, որը հայտարարեց կրճատումների մասին, Nyrstar NV-ն էր։ Երեքշաբթի ընկերությունը հայտարարեց այն մասին, որ փակում է Բուդել ցինկի գործարանը ( ամենախոշորներից Եվրոպայում ) Նիդերլանդներում: «Որքան երկար գնա գնաճը, այնքան այն ավելի մեծ ազդեցություն կունենա տնտեսության վրա», — ասում է Oxford Economics խորհրդատվական ընկերության ավագ տնտեսագետ Դանիել Կրալը: «Աճի մասշտաբները և ճգնաժամի մասշտաբները նմանը չունեն են վերջին մի քանի տասնամյակների ընթացքում»:
Եվրոպայում գտնվող երկրներն արդեն պատրաստվում են այս ձմռանը էլեկտրաէներգիայի անջատումներին, իսկ որոշները նույնիսկ մտածում են արդյունաբերության մատակարարումների որոշակի չափավորման մասին՝ հիմնական պահանջարկը բավարարելու համար:
Էլեկտրաէներգիան սովորաբար էժան է ամբողջ ամռան ընթացքում, սակայն այս տարի իրավիճակը այլ է. մատակարարման խնդիրներն ու մեծ պահանջարկը հանգեցրել են գների բարձրացման։
Ֆրանսիական ատոմակայանների արտադրությունը, որը հանդիսանում է ողջ տարածաշրջանի էներգետիկ համակարգի երկարամյա հիմքը, այս տարի կլինի ամենացածրը վերջին տասնամյակների ընթացքում: Արդյունքում՝ Ֆրանսիան ստիպված է էլեկտրաէներգիա ներկրել, իսկ հարևան երկրները հույսը դնում են գազով աշխատող էլեկտրակայանների վրա։ Միևնույն ժամանակ, երաշտը և աննախադեպ շոգը ամբողջ Եվրոպայում չորացրել են գետերն ու ջրամբարները, որոնք վճռորոշ նշանակություն ունեն մի շարք երկրների հիդրոէլեկտրակայանների համար։ Այսպիսով, մայրցամաքը կորցրեց հանածո վառելիքի ևս մեկ այլընտրանք: Քամու էներգիայի արտադրությունը նույնպես ցածր է սեզոնային նորմերից, ինչը հանգեցնում է կարճաժամկետ էներգիայի աճի:
Երկարատև երաշտը չորացրել է Հռենոսը՝ վառելիքի, այդ թվում՝ ածուխի փոխադրման առանցքային զարկերակը, և ջրի մակարդակն այժմ այնքան ցածր է, որ գետը մի շարք նավակների համար անանցանելի դառնալու վտանգի տակ է։ Ավտոմոբիլային և երկաթուղային այլընտրանքային երթուղիները շատ ավելի թանկ են։
«Մենք արդեն տեսնում ենք արդյունաբերական պահանջարկի փլուզում, բայց գազի գները շարունակում են աճել», — ասում է BloombergNEF հետազոտական ընկերության վերլուծաբան Կեսավարտինի Սավարիմուտուն: Եվ քանի որ Գերմանիան այս շաբաթ որոշել է բարձրացնել սակագները, տնային տնտեսությունները նույնպես տուժելու են»: