Հինգերորդ սերնդի ամերիկյան և ռուսական կործանիչների համեմատություն (ինֆոգրաֆիկ)
Հինգերորդ սերնդի կործանիչների ստեղծման առաջին մտքերն ու գծագրերն առաջ եկան դեռ 1970-ականներին ԱՄՆ-ում և ԽՍՀՄ-ում, երբ չորրորդ սերնդի ինքնաթիռները նոր էին շահագործման հանձնվում: Այսօր արդեն ոչ միայն ԱՄՆ-ը ու Ռուսաստանը, այլև շատ այլ երկրներ ունեն իրենց նախագծերը և մոտակա տարիներին շահագործման հանձնվելիք ինքնաթիռները:
Նոր սերնդի առաջին կործանիչը ամերիկյան «Lockheed Martin F-22 Raptor»-ն է: Այդ ինքնաթիռի ստեղծման աշխատանքները մեկնարկել են դեռ 1996 թվականից: ԱՄՆ օդուժի կողմից շահագործվում է 2005 թվականից:
«F-22 Raptor» կործանիչն արժե մոտ 150 մլն դոլար[1], ընդհանուր առմամբ (մինչև 2012 թ.) արտադրվել է թվով 195 ինքնաթիռ[2]: Այդ կործանիչին փոխարինելու եկավ «F-35 Lightning II» ինքնաթիռը:
«Lockheed Martin F-35 Lightning II» կործանիչները շահագործվում են 2015 թվականից, մեկ ինքնաթիռի արժեքն ըստ մոդիֆիկացիաների տատանվում է 85-123 մլն դոլար սահմաններում[3]: 2017 թվականի մարտի տվյալներով արտադրվել է թվով 231 հատ «F-35» կործանիչ:
2017 թվականին Չինաստանը դարձավ երկրորդ երկիրը, որի օդուժը համալրվեց սեփական արտադրության հինգերորդ սերնդի կործանիչներով: Չինական «Chengdu J-20» («Սև արծիվ») կործանիչը շահագործման է հանձնվել այս տարվա մարտ ամսին: Այս նախագծի մշակման աշխատանքները մեկնարկել էին դեռ 1990-ականների վերջերին, իսկ առաջին թռիչքն իրականացվել է 2011 թվականին: Կործանիչի արժեքը մոտավորապես 110 մլն դոլար է[4]:
Այժմ փորձարկումների փուլում են գտնվում ամերիկյան «Lockheed Martin F-35C Lightning II», ռուսական «Sukhoi PAK FA» («Сухой ПАК ФА»), չինական «Shenyang J-31», ճապոնական «Mitsubishi X-2 Shinshin», հնդկական «HAL AMCA» և թուրքական «TAI TFX» կործանիչները: Մշակման փուլում են ևս մի քանի նախագծեր:
2017 թվականից նախատեսվում է շահագործման հանձնել ռուսական «Сухой ПАК ФА» (Перспективный авиационный комплекс фронтовой авиации) կործանիչը, որը նաև հայտնի է «Т-50» անվանումով: Ինքնաթիռի առաջին թռիչքն իրականացվել է 2010 թվականին, մինչ օրս արտադրվել է 9 նախատիպ[5]: Մեկ կործանիչի էքսպորտային արժեքը մոտավորապես 100 մլն դոլար է[6]:
Ինչպիսի՞ն են ռուսական «Т-50» ինքնաթիռի բնույթագրիչները, ներկայացնում ենք ամերիկյան «F-22 Raptor»-ի հետ համեմատականով.
[1] https://web.archive.org/web/20120304052331/http://www.saffm.hq.af.mil/shared/media/document/AFD-100128-072.pdf
[2] http://www.combataircraft.net/2012/05/03/final-f-22-delivered/
[3] https://www.f35.com/news/detail/agreement-reached-on-lowest-priced-f-35s-in-program-history
[4] http://thediplomat.com/2011/01/at-what-cost-stealth/
[5] https://lenta.ru/news/2017/05/10/t50new/
[6] https://lenta.ru/news/2010/10/05/fifthgen/