Հայաստանյան տրանսֆերտների ընդհանուր ցուցանիշները 2004-2017 թթ.
Ներկայացնում ենք ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից Հայաստանի բանկերի միջոցով արտասահմանից ստացված և արտերկիր փոխանցված բոլոր միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը, ներառված է նաև առանց բանկային հաշվի բացման դրամական փոխանցումները:
2004-2016 թվականներին դեպի Հայաստան տարեկան միջինում փոխանցվել է 1 մլրդ 690 մլն դոլար, այդ թվում Ռուսաստանից՝ միջինում 1 մլրդ 124 մլն դոլար, ԱՄՆ—ից՝ միջինում 158 մլն դոլար: Իսկ Հայաստանից փոխանցվող գումարը միջինում կազմել է 810 մլն դոլար, այդ թվում դեպի Ռուսաստան՝ 201 մլն դոլար և ԱՄՆ՝ 115 մլն դոլար:
Դեպի Հայաստան ամենամեծ թվով դրամական փոխանցումները եղել են 2012-2014 թվականներին և նախաճգնաժամային 2008 թվականին՝ գերազանցելով տարեկան 2 մլրդ դոլարը (Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 20 տոկոսի չափով):
2004-2016 թվականներին ընդհանուր առմամբ Հայաստան է փոխանցվել գրեթե 22 մլրդ դոլար, որի երկու երրորդը (66,5 տոկոսը) միայն Ռուսաստանից (14,6 մլրդ դոլար): Վերջին երկու տարում արևմտյան պատժամիջոցների հետևանքում Ռուսաստանից Հայաստան փոխանցումները զգալիորեն կրճատվել են («Առևտրային պատերազմ». Հայաստանի տնտեսությանը վերահաս հարվածի անխուսափելիությունը):
2017 թվականի առաջին կեսին արձանագրվել է տրանսֆերտների որոշակի աճ, վեց ամսում Հայաստան է փոխանցվել 725 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում փոխանցվել էր ընդամենը 622 մլն դոլար: Աճել են նաև Ռուսաստանից կատարվող փոխանցումները, եթե 2016 թվականի առաջին կեսին Հայաստան էր փոխանցել 354 մլն դոլար, ապա այս տարի՝ 409 մլն դոլար:
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով դրամական փոխանցումների ընդհանուր պատկերը հետևյալն է (հազար դոլար).
2011 թ. | 2012 թ. | 2013 թ. | 2014 թ. | 2015 թ. | 2016 թ. | 2017 թ. հունվար — հունիս |
|
Ներհոսք | 1 960 033 | 2 234 124 | 2 302 336 | 2 123 615 | 1 631 659 | 1 532 883 | 724 760 |
ՌԴ | 1 364 892 | 1 643 995 | 1 727 946 | 1 554 852 | 1 008 635 | 896 916 | 408 621 |
ԱՄՆ | 138 384 | 127 681 | 152 745 | 155 685 | 177 797 | 176 569 | 83 549 |
Արտահոսք | 823 547 | 856 519 | 852 151 | 902 819 | 760 992 | 816 982 | 442 487 |
ՌԴ | 186 441 | 250 883 | 235 156 | 252 788 | 286 327 | 333 400 | 178 587 |
ԱՄՆ | 145 332 | 114 943 | 134 063 | 150 549 | 99 694 | 83 862 | 74 583 |
2004 թ. | 2005 թ. | 2006 թ. | 2007 թ. | 2008 թ. | 2009 թ. | 2010թ. | |
Ներհոսք | 760 700 | 965 287 | 1 237 597 | 1 742 205 | 2 270 615 | 1 575 678 | 1 627 056 |
ՌԴ | 435 864 | 575 927 | 766 137 | 1 114 965 | 1 461 825 | 949 974 | 1 114 114 |
ԱՄՆ | 126 341 | 186 078 | 217 743 | 191 764 | 168 645 | 115 233 | 124 426 |
Արտահոսք | 494 482 | 613 226 | 784 475 | 1 010 689 | 1 124 466 | 752 370 | 731 555 |
ՌԴ | 84 106 | 114 410 | 167 281 | 175 944 | 164 538 | 190 074 | 172 036 |
ԱՄՆ | 76 501 | 100 951 | 78 831 | 97 921 | 186 790 | 113 509 | 108 425 |